ԲԵՏԱ
Հարթակը մշակման փուլում է․ քո կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:
Աջակցության ծրագիր
մարտի 18, 2026
250 հազար դրամ փոխհատուցում՝ չեղարկված թռիչքների համար
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հանդես է եկել նախաձեռնությամբ՝ աջակցելու այն քաղաքացիներին, որոնց վերադարձը Հայաստան խաթարվել է Մերձավոր Արևելքում ստեղծված ռազմական իրավիճակի պատճառով։
Աջակցությունից կարող են օգտվել այն ՀՀ քաղաքացիները, որոնց ՀՀ վերադարձի կամ տարանցիկ չվերթները չեղարկվել են, և նրանք ստիպված են եղել սեփական միջոցներով ձեռք բերել նոր տոմսեր՝ Հայաստան վերադառնալու համար։
Փոխհատուցման չափը
- Յուրաքանչյուր անձի համար սահմանվել է մինչև 250,000 ՀՀ դրամ փոխհատուցում։
- Այն դեպքերում, երբ նոր տոմսի արժեքը ցածր է 250,000 դրամից, փոխհատուցումը կտրամադրվի փաստացի վճարված գումարի չափով։
Փոխհատուցման տրամադրման հստակ մեխանիզմները և այլ մանրամասներ կհրապարակվեն առաջիկա օրերին։
Այս էջը օգտակա՞ր էր