ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Միգրացիա եվ վիզաներ
հունիսի 04, 2025

Մի շարք երկրներից հնարավոր կլինի Հայաստան այցելել առանց վիզայի

Այսուհետ ՀՀ տարածք առանց վիզայի կարող են մուտք գործել հետևյալ երկրների քաղաքացիները՝

  • Բահրեյն,
  • Սաուդյան Արաբիայի Թագավորություն,
  • Օմանի Սուլթանություն։


Առանց վիզայի կարող են ՀՀ այցելել նաև այս երկրներում կացության կարգավիճակ ունեցող օտարերկրացիները՝

  • ԱՄՆ,
  • ԵՄ երկրներ,
  • Շենգենյան համաձայնագրի երկրներ,
  • ԱՄԷ,
  • Բահրեյն,
  • Կատար,
  • Սաուդյան Արաբիայի Թագավորություն,
  • Քուվեյթ
  • Օմանի Սուլթանություն 


Ի դեպ՝ մի շարք երկրների քաղաքացիներ կարող են ՀՀ մուտք գործել էլեկտրոնային վիզայով (E-VISA): Մանրամանսերը կարող եք կարդալ «Ստանալ Հայաստան մուտք գործելու վիզա կամ E-VISA» ծառայության էջում։ 

Այս էջը օգտակա՞ր էր