ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Զինվորական ծառայություն
հունիսի 04, 2025

Ավելացվել են զինծառայողների արձակուրդի ժամկետները

Այսուհետ պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող շարքային զինծառայողները և կրտսեր ենթասպաները կունենան 21 օր արձակուրդ՝ շարքայինների համար նախատեսված նախկին 10 օրվա և կրտսեր ենթասպաների համար՝ նախկին 15 օրվա փոխարեն։

Մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողները կունենան 30 օրացուցային օր արձակուրդ։


Զինվորական երդում ընդունելու կապակցությամբ պարտադիր զինվորական ծառայության անցած զինվորներին կտրամադրվի 2 օր լրացուցիչ արձակուրդ։

Այս էջը օգտակա՞ր էր