ԲԵՏԱ
Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:
Ինչպե՞ս գրանցվել e-social.am հարթակում
e-social.am-ը ՀՀ սոցիալական պաշտոնական ծառայությունների միասնական հարթակն է, որի միջոցով հնարավոր է առցանց դիմել հետևյալ ուղղություններով․
-
բնակարանային ծրագրեր,
-
աշխատանքի և զբաղվածության հարցեր,
-
կենսաթոշակային հարցեր,
-
անապահովության գնահատում և սոցիալական նպաստների ստացում,
-
անհուսալի վարկերի մարում,
-
հրատապ սոցիալական կարիքների բավարարում,
-
ֆունկցիոնալության խնդիրներով անհատների աջակցություն։
Համակրարգ հնարավոր է մուտք գործել «ԵսԵմ» նույնականացմամբ կամ գրանցվելու միջոցով։ Գրանցման հաջորդական քայլերը ներկայացված են ստորև:
Ինչպե՞ս գրանցվել e-social հարթակում
Հարթակում գրանցվելու համար անհրաժեշտ է այցելել e-social.am և կատարել հետևյալ քայլերը։
- սեղմել էջի վերին աջ անկյունում գտնվող մուտքի կոճակը, ապա սեղմել «Գրանցվել» կոճակը և լրացնել պահանջվող տվյալները,
- սեղմել «Որոնել» կոճակը,
- ներկայացված տվյալները համապատասախնելուց հետո սեղմել «Գրանցվել» կոճակը,
- բացված պատուհանում հավաքել մուտքանունը և ակտիվացման գաղտնաբառը, որը ուղարկվել է էլեկտրոնային հասցեին և սեղմել «Մուտք» կոճակը,
- բացված պատուհանում հավաքել մեկանգամյա գաղտնաբառը, որը ուղարկվել է էլեկտրոնային հասցեին և սեղմել «Հաստատել» կոճակը,
- բացված պատուհանում մուտքագրել ակտիվացման գաղտնաբառը, որը ուղարկվել էր առաջին էլեկտրոնային նամակով (չշփոթել մեկանգամյա գաղտնաբառի հետ), ստեղծել նոր գաղտնաբառ և սեղմել «Հաստատել» կոճակը։
Ուշադրություն
- Յուրաքանչյուր անգամ մուտքանունը և գաղտնաբառը լրացնելուց հետո էլեկտրոնային հասցեին ուղարկվելու է մեկանգամյա գաղտնաբառ, որն անհրաժեշտ է հավաքել և մուտք գործել համակարգ։
- «Գրանցվել» կոճակը սեղմելուց առաջ անհրաժեշտ է սեղմել էկրանի մեջտեղի հատվածում գտնվող «Որոնել» կոճակը։
Ի՞նչ տվյալներ են անհրաժեշտ
Գրանցվելու համար անհրաժեշտ են հետևյալ տվյալները․
- հանրային ծառայությունների համարանիշ (սոցիալական քարտի համար),
- անուն, ազգանուն,
- հեռախոսահամար,
- էլեկտրոնային փոստի հասցե։
Այս էջը օգտակա՞ր էր