ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Ինչպե՞ս հաշվել տրանսպորտային միջոցի մաքսային վճարը

Տրանսպորտային միջոցի մաքսային վճարը հնարավոր է հաշվարկել առցանց եղանակով։ Հաշվարկը շատ մոտավոր է, և վերջնական մաքսային վճարը սահմանվում է մաքսային տեսուչի կողմից համապատասխան դրույքաչափերով հաշվարկից հետո։

Ավտոմեքենային մաքսային վճարի հաշվարկ ֆիզիկական անձանց համար

Մաքսային վճարը հաշվարկելու համար անհրաժեշտ է․

  • այցելել www.src.am,
  • ընտրել ներմուծողի տեսակը, այս դեպքում՝ ֆիզիկական անձ,
  • լրացնել ավտոտրանսպորտային միջոցի արժեքը, ծավալը, շարժիչի տեսակը, թողարկման ամսաթիվը,
  • եթե ավտոտրանսպորտային միջոցը բարձր անցունակությամբ է, ապա ընտրել նաև այդ դաշտը,
  • սեղմել «Հաշվել» կոճակը։

Հղումով ներկայացված է տեղեկատվություն ՀՀ սահմանով տեղափոխվող ավտոտրանսպորտային միջոցների մաքսային արժեքի վերաբերյալ։

Ավտոմեքենային մաքսային վճարի հաշվարկ իրավաբանական անձանց համար

Տրանսպորտային միջոցի մաքսային վճարը հաշվելու համար անհրաժեշտ է՝

  • այցելել www.src.am,

  • ընտրել «Ավտոտրանսպորտային միջոցների մաքսային վճարների հաշվիչ» պատուհանը,

  • ընտրել ներմուծողի տեսակը, այս դեպքում՝ իրավաբանական անձ,

  • լրացնել ավտոտրանսպորտային միջոցի տվյալները, ընդ որում՝ «ՆԱՇ-ի հզորությունն ավելի մեծ է, քան առավելագույն 30-րոպեանոց Էլեկտրական շարժիչի հզորությունը», դաշտն անհրաժեշտ է նշել, եթե ներկրվող մեքենան հիբրիդային շարժիչով է, իսկ եթե սովորական շարժիչով է, ապա բաց թողնել այդ դաշտը, 

  • սեղմել «Հաշվել» կոճակը։

Այս էջը օգտակա՞ր էր