ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Արդարադատություն
հունիսի 12, 2025

Քրեական գործերի վերաքննիչ բողոքները կքննվեն գրավոր ընթացակարգով

Այսուհետ քրեական դատավարության վերաքննիչ բողոքները կքննվեն գրավոր ընթացակարգով՝ առանց դատական նիստի:

Նախագծի նպատակն է․

  • նվազեցնել դատարանների ծանրաբեռնվածությունը,
  • ապահովել բողոքների ավելի արդյունավետ քննություն։

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը շեշտել է, որ գրավոր ընթացակարգը նորություն չէ դատական համակարգում, քանի որ արդեն կան այնպիսի վարույթներ, որոնք քննվում են գրավոր կարգով: Այժմ քրեական գործերի վերաքննության ամբողջ վարույթը նույնպես կանցնի այս ձևաչափին։

Բացառություններ նախատեսվում են միայն որոշակի դեպքերի համար: Օրինակ՝ կողմի միջնորդությամբ կամ դատարանի սեփական նախաձեռնությամբ կարող է որոշվել, որ վերաքննությունը պետք է իրականացնել բանավոր ընթացակարգով, կամ եթե վերաքննիչ դատարանը անհրաժեշտություն է համարում նոր ապացույցներ ներկայացնել կամ գոյություն ունեցող ապացույցները հետազոտել, ապա նույնպես կարող է կիրառվել բանավոր ընթացակարգ:

Ցանկացած դեպքում, երբ դատարանը որոշում է շեղվել գրավոր ընթացակարգից, պետք է պատճառաբանի այդ որոշումը և բացատրի, թե ինչու է անհրաժեշտ բանավոր քննություն:

Նախագծով սահմանվում է նաև վերաքննիչ բողոքների քննության ժամկետ սահմանել 6 ամիսը։ Այս ժամկետը դատարանի պատճառաբանված որոշմամբ կարող է հետաձգվել միայն մեկ անգամ 4 ամիս ժամկետով:

Եթե նախատեսված ժամկետը սպառվի, իսկ դատավարությունն ավարտված չլինի, ապա դատավորը կարող է կարգապահական պատասխանատվության ենթարկվել:

Այս էջը օգտակա՞ր էր