Երթեվեկություն
օգոստոսի 31, 2026

Սեպտեմբերի 1-ից տեսական քննությունները կանցկացվեն խմբավորված հարցաշարերով

2026 թվականի սեպտեմբերի 1-ից վարորդական իրավունքի վկայական ստանալու որակավորման տեսական քննությունները կանցկացվեն նոր կարգով։ Գործող միասնական հարցաշարի հարցերը, առանց նոր հարցերի ավելացման, բաժանվել են երկու հիմնական խմբերի՝ A, B, C և D, T կարգերի համար։

Նախկինում տեսական քննության մասնակիցները պատասխանում էին միասնական հարցաշարի հարցերին։

Ըստ նոր կարգի՝

  • A, B կամ C կարգի տրանսպորտային միջոց վարելու իրավունք ստանալու համար դիմորդները կպատասխանեն A, B, C խմբի ընդհանուր հարցաշարի հարցերին։
  • D կամ T կարգերի տրանսպորտային միջոց վարելու իրավունք ստանալու համար դիմորդները կպատասխանեն D, T խմբի ընդհանուր հարցաշարի հարցերին։

Վարորդական իրավունքի վկայականի ստացման համար տեսական քննության մանրամասները ներկայացված են ուղեցույցում։

Այս էջը օգտակա՞ր էր