Մաքսատուրքը պարտադիր վճար է, որը նախատեսված կարգով, սահմանված ժամկետներում գանձվում է ապրանքները Հայաստան ներմուծելու կամ արտահանելու համար։
ԲԵՏԱ
Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:
Ապրանքներ արտահանելիս և ներմուծելիս ի՞նչ հարկեր ու վճարներ են գործում
Հայաստանի մաքսային սահմանով ապրանքներ և փոխադրամիջոցներ տեղափոխելիս գանձվում են հետևյալ հարկերն ու վճարները`
Ներմուծման և արտահանման ընթացքում կատարվող վճարներ և հարկեր
Հայաստան ներմուծվող կամ արտահանվող ապրանքների մաքսատուրքերը սահմանված են ըստ ապրանքատեսակների։
Դրույքաչափերը սահմանված են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի 2018 թվականի սեպտեմբերի 7-ի թիվ 146 որոշմամբ։
Մաքսային արժեքը այն գումարն է, որը փաստացի վճարվել, ենթակա է վճարման կամ պետք է վճարվեր ապրանքը ձեռք բերելու և մինչև ՀՀ մաքսային սահմանը տեղափոխելու համար:
Մաքսային արժեքի հիման վրա ներմուծվող կամ արտահանվող ապրանքների մաքսային ձևակերպումների ընթացքում հաշվարկվում են մաքսային վճարները, մաքսատուրքերը կամ ԱԱՀ-ի գումարները։
Ապրանքի մաքսային արժեքը որոշում է հայտարարատուն կամ նրա կողմից լիազորված անձը։
Դրա համար հայտարարագրող անձը ներկայացնում է համապատասխան փաստաթղթեր, որոնք հավաստում են ապրանքի ձեռքբերումը, մինչև Հայաստան կատարված ծախսերը, հետագա վճարման պարտավորությունը։
Ներմուծվող ապրանքների մաքսային արժեքը ներառում է.
- արտահանման երկրում ապրանքների ձեռքբերման գինը,
- մինչև Հայաստանի մաքսային սահմանը տեղափողելու համար կատարված փոխադրման, բեռնման, բեռնաթափման, փոխաբեռնման և ապահովագրական ծախսերը,
- կոմիսիոն և միջնորդային ծախսերը։
Մաքսավճարը գանձվում է Հայաստանի մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների, ինչպես նաև բանկերի կողմից տեղափոխվող արժույթի և արտարժույթի մաքսային ձևակերպումների իրականացման (բացառությամբ, բեռնային գործողությունների) համար։
Մաքսավճարը գանձվում է՝ յուրաքանչյուր առանձին մաքսային ձևակերպման համար` յուրաքանչյուր բեռնամաքսային հայտարարագիր կամ քաղաքացիների բեռնամաքսային հայտարարագիր լրացնելու դեպքում:
Մաքսավճարի արժեքը կախված է ձևակերպվող ապրանքի քանակից։
Մաքսավճարից ազատվում են՝
- ՀՀ մաքսային տարածք մարդասիրական օգնության և բարեգործական ծրագրերի շրջանակներում մուտք գործող ապրանքները,
- ֆիզիկական անձանց կողմից ՀՀ մաքսային սահմանով տեղափոխվող ` օրենքով սահմանված ուղեկցվող իրերը` բացառությամբ անհատական օգտագործման փոխադրամիջոցների,
- ֆիզիկական անձանց կողմից ներմուծվող ապրանքները` «Մաքսատուրքերի մասին» ՀՀ օրենքով սահմանված չափերը չգերազանցող մասով (խոսքը չի վերաբերում անհատ ձեռներեցներին),
- ժամանակավորապես արտահանվող և հետադարձ ներմուծվող մշակութային արժեքները,
- միջազգային կանոնավոր փոխադրումներ իրականացնող փոխադրամիջոցները` փոխադրումների ընթացքում։
Առցանց ներկայացնել ներմուծման կամ արտահանման հարկային հայտարարագիր
Սկսել
Ակցիզային հարկ
Ակցիզային հարկը ակցիզային հարկման ենթակա ապրանքների ներմուծման կամ ՀՀ տարածքում այդ ապրանքներն արտադրողների կողմից դրանց իրացման համար վճարվող հարկն է։
Ակցիզային հարկը վճարվում է ալկոհոլային խմիչքների, ծխախոտի և նավթամթերքի համար:
Ակցիզային հարկով հարկվում են՝
- արտադրած կամ տարայավորված՝ ակցիզային հարկման ենթակա ապրանքի մատակարարումը, եթե մատակարարման վայրը Հայաստանն է,
- «Բաց թողնում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ակցիզային հարկման ենթակա ապրանքի ներմուծումը Հայաստան,
- ԵՏՄ անդամ պետություններից ակցիզային հարկման ենթակա՝ ԵՏՄ ապրանքի կարգավիճակ ունեցող ապրանքի ներմուծումը Հայաստան,
- ավտոգազալիցքավորման ճնշակայանում սեղմված բնական գազի մատակարարումը (այդ թվում՝ ճնշակայանը շահագործող հարկ վճարողի կողմից ներտնտեսական կարիքների համար սեղմված բնական գազի սպառումը):
Ակցիզային հարկով հարկվում են՝
- գարեջուրը,
- խաղողի և այլ գինիները,
- սպիրտը (բացառությամբ՝ խաղողի գինենյութից ստացված կոնյակի սպիրտի) և սպիրտային խմիչքները,
- ծխախոտի արդյունաբերական փոխարինիչները, սիգարները, սիգարելաները և սիգարետները՝ ծխախոտով կամ դրա փոխարինիչներով,
- բենզինը, հում նավթը և նավթամթերքները, դիզելային վառելիքը, նավթային գազերը և գազանման այլ ածխաջրածինները (բացառությամբ բնական գազի),
- օրենքով սահմանված արժեք կամ արտադրման տարեթիվ և շարժիչի ծավալ ունեցող ավտոմեքենաները, շարժիչային յուղերը:
Ակցիզային հարկ վճարում են՝
- ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքներ ներմուծողները,
- Հայաստանում ակցիզային հարկման ենթակա ապրանքներ արտադրողները կամ իրացնողները (ներառյալ՝ շշալցնող կամ այլ կերպ տարայավորող անձինք)։
Պետք է նկատի ունենալ հետևյալը՝
- ՀՀ-ում պետական գրանցում ունեցող կամ չունեցող անձինք, որոնց հետ կնքված պայմանագրերով կամ իրենց տված հումքից ՀՀ-ում արտադրվում, պատրաստվում կամ շշալցվում են ակցիզային հարկման ենթակա ապրանքներ, իրենք են կրում ակցիզային հարկի հաշվարկման և վճարման պարտավորությունը՝ որպես պատվիրատու:
- որպես գրավի առարկա գրավառուին հանձնված ապրանքների տնօրինման իրավունքը օրենսդրությամբ սահմանված կարգով գրավառուին անցնելու դեպքում ակցիզային հարկի վճարման պարտավորությունը կրում է գրավատուն, եթե նա հարկ վճարող է։
- ֆիզիկական անձինք ակցիզային հարկ են վճարում այն դեպքում, եթե նրանք ներմուծում են ՀՀ կառավարության կողմից սահմանված արժեքային կամ համապատասխան չափերը գերազանցող ծավալի ապրանքներ կամ ՀՀ տարածքում օտարում են ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքներ:
Ակցիզային հարկը որոշվում է ակցիզային հարկման բացթողման ապրանքի քանակի, գնի, մաքսային արժեքի կամ ծավալի նկատմամբ ակցիզային հարկի դրույքաչափերը կիրառելու միջոցով, որոնք կարող եք գտնել ՀՀ հարկային օրենսգրքում։
Ակցիզային հարկի վճարների խախտումների համար սահմանված են հետևյալ տուգանքները՝
- Ակցիզային հարկի վճարումը սահմանված ժամկետներից ուշացնելու դեպքում՝ ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար հաշվարկվում է տույժ` 0.04%-ի չափով: Տույժը կիրառվում է ժամանակին չմուծված հարկերի գումարի նկատմամբ` վճարման ժամկետից անցած ամբողջ ժամանակաշրջանի, բայց ոչ ավելի, քան 730 օրվա համար,
- Հարկային մարմին ներկայացվող համապատասխան հաշվարկները սահմանված ժամկետից ուշ ներկայացնելու կամ չներկայացնելու դեպքում կիրառվում է տուգանք՝ հարկի ընդհանուր գումարի 5%-ի չափով` այդ ժամկետին հաջորդող յուրաքանչյուր 15 լրացած օրվա համար: Տուգանքների հանրագումարը չպետք է գերազանցի հարկի ընդհանուր գումարը։
- Յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանի համար ներկայացված համապատասխան հաշվարկում ակցիզային հարկի գումարը սահմանված կարգով հաշվարկվող չափից պակաս ցույց տալու դեպքերում գանձվում է պակաս ցույց տրված ակցիզային հարկի գումարը և տուգանք` այդ գումարի 50%-ի չափով: Այս տուգանքի կիրառումն ունի որոշ առանձնահատկություններ, որոնք կարող եք գտնել Հարկային օրենսգրքում։
Մինչև ապրանքները ՀՀ ներմուծելու (ՀՀ պետական սահմանը հատելու) օրն ընդգրկող ամսվան հաջորդող ամսվա 20-ը ներառյալ հարկային մարմին պետք է ներկայացնել՝
- ներմուծման հարկային հայտարարագիր,
- ապրանքների ներմուծման և անուղղակի հարկերի վճարման (կամ անուղղակի հարկերից ազատման, անուղղակի հարկերն այլ կարգով վճարելու) մասին հայտարարություն:
Այդ փաստաթղթերը հարկային մարմին են ներկայացվում մինչև ապրանքները գնորդին օտարելու կամ դրանց նկատմամբ սեփականության իրավունքը գնորդին անցնելու օրն ընդգրկող ամսվան հաջորդող ամսվա 20-ը ներառյալ, եթե՝
- ապրանքները ներմուծվում են հանձնարարության, կոմիսիայի կամ գործակալության պայմանագրերի հիման վրա՝ համապատասխանաբար նրանց, ԵՏՄ անդամ այլ պետության ռեզիդենտի՝ ՀՀ-ում մշտական հաստատության կամ ՀՀ-ում կազմակերպվող տոնավաճառի մասնակցի կողմից,
- գնորդի ՀՀ ներմուծված ապրանքների նկատմամբ սեփականության իրավունքը գնորդին է անցնում հետագայում՝ ՀՀ տարածքում։
Ակցիզային դրոշմանիշեր և դրոշմապիտակներ
Հայաստանում արտադրված կամ Հայաստան ներմուծվող որոշ ապրանքատեսակներ առանց տարայավորումը, փաթեթավորումը, ապրանքային տեսքը, քաշը կամ ծավալը փոփոխելու օտարելու համար պետք է դրոշմավորվեն ակցիզային դրոշմանիշերով կամ դրոշմապիտակներով։
Ակցիզային դրոշմանիշերն ու դրոշմապիտակները սահմանված չափերով ու ձևով, կեղծումից պաշտպանված ինքնասոսնձվող նշաններ են՝ «Տեղական» և «Ներմուծված» նշումներով, որոնք փակցվում են Հայաստանում արտադրվող կամ Հայաստան ներմուծվող ապրանքների վրա։
Նշանների վրա առկա են ապրանքի համառոտ անվանումը, սերիան և հերթական համարը կամ հսկիչ նույնականացման նշանը, որոնց միջոցով նունականացվում են դրոշմավորված ապրանքն արտադրողը կամ ներմուծողը:
Այն կազմակերպություններն ու անհատ ձեռներեցները, որոնք ակցիզային դրոշմավորման ենթակա ապրանքները՝
- ներմուծում են ԵՏՄ անդամ չհամարվող պետություններից ՀՀ՝ «Բացթողում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով,
- ներմուծում են ԵՏՄ անդամ պետություններից,
- արտադրում են Հայաստանում։
Ալկոհոլային խմիչքներն ու ծխախոտի արտադրանքը։
Ընդ որում՝
- 80% ծավալային բաժին կամ ավելի սպիրտի խտությամբ չբնափոխված էթիլային սպիրտի, բնափոխված, ցանկացած խտության էթիլային սպիրտի և այլ սպիրտային թրմօղիների դեպքում ակցիզային դրոշմանիշի առկայությունը պարտադիր է՝ մինչև 5 լիտր տարողությամբ տարաների դեպքում:
- Մինչև 0.05 լիտր տարողությամբ տարաներով տարայավորված խմիչքները (Խաղողի գինիների, խմորման ենթարկված այլ խմիչքների, մինչև 9 տոկոս ներառյալ սպիրտայնություն ունեցող սպիրտային խմիչքներ) ենթակա չեն ակցիզային դրոշմավորման:
Դրոշմապիտակներով դրոշմավորվում են՝
- մսամթերք, հավի միս ձկնեղեն,
- կաթնեղեն, սուրճ, թեյ,
- ճարպերի, ձեթերի, յուղերի տեսակներ,
- պատրաստի սննդամթերք, պահածոներ,
- վիտամիններ, դեղեր,
- ներկանյութեր, նավթամթերք, լաքեր,
- կոսմետիկ և հիգիենիկ միջոցներ, օճառ և այլն
Նշված ապրանքների ավելի մանրամասն ցանկը կարող եք գտնել ՀՀ հարկային օրենսգրքում։
Դրոշմավորման ենթակա չեն՝
- ֆիզիկական անձանց կողմից որպես ուղեկցող բեռ ՀՀ ներմուծվող՝ ԵՏՄ և ՀՀ մաքսային օրենսդրությամբ սահմանված արժեքային, բնաիրային և քանակական չափերը չգերազանցող դրոշմավորման ենթակա ապրանքները,
- իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի կողմից ՀՀ տարածքից արտահանվող դրոշմավորման ենթակա ապրանքները, ինչպես նաև անմաքս առևտրի խանութում վաճառքի համար նախատեսված դրոշմավորման ենթակա ապրանքները,
- ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների, հյուպատոսական հիմնարկների, դրանց հավասարեցված միջազգային կազմակերպությունների կողմից ՀՀ ներմուծվող դրոշմավորման ենթակա ապրանքները, որը սակայն կատարվում է սահմանված կարգով, մաքսային մարմնի կողմից տրվող համաձայնության հիման վրա:
Ակցիզային դրոշմանիշը կամ դրոշմապիտակը փակցվում է դրոշմավորման ենթակա ապրանքի վրա։
Պետք է փակցնել չվնասված, ամբողջական ակցիզային դրոշմանիշ և (կամ) դրոշմապիտակ, որոնց մասին էլեկտրոնային գրանցումները պետք է համապատասխանեն դրոշմավորման ենթակա ապրանքի տեսակին, ենթատեսակին և նկարագրին։
Ապրանքների դրոշմավորման կանոնները (այդ թվում` դրոշմավորման ենթակա յուրաքանչյուր ապրանքատեսակի կամ փաթեթի կամ ցանկացած այլ ձևով տարայի վրա դրոշմավորման տեղը) սահմանված է ՀՀ Կառավարության 06.07.2017թ․ N773-Ն որոշմամբ։
Դրոշմավորման ենթակա ապրանք արտադրող անձինք դրոշմապիտակները ձեռք են բերում իրենց հաշվառման հարկային տեսչությունից, իսկ ներմուծող անձինք` իրենց հաշվառման մաքսատնից` մինչև այդ ապրանքների օտարումը:
Ակցիզային դրոշմանիշերը և դրոշմապիտակները տրամադրվում են էլեկտրոնային եղանակով ներկայացված հայտի հիման վրա՝ հայտը ներկայացնելուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում։ Ընդ որում՝ հաշվի է առնվում նախկինում ստացված ակցիզային դրոշմանիշերի և դրոշմապիտակների օգտագործման մասին հաշվետվությունը։
Դրոշմանիշերն ու դրոշմապիտակները տրամադրվում են անվճար։
Ընդ որում՝
- Մինչև ապրանքների օտարումը էլեկտրոնային եղանակով պետք է կատարել գրանցումներ և ճշգրտումներ։
- Շրջանառության կամ միկրոձեռնարկատիրության հարկ վճարողները կարող են չկատարել այդ գրանցումները, եթե գրանցման ենթակա տվյալները (բացառությամբ տրամադրվելիք դրոշմապիտակների սերիաների և հերթական համարների) նշում են դրոշմապիտակների ստացման հայտում:
- Նրանք կարող են մինչև ապրանքների օտարումն էլեկտրոնային գրանցումներով ճշգրտել նախկինում իրենց ներկայացրած դրոշմապիտակների ստացման հայտում նշված տվյալները:
Չօգտագործված ակցիզային դրոշմանիշերն ու դրոշմապիտակները պետք է վերադարձվեն հարկային մարմին ստացման ամսվանը հաջորդող վեց ամսվա ընթացքում (այս ժամկետը կարող է երկարաձգվել առավելագույնը 90 օրով):
Վնասվելու դեպքում դրանք վերադարձվում են ամեն կիսամյակի արդյունքներով, մինչև կիսամյակին հաջորդող ամսվա 20-ը ներառյալ։
Վերադարձնելու համար պետք է դիմում ներկայացնել հարկային մարմին։
Դիմումը հանձնելուց հետո` 10 աշխատանքային օրվա ընթացքում, ստուգվում է վնասված ակցիզային դրոշմանիշերի և դրոշմապիտակների համապատասխանությունը սահմանված պահանջներին և ընդունվում որոշում, որի մասին հարկ վճարողը ծանուցվում է 2 աշխատանքային օրվա ընթացքում։
Տուգանքները նախատեսված են՝
- չօգտագործված (այդ թվում՝ կորած) կամ վնասված ակցիզային դրոշմանիշերի և դրոշմապիտակների վերադարձը սահմանված ժամկետներից ուշացնելու,
- դրոշմավորման կանոնները խախտելու,
- ակցիզային դրոշմանիշերն և դրոշմապիտակներն օտարելու,
- ապօրինի ձեռք բերված ակցիզային դրոշմանիշերով կամ դրոշմապիտակներով ապրանքը դրոշմավորելու,
- դրոշմավորման ենթակա չդրոշմավորված ապրանքներ իրացնելու դեպքերում։
Առցանց դիմել ակցիզային դրոշմանիշեր և դրոշմապիտակներ ստանալու կամ վերադարձնելու համար
Սկսել
Ներմուծման և արտահանման ժամանակ վճարվող այլ հարկեր
Ապրանքների որոշ տեսակնների համար կան վճարման ենթակա մի քանի այլ հարկեր՝ ԱԱՀ, բնապահպանական։ Բացի հարկերից, որոշ ապրանքներ ենթակա են նաև պարտադիր թվային դրոշմավորման։
Ավելացված արժեքի հարկը (ԱԱՀ) ներմուծման և արտահանման դեպքում
ԱԱՀ անհրաժեշտ է վճարել՝
- «Բաց թողնում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ՀՀ ապրանքի ներմուծման կամ ԵՏՄ անդամ պետություններից ՀՀ ԵՏՄ ապրանքի ներմուծման համար,
- Կառավարության որոշմամբ ընտրված կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից ներդրումային ծրագրերի շրջանակներում ներմուծվող այն ապրանքների համար, որոնց ԱԱՀ-ի վճարման ժամկետը հետաձգվում է 3 տարի ժամկետով, ժամկետը լրանալուց հետո:
ԱԱՀ-ով չեն հարկվում՝
- ԱԱՀ վճարող համարվող կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող՝ օրենքով հաստատված ցանկում ընդգրկված այն ապրանքները, որոնք ենթակա չեն ակցիզային հարկով հարկման,
- այն ապրանքների մատակարարումը, աշխատանքների կատարումը և ծառայությունների մատուցումը, որոնք ազատված են ԱԱՀ-ից։
- ԵՏՄ անդամ չհամարվող պետություններից ներմուծելու դեպքում հարկվում է ապրանքների մաքսային արժեքը,
- ԵՏՄ անդամ պետություններից ներմուծման դեպքում` ներմուծվող ապրանքի ձեռքբերման արժեքը:
- ԵՏՄ անդամ չհամարվող պետություններից ապրանքների ներմուծման համար մաքսատուրք սահմանված լինելու դեպքում՝ հարկման բազայի մեջ ներառվում է նաև մաքսատուրքը:
- Ակցիզային հարկով հարկվող ապրանքների պարագայում` հարկման բազայի մեջ ներառվում է նաև ակցիզային հարկը:
Ընդ որում՝
Հարկային մարմինը իրավունք ունի վերանայելու հարկման բազայի չափը և կիրառելու գործարքի «իրական արժեքը», եթե գտնում է, որ հարկման բազան որոշակի պատճառներով նվազեցվել է:
Բնապահպանական հարկ
Բնապահպանական հարկ վճարողներ են համարվում բնապահպանական հարկով հարկվող գործունեություն կամ գործառույթ իրականացնող կազմակերպությունները և ֆիզիկական անձինք։
Բնապահպանական հարկով հարկվում են՝
- մթնոլորտային օդ վնասակար նյութերի արտանետումը,
- ջրային ռեսուրս վնասակար նյութերի և (կամ) միացությունների արտահոսքը,
- ընդերքօգտագործման, արտադրության և (կամ) սպառման թափոնները հատուկ հատկացված տեղերում տեղադրելը կամ պահելը,
- շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքների՝ ՀՀ տարածք ներմուծումը և ներմուծող-իրացնողների և (կամ) արտադրող-իրացնողների կողմից ՀՀ տարածքում օտարումը։
Բնապահպանական հարկի հաշվարկման և վճարման համար հաշվետու ժամանակաշրջան է համարվում յուրաքանչյուր հաշվետու եռամսյակը, բացառությամբ՝
- ՀՀ-ում չգրանցված (չհաշվառված) ավտոտրանսպորտային միջոցներով ՀՀ մուտք գործող ավտոտրանսպորտային միջոցներից մթնոլորտային օդ վնասակար նյութերի արտանետման համար հաշվարկվող բնապահպանական հարկի, որը վճարվում է ՀՀ յուրաքանչյուր մուտքի համար՝ ՀՀ մուտք գործելիս,
- ՀՀ-ում գրանցված (հաշվառված) և շահագործվող ավտոտրանսպորտային միջոցներից, այլ ինքնագնաց մեքենաներից և մեխանիզմներից, ինչպես նաև լողամիջոցներից մթնոլորտային օդ վնասակար նյութերի արտանետման համար հաշվարկվող բնապահպանական հարկի, որը տեխնիկական զննության ենթակա տրանսպորտային միջոցների դեպքում վճարվում է մինչև դրանց տեխնիկական զննությունը, իսկ տեխնիկական զննության պահանջ սահմանված չլինելու դեպքում՝ մինչև տվյալ հարկային տարվա դեկտեմբերի 1-ը ներառյալ,
- ՀՀ ներմուծվող՝ շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքների համար հաշվարկվող բնապահպանական հարկի, որը ԵՏՄ անդամ պետություններից ներմուծման դեպքում պետական բյուջե է վճարվում մինչև այդ ապրանքները ՀՀ տարածք փաստացի ներմուծելու (ՀՀ պետական սահմանը հատելու) օրն ընդգրկող ամսվան հաջորդող ամսվա 20-ը ներառյալ, իսկ ԵՏՄ անդամ չհամարվող պետություններից ներմուծման դեպքում՝ մինչև «Բաց թողնում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով մաքսային հայտարարագրի գրանցումը կամ գրանցման ժամանակ, բայց ոչ ուշ, քան ապրանքների բացթողնումը։
Վերոնշյալ բացառությունների դեպքում բնապահպանական հարկի և բնօգտագործման վճարների միասնական հարկային հաշվարկներ չեն ներկայացվում։
Առցանց ներկայացնել բնապահպանական հարկի հաշվետվություն
Սկսել
Ապրանքի թվային դրոշմավորում
Թվային դրոշմավորումը ապրանքի վրա նույնականացման միջոցի՝ Դատա մատրիքս (Data Matrix) թվային ծածկագիր փակցնելն է, որը անհատական է յուրաքանչյուր ապրանքի համար, նման է QR-ին, սակայն պարունակում է ավելի մեծ ծավալի տեղեկատվություն ծագման երկրի, արտադրողի կամ ներմուծողի, հիմնական բնութագրերի, տեղաշարժի և այլնի մասին:
Ապրանքի դրոշմավորում կատարում է ներմուծող կամ արտահանող կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը՝ ապրանքը վաճառելուց առաջ։
Առցանց դիմել ապրանքի թվային դրոշմավորում ստանալու համար
Սկսել
Այս էջը օգտակա՞ր էր