ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Աջակցության ծրագիր
ապրիլի 22, 2025

Աջակցություն բարձր տեխնոլոգիաների ոլորտի տնտեսվարողներին

Այսուհետ բարձր տեխնոլոգիաների ոլորտում աշխատող տնտեսվարող սուբյեկտները կարող են եռամսյակային կտրվածքով ստանալ աջակցություն իրենց վճարած եկամտային հարկի որոշ մասի չափով։ 

Աջակցությունը տրամադրվում է՝ 

  • աշխատանքային միգրանտների համար՝ վճարված եկամտային հարկի 60%-ի չափով,
  • նոր աշխատողների ներգրավման համար՝ վճարված եկամտային հարկի 60%-ի չափով,
  • կադրերի վերապատրաստման համար՝ վճարված եկամտային հարկի 50%-ի չափով։

Եռամսյակի համար տրամադրվող աջակցությունը չի կարող գերազանցել տնտեսավարող սուբյեկտի բոլոր աշխատողների գծով հաշվարկված եկամտային հարկի 50%-ը։

Աջակցությունից օգտվելու հայտը ներկայացվում է առցանց եղանակով, իսկ բոլոր մանրամասները կարող եք գտնել ծառայության էջում։

Այս էջը օգտակա՞ր էր