Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:
Ինչպե՞ս հաշվել տրանսպորտային միջոցի մաքսային վճարը
Տրանսպորտային միջոցի մաքսային վճարը հնարավոր է հաշվարկել առցանց եղանակով։ Հաշվարկը շատ մոտավոր է, և վերջնական մաքսային վճարը սահմանվում է մաքսային տեսուչի կողմից համապատասխան դրույքաչափերով հաշվարկից հետո։
Ավտոմեքենային մաքսային վճարի հաշվարկ ֆիզիկական անձանց համար
Մաքսային վճարը հաշվարկելու համար անհրաժեշտ է․
- այցելել www.src.am,
- ընտրել ներմուծողի տեսակը, այս դեպքում՝ ֆիզիկական անձ,
- լրացնել ավտոտրանսպորտային միջոցի արժեքը, ծավալը, շարժիչի տեսակը, թողարկման ամսաթիվը,
- եթե ավտոտրանսպորտային միջոցը բարձր անցունակությամբ է, ապա ընտրել նաև այդ դաշտը,
- սեղմել «Հաշվել» կոճակը։
Հղումով ներկայացված է տեղեկատվություն ՀՀ սահմանով տեղափոխվող ավտոտրանսպորտային միջոցների մաքսային արժեքի վերաբերյալ։
Ավտոմեքենային մաքսային վճարի հաշվարկ իրավաբանական անձանց համար
Տրանսպորտային միջոցի մաքսային վճարը հաշվելու համար անհրաժեշտ է՝
-
այցելել www.src.am,
-
ընտրել «Ավտոտրանսպորտային միջոցների մաքսային վճարների հաշվիչ» պատուհանը,
-
ընտրել ներմուծողի տեսակը, այս դեպքում՝ իրավաբանական անձ,
-
լրացնել ավտոտրանսպորտային միջոցի տվյալները, ընդ որում՝ «ՆԱՇ-ի հզորությունն ավելի մեծ է, քան առավելագույն 30-րոպեանոց Էլեկտրական շարժիչի հզորությունը», դաշտն անհրաժեշտ է նշել, եթե ներկրվող մեքենան հիբրիդային շարժիչով է, իսկ եթե սովորական շարժիչով է, ապա բաց թողնել այդ դաշտը,
-
սեղմել «Հաշվել» կոճակը։