ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Երթեվեկություն
սեպտեմբերի 05, 2025

Վարորդական իրավունքի վկայականը հասանելի է թվային տարբերակով

2025 թվականի սեպտեմբերի 1-ից վարորդական իրավունքի վկայականը հասանելի է նաև թվային տարբերակով։ ՀՀ տարածքում մեքենա վարելիս վարորդները կարող են ներկայացնել իրենց թվային վարորդական վկայականը՝ առանց ֆիզիկական (պլաստիկ) վկայականը իրենց մոտ ունենալու պարտադիր պահանջի։

Նոր կարգը հնարավորություն է տալիս վարորդներին ներկայացնել վկայականը սմարթֆոնի կամ այլ էլեկտրոնային սարքի միջոցով։

Սակայն, այս հնարավորությունը գործում է միայն Հայաստանի Հանրապետության տարածքում։ Սահմաններից դուրս ավտոմեքենա վարելու համար անհրաժեշտ է ունենալ վարորդական վկայականի պլաստիկ տարբերակը։

Թվային վկայականը հասանելի է roadpolice.am հարթակում։ Դրա համար անհրաժեշտ է ունենալ հաստատված օգտահաշիվ։ 

Թվային վարորդական իրավունքի վկայականի վերաբերյալ մանրամասները կարող եք գտնել հետևյալ ուղեցույցում։

Այս էջը օգտակա՞ր էր