Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:
Սահմանափակ տեղափոխմամբ կենդանիների, բույսերի և այլ ապրանքների ցանկ
Ստորև ներկայացված է այն կենդանիների, բույսերի և ապրանքների ցանկը, որոնց տեղափոխումը Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) մաքսային տարածքով սահմանափակ է։
ՀՀ-ից երրորդ երկրների հետ առևտրի դեպքում արգելված ապրանքախմբեր
Ապրանքախմբի անվանումը |
Հղում օրենսդրությանը |
Օզոնային շերտը քայքայող նյութեր և դրանք պարունակող արտադրանք, որոնց ներմուծումը և արտահանումը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք արգելված են |
2015 թ. ապրիլի 21-ի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի «Ոչ սակագնային կարգավորման միջոցների մասին» որոշում |
Վտանգավոր թափոններ, որոնց ներմուծումն արգելված է Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք |
2015 թ. ապրիլի 21-ի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի «Ոչ սակագնային կարգավորման միջոցների մասին» որոշում |
Տեղեկատվություն տպագիր, աուդիովիզուալ և տեղեկատվության այլ կրիչների վրա, որոնց ներմուծումը, արտահանումը և տարանցումը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքով արգելված են |
2015 թ. ապրիլի 21-ի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի «Ոչ սակագնային կարգավորման միջոցների մասին» որոշում |
Բույսերի պաշտպանության միջոցներ և այլ կայուն օրգանական աղտոտիչներ, որոնց ներմուծումն արգելված է Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք |
2015 թ. ապրիլի 21-ի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի «Ոչ սակագնային կարգավորման միջոցների մասին» որոշում |
Փայտանյութ, վերամշակվող թուղթ, ստվարաթուղթ, մակուլատուրա, որոնց արտահանումն արգելված է Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից |
2012 թ. օգոստոսի 16-ի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի N 134 որոշում (կիրառվում է միայն Ղազախստանի Հանրապետությունում ծագած ապրանքների նկատմամբ) |
Ծառայողական և քաղաքացիական զենք, դրա հիմնական մասեր և փամփուշտներ, որոնց ներմուծումը, արտահանումը և տարանցումը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքով արգելված են |
2015 թ. ապրիլի 21-ի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի «Ոչ սակագնային կարգավորման միջոցների մասին» N 30 որոշում |
Ջրային կենսաբանական պաշարների որսի միջոցներ, որոնց ներմուծումն արգելված է Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք |
2015 թ. ապրիլի 21-ի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի «Ոչ սակագնային կարգավորման միջոցների մասին» N 30 որոշում |
Գրենլանդական փոկերից և դրանց ձագերից պատրաստված արտադրանք, որոնց ներմուծումն արգելված է Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք |
2015 թ. ապրիլի 21-ի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի «Ոչ սակագնային կարգավորման միջոցների մասին» N 30 որոշում |
Կենդանի սամույրներ, որոնց արտահանումն արգելված է Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից |
|
ՀՀ-ից երրորդ երկրների հետ առևտրի դեպքում սահմանափակումների ենթակա ապրանքախմբեր
Ապրանքախմբի անվանումը |
Հղում օրենսդրությանը |
Օզոնային շերտը քայքայող նյութեր, որոնց տեղափոխումը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքով սահմանափակ է արտահանման և ներմուծման դեպքում (ներմուծումը կամ արտահանումը ֆիզիկական անձանց կողմից որպես անձնական օգտագործման ապրանք արգելված է) |
Օզոնային շերտը քայքայող նյութերի Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից արտահանման ներմուծման մասին կարգ (2015 թ. ապրիլի 21-ի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի «Ոչ սակագնային կարգավորման միջոցների մասին» N 30 որոշում) |
Բույսերի պաշտպանության միջոցներ (պեստիցիդներ), որոնց տեղափոխումը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքով սահմանափակ է ներմուծման դեպքում (ներմուծումը ֆիզիկական անձանց կողմից որպես անձնական օգտագործման ապրանք արգելված է) |
Բույսերի պաշտպանության միջոցների (պեստիցիդներ) Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծման մասին կարգ (2015 թ. ապրիլի 21-ի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի «Ոչ սակագնային կարգավորման միջոցների մասին» N 30 որոշում) |
Վտանգավոր թափոններ, որոնց տեղափոխումը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքով սահմանափակ է ներմուծման կամ արտահանման դեպքում (ներմուծումը կամ արտահանումը ֆիզիկական անձանց կողմից որպես անձնական օգտագործման ապրանք արգելված է) |
Վտանգավոր թափոնների Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից արտահանման և ներմուծման մասին կարգ (2015 թ. ապրիլի 21-ի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի «Ոչ սակագնային կարգավորման միջոցների մասին» N 30 որոշում) |
Հանքագիտության և հնէաբանության հավաքածուներ և հավաքածուների առարկաներ, բրածո կենդանիների ոսկորներ, որոնց տեղափոխումը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքով սահմանափակ է արտահանման դեպքում |
Հանքագիտության և հնէաբանության հավաքածուների և հավաքածուների առարկաների, բրածո կենդանիների ոսկորների Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից արտահանման մասին կարգ (2015 թ. ապրիլի 21-ի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի «Ոչ սակագնային կարգավորման միջոցների մասին» N 30 որոշում) |
Վայրի կենդանիներ և առանձին վայրի բույսեր և վայրի բույսերից դեղաբուսական հումք, որոնց տեղափոխումը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքով սահմանափակ է արտահանման դեպքում |
Վայրի կենդանիների, առանձին վայրի բույսերի և վայրի բույսերից դեղաբուսական հումքի Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից արտահանման մասին կարգ (2015 թ. ապրիլի 21-ի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի «Ոչ սակագնային կարգավորման միջոցների մասին» N 30 որոշում) |
Կենդանական ու բուսական աշխարհի վայրի տեսակներ, որոնք ընկնում են անհետացման եզրին գտնվող վայրի կենդանական ու բուսական աշխարհի տեսակների միջազգային առևտրի մասին 1973 թվականի մարտի 3-ի (ՍԻԹԵՍ) կոնվենցիայի գործողությունների տակ, որոնց տեղափոխումը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքով սահմանափակ է |
(2015 թ. ապրիլի 21-ի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի «Ոչ սակագնային կարգավորման միջոցների մասին» N 30 որոշում) |
Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների Կարմիր գրքերում ընդգրկված հազվագյուտ և անհետացման եզրին գտնվող վայրի կենդանիների և բույսերի տեսակներ, որոնց տեղափոխումը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքով սահմանափակ է արտահանման դեպքում |
Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների Կարմիր գրքերում ընդգրկված հազվագյուտ և անհետացման եզրին գտնվող վայրի կենդանիների և բույսերի տեսակների Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից արտահանման մասին կարգ (2015 թվականի ապրիլի 21-ի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի «Ոչ սակագնային կարգավորման միջոցների մասին» N 30 որոշում) |
Թանկարժեք քարեր, որոնց ներմուծումը և արտահանումը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից սահմանափակ է (բացառությամբ ֆիզիկական անձանց կողմից որպես անձնական օգտագործման ապրանքներ ներմուծման կամ արտահանման դեպքում) |
Թանկարժեք քարերի Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծման և Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից արտահանման մասին կարգ (2015 թ. ապրիլի 21-ի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի «Ոչ սակագնային կարգավորման միջոցների մասին» N 30 որոշում) |
Թանկարժեք մետաղներ և թանկարժեք մետաղներ պարունակող հումքային ապրանքներ, որոնց ներմուծումը և արտահանումը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից սահմանափակ է (բացառությամբ ֆիզիկական անձանց կողմից որպես անձնական օգտագործման ապրանքներ ներմուծման կամ արտահանման դեպքում) |
Թանկարժեք մետաղների և թանկարժեք մետաղներ պարունակող հումքային ապրանքների Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծման և Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից արտահանման մասին կարգ (2015 թ. ապրիլի 21-ի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի «Ոչ սակագնային կարգավորման միջոցների մասին» N 30 որոշում) |
Հանքային հումքի տեսակներ, որոնց տեղափոխումը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքով սահմանափակ է արտահանման դեպքում (ֆիզիկական անձանց կողմից որպես անձնական օգտագործման ապրանք արգելված է) |
Հանքային հումքի Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից արտահանման մասին կարգ (2015 թ. ապրիլի 21-ի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի «Ոչ սակագնային կարգավորման միջոցների մասին» N 30 որոշում) |
Թմրամիջոցներ, հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր և դրանց պրեկուրսորներ, որոնց ներմուծումը և արտահանումը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքով թույլատրվում է լիցենզիայի հիմքով |
Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծման և Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից արտահանման մասին կարգ (2015 թ. ապրիլի 21-ի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի «Ոչ սակագնային կարգավորման միջոցների մասին» N 30 որոշում) |
Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի պրեկուրսորներ չհամարվող թունավոր նյութեր, որոնց տեղափոխումը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքով սահմանափակ է ներմուծման դեպքում (ներմուծումը ֆիզիկական անձանց կողմից որպես անձնական օգտագործման ապրանք արգելված է) |
Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր և դրանց պրեկուրսորներ չհամարվող թունավոր նյութերի Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծման մասին կարգ (2015 թ. ապրիլի 21-ի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի «Ոչ սակագնային կարգավորման միջոցների մասին» N 30 որոշում) |
Դեղեր և դեղանյութեր, որոնց տեղափոխումը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքով սահմանափակ է ներմուծման դեպքում |
Դեղերի և դեղանյութերի Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծման մասին կարգ (2015 թ. ապրիլի 21-ի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի «Ոչ սակագնային կարգավորման միջոցների մասին» N 30 որոշում) |
Ռադիոէլեկտրոնային և (կամ) քաղաքացիական օգտագործման բարձր հաճախականության սարքեր, այդ թվում` ներկառուցված կամ այլ ապրանքների կազմի մեջ մտնող, որոնց ներմուծումը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք սահմանափակ է |
Ռադիոէլեկտրոնային և (կամ) քաղաքացիական օգտագործման բարձր հաճախականության սարքերի, այդ թվում` ներկառուցված կամ այլ ապրանքների կազմի մեջ մտնող, Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծման մասին կարգ (2015 թ. ապրիլի 21-ի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի «Ոչ սակագնային կարգավորման միջոցների մասին» N 30 որոշում) |
Հատուկ տեխնիկական միջոցներ` նախատեսված գաղտնի տեղեկատվության ստացման համար, որոնց ներմուծումը և արտահանումը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից սահմանափակ է (ներմուծումը և արտահանումը ֆիզիկական անձանց կողմից որպես անձնական օգտագործման ապրանք արգելված է) |
Հատուկ տեխնիկական միջոցներ` նախատեսված գաղտնի տեղեկատվության ստացման համար, Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծման և Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից արտահանման մասին կարգ (2015 թ. ապրիլի 21-ի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի «Ոչ սակագնային կարգավորման միջոցների մասին» N 30 որոշում) |
Ծածկագրային (կրիպտոգրաֆիկական) միջոցներ, որոնց ներմուծումը և արտահանումը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից սահմանափակ է |
Ծածկագրային (կրիպտոգրաֆիկական) միջոցների Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծման և Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից արտահանման մասին կարգ (2015 թ. ապրիլի 21-ի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի «Ոչ սակագնային կարգավորման միջոցների մասին» N 30 որոշում) |
Մշակութային արժեքներ, ազգային արխիվային ֆոնդերի փաստաթղթեր, արխիվային փաստաթղթերի բնօրինակներ, որոնց տեղափոխումը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքով սահմանափակ է արտահանման դեպքում |
Մշակութային արժեքների, ազգային արխիվային ֆոնդերի փաստաթղթերի, արխիվային փաստաթղթերի բնօրինակների Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից արտահանման մասին կարգ (2015 թ. ապրիլի 21-ի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի «Ոչ սակագնային կարգավորման միջոցների մասին» N 30 որոշում) |
Մարդու օրգաններ և հյուսվածքներ, արյան և դրա բաղադրամասեր, մարդու կենսաբանական նյութերի նմուշներ, որոնց ներմուծումը և արտահանումը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից սահմանափակ է |
Մարդու օրգանների և հյուսվածքների, արյան և դրա բաղադրամասերի, մարդու կենսաբանական նյութերի նմուշների Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծման և Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից արտահանման մասին կարգ (2015 թ. ապրիլի 21-ի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի «Ոչ սակագնային կարգավորման միջոցների մասին» N 30 որոշում) |
Ծառայողական և քաղաքացիական զենք, դրա հիմնական (բաղադրիչ) մասեր և փամփուշտներ, որոնց ներմուծումը, արտահանումը և տարանցումը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքով սահմանափակ են |
Ծառայողական և քաղաքացիական զենքի, դրա հիմնական (բաղադրիչ) մասերի և փամփուշտների Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծման և Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից արտահանման մասին կարգ (2015 թ. ապրիլի 21-ի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի «Ոչ սակագնային կարգավորման միջոցների մասին» N 30 որոշում) |
Տեղեկատվություն ընդերքի մասին` վառելիքաէներգետիկ և հանքահումքային, ըստ շրջանների ու հանքավայրերի, որոնց տեղափոխումը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքով սահմանափակ է արտահանման դեպքում (ընդերքի մասին տեղեկատվության արտահանումը ֆիզիկական անձանց կողմից որպես անձնական օգտագործման ապրանք արգելված է) |
Տեղեկատվություն ընդերքի մասին` ըստ վառելիքաէներգետիկ և հանքահումքային շրջանների ու հանքավայրերի Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից արտահանման մասին կարգ (2015 թ. ապրիլի 21-ի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի «Ոչ սակագնային կարգավորման միջոցների մասին» N 30 որոշում) |
Ապրանքներ, որոնց ներմուծման կամ արտահանման համար նախատեսված են քանակական սահմանափակումներ: |
Նշված սահմանափակումը կիրառվում է Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից Բելառուսի Հանրապետությունում ծագած ապրանքների արտահանման նկատմամբ, և սահմանափակման կիրառման կարգը որոշվում է Բելառուսի Հանրապետության օրենսդրության համապատասխան (ԵԱՏՄ հանձնաժողովի Կոլեգիայի 2012 թվականի օգոստոսի 16-ի N 134 որոշում) |
Ապրանքներ, որոնց ներմուծման կամ արտահանման համար նախատեսված են սահմանափակումներ |
Հայաստանի Հանրապետության համար ապրանքների ցանկը սահմանվում է «Հայաստանի Հանրապետության` «Եվրասիական տնտեսական միության մասին 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» պայմանագրի N 3 հավելվածի 42-րդ կետով |
Ապրանքներ, որոնց ներմուծման կամ արտահանման համար նախատեսված է բացառիկ իրավունք: |
Նշված սահմանափակումը կիրառվում է Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից Ռուսաստանի Դաշնությունում և Բելառուսի Հանրապետությունում ծագած ապրանքների արտահանման նկատմամբ, ինչպես նաև Բելառուսի Հանրապետության տարածք ներմուծվող երրորդ երկրներում ծագած ապրանքների նկատմամբ (ԵԱՏՄ հանձնաժողովի Կոլեգիայի 2012 թվականի օգոստոսի 16-ի N 134 որոշում) |
Գյուղատնտեսական ապրանքների առանձին տեսակներ, որոնց հանդեպ ընդունվել է սակագնային քվոտայի և թույլտվության տրամադրման սահմանման մասին որոշում |
|
Ապրանքներ, որոնց նկատմամբ Եվրասիական տնտեսական միության պետությունների կողմից կիրառվում են սահմանափակումներ` Առևտրի համաշխարհային կազմակերպությանն անդամակցության պարտավորություններին համապատասխան: |
Նշված սահմանափակումը կիրառվում է Եվրասիական տնտեսական միության պետություններում ծագած ապրանքների արտահանման քվոտավորման նկատմամբ, որը սահմանվում է ԱՀԿ անդամակցության շրջանակներում (ԵԱՏՄ հանձնաժողովի Կոլեգիայի 2012 թվականի օգոստոսի 16-ի N 134 որոշում) |
Շիկագլոցված երկաթից կամ չլեգիրված պողպատից հարթ գլանվածք, որի հանդեպ ընդունվել է հատուկ քվոտայի և թույլտվության տրամադրման սահմանման մասին որոշում |
2019 թ. օգոստոսի 6-ի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի N 137 որոշում |
Բույսերի պաշտպանության միջոցներ և այլ կայուն օրգանական աղտոտիչներ, նախատեսված լաբորատոր հետազոտություններում, ինչպես նաև որպես էտալոնային ստանդարտ օգտագործման համար (ներմուծումը ֆիզիկական անձանց կողմից որպես անձնական օգտագործման ապրանք արգելված է) |
Բույսերի պաշտպանության միջոցների և այլ կայուն օրգանական աղտոտիչների, նախատեսված լաբորատոր հետազոտություններում, ինչպես նաև որպես էտալոնային ստանդարտ օգտագործման համար, Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծման մասին կարգ (2015 թ. ապրիլի 21-ի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի «Ոչ սակագնային կարգավորման միջոցների մասին» N 30 որոշում) |
Ապրանքներ, որոնց հանդեպ ներդրված է ավտոմատ լիցենզավորում (հսկողություն) Առանձին տեսակի պողպատե խողովակներ, որոնց հանդեպ ներդրված է ավտոմատ լիցենզավորում (հսկողություն) ներմուծման ժամանակ |
2019 թ. հունիսի 4-ի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի N 90 որոշում |