Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:
Ինչպե՞ս գրանցվել e-request հարթակում
Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակը՝ e-request.am-ը, քաղաքացիներին հնարավորություն է տալիս առցանց օգտվել մի շարք ծառայություններից՝ ուղարկելով հարցում և դիմում։ Հարթակի միջոցով հնարավոր է նաև առցանց ուղարկել բողոք և հետևել դրա ընթացքին։
Համակարգ հնարավոր է մուտք գործել «ԵսԵմ» նույնականացմամբ կամ գրանցվելու միջոցով։
Ինչպե՞ս գրանցվել e-request հարթակում
Հարթակում գրանցվելու համար անհրաժեշտ է այցելել e-request.am և կատարել գրանցման համար անհրաժեշտ քայլերը։
Ինչպե՞ս ներկայացնել դիմում, բողոք կամ հարցում
Հարթակում գրանցվելուց հետո դիմում, բողոք, հարցում կամ պարզապես գրություն ուղարկելու համար անհրաժեշտ է՝
- մուտք գործել հարթակ՝ լրացնելով էլեկտրոնային փոստի հասցեն և գաղտնաբառը,
- ընտրել «Ուղարկել դիմում, հարցում կամ բողոք» պատուհանի «Ուղարկել» կոճակը,
- բացվող էջում ընտրել համապատասխան տարբերակը։
Հարցման ընթացքին հնարավոր է հետևել անձնական էջում առկա հսկիչ կոդի միջոցով։
Ի՞նչ տվյալներ են անհրաժեշտ
Դիմում, բողոք, հարցում կամ պարզապես գրություն ուղարկելու համար անհրաժեշտ է ներկայացնել անձնագրի կամ նույնականացման քարտի տվյալները։
Հղում օրենսդրությանը
ՀՀ կառավարության՝ 2015 թվականի հոկտեմբերի 15-ի 1204-Ն որոշում
Որոշումը հնարավոր է գտնել arlis.am-ում (անհրաժեշտ է կարդալ ակտի վերջին տարբերակը)