Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:
հունիսի 04, 2025
Փոփոխություններ երեխաների խնամքի գործընթացում
Այսուհետ երեխաների պաշտպանությունը համայնքային Խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովների փոխարեն կիրականացվի համայնքային կենտրոնում ներգրավված սոցիալական աշխատողների կողմից, որոնք երեխաների պաշտպանության ոլորտում ունեն հատուկ մասնագիտական փորձ և որակավորում։ Սոցիալական աշխատողները կիրականացնեն երեխաների պաշտպանության դեպքերի բացահայտում, գնահատում (մոնիթորինգ) և կզբաղվեն դրանց կանխարգելմամբ, ինչպես նաև դեպքն ըստ անհրաժեշտության կուղղորդեն համապատասխան մարմիններին։
Օրենսդրական փոփոխությունները ներկայացված են ստորև․
-
հանվել է երեխայի կարծիքը հաշվի առնելու համար տարիքային սահմանափակումը․ երեխան կմասնակցի իրեն վերաբերող հարցերի քննարկմանը,
- երեխայի մասնակցությունը որդեգրման դատավարությանը պարտադիր չի լինի,
-
երեխայի մասնակցությամբ ցանկացած գործողության դեպքում պարտադիր կլինի ստանալ նրա կարծիքը գրավոր, բանավոր կամ տեսաձայնագրությամբ,
- խնամատար ծնող դառնալ ցանկացող անձի տարիքային պահանջը նախկին 55 տարեկանի փոխարեն կլինի 65 տարեկան,
-
երեխայի կենսաբանական ծնողը չի կարողանա մասնակցել խնամատարության պայմանագրի կնքմանը, եթե նրա ծնողական իրավունքները դատական կարգով սահմանափակված են, կամ եթե երեխան գտնվում է շուրջօրյա խնամքի կենտրոնում,
-
ալիմենտի վճարումն այսուհետ կկատարվի միայն անկանխիկ եղանակով,
-
կներդրվի տեղեկատվական նոր համակարգ դեպքի վարման, երեխայի կարիքների ապահովման, աշխատանքների պլանավորման համար. այս գործընթացները կիրականացվեն տեղեկատվական համակարգի միջոցով։