ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Ուղեցույց

Ինչպե՞ս ստանալ հատուկ կացության կարգավիճակ

Այս ուղեցույցի նպատակն է տեղեկություններ տրամադրել Հայաստանում հատուկ կացության կարգավիճակ ստանալու վերաբերյալ։ 

Հատուկ կացության կարգավիճակը տրվում է ազգությամբ հայ օտարերկրացիներին, կարող է տրվել նաև Հայաստանի Հանրապետությունում տնտեսական կամ մշակութային գործունեություն ծավալող այլ օտարերկրացիների: Հատուկ  կացության կարգավիճակը տրվում է ՀՀ վարչապետի որոշմամբ։

Քայլերի հաջորդականությունը

Ինչպե՞ս ստանալ հատուկ անձնագիր

  1. Քայլ 1

    Պատրաստիր փաստաթղթերդ

    Հետևելով ուղեցույցին՝ պատրաստիր հատուկ կացության կարգավիճակ ստանալու համար պահանջվող փաստաթղթերը։

  2. Քայլ 2

    Ներկայացրու դիմում

    ՀՀ-ում հատուկ կացության կարգավիճակ ստանալու համար դիմիր ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայություն, իսկ արտասահմանում գտնվելիս՝  ՀՀ դեսպանություն կամ հյուպատոսական հիմնարկ։

  3. Քայլ 3

    Ստացիր հատուկ անձնագիր

    Դիմելու պահից 60 օրվա ընթացքում ստացիր հատուկ անձնագիրդ ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայությունից՝ քաղաք Երևան, Վազգեն Սարգսյան 3 հասցեում տեղակայված հանրային ծառայությունների միասնական գրասենյակից, կամ ՀՀ օտարերկրյա պետությունում՝ ՀՀ դեսպանատնից կամ հյուպատոսարանից։

Հայաստանում հատուկ կացության պայմանները

Հատուկ կացության կարգավիճակ ստանալու համար պահանջվող փաստաթղթերը

Առցանց ամրագրել այց հատուկ կացության կարգավիճակ ստանալու համար Հայաստանում
Սկսել
Ֆիզիկապես դիմել հատուկ կացության կարգավիճակ ստանալու համար արտասահմանում
Իմանալ ավելին

Հատուկ անձնագրի տրամադրումը, փոխանակումը կամ դիմումի մերժումը

Ֆիզիկապես դիմել հատուկ անձնագիրը վերականգնելու կամ փոխանակելու համար Հայաստանում
Իմանալ ավելին
Ֆիզիկապես դիմել հատուկ անձնագիրը վերականգնելու կամ փոխանակելու համար արտասահմանում
Իմանալ ավելին
Ուղեցույցը կազմվել է՝ համաձայն «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքի, իսկ պետական տուրքի դրույքաչափերը սահմանված են «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով։
Ուղեցույցը կազմվել է Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության կողմից
Այս էջը օգտակա՞ր էր