ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Սահմանափակ տեղափոխմամբ կենդանիների, բույսերի և այլ ապրանքների ցանկ

Ստորև ներկայացված է այն կենդանիների, բույսերի և ապրանքների ցանկը, որոնց տեղափոխումը Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) մաքսային տարածքով սահմանափակ է։

 

ՀՀ-ից երրորդ երկրների հետ առևտրի դեպքում արգելված ապրանքախմբեր

 

Ապրանքախմբի անվանումը

Հղում օրենսդրությանը

Օզոնային շերտը քայքայող նյութեր և դրանք պարունակող արտադրանք, որոնց ներմուծումը և արտահանումը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք արգելված են 

2015 թ. ապրիլի 21-ի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի «Ոչ սակագնային կարգավորման միջոցների մասին» որոշում

Վտանգավոր թափոններ, որոնց ներմուծումն արգելված է Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք 

2015 թ. ապրիլի 21-ի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի «Ոչ սակագնային կարգավորման միջոցների մասին» որոշում

Տեղեկատվություն տպագիր, աուդիովիզուալ և տեղեկատվության այլ կրիչների վրա, որոնց ներմուծումը, արտահանումը և տարանցումը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքով արգելված են 

2015 թ. ապրիլի 21-ի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի «Ոչ սակագնային կարգավորման միջոցների մասին» որոշում

Բույսերի պաշտպանության միջոցներ և այլ կայուն օրգանական աղտոտիչներ, որոնց ներմուծումն արգելված է Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք

2015 թ. ապրիլի 21-ի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի «Ոչ սակագնային կարգավորման միջոցների մասին» որոշում

Փայտանյութ, վերամշակվող թուղթ, ստվարաթուղթ, մակուլատուրա, որոնց արտահանումն արգելված է Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից

2012 թ. օգոստոսի 16-ի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի N 134 որոշում (կիրառվում է միայն Ղազախստանի Հանրապետությունում ծագած ապրանքների նկատմամբ)

Ծառայողական և քաղաքացիական զենք, դրա հիմնական մասեր և փամփուշտներ, որոնց ներմուծումը, արտահանումը և տարանցումը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքով արգելված են

2015 թ. ապրիլի 21-ի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի «Ոչ սակագնային կարգավորման միջոցների մասին» N 30 որոշում

Ջրային կենսաբանական պաշարների որսի միջոցներ, որոնց ներմուծումն արգելված է Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք

2015 թ. ապրիլի 21-ի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի «Ոչ սակագնային կարգավորման միջոցների մասին» N 30 որոշում

Գրենլանդական փոկերից և դրանց ձագերից պատրաստված արտադրանք, որոնց ներմուծումն արգելված է Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք

2015 թ. ապրիլի 21-ի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի «Ոչ սակագնային կարգավորման միջոցների մասին» N 30 որոշում

Կենդանի սամույրներ, որոնց արտահանումն արգելված է Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից

 

 

ՀՀ-ից երրորդ երկրների հետ առևտրի դեպքում սահմանափակումների ենթակա ապրանքախմբեր


Ապրանքախմբի անվանումը

 Հղում օրենսդրությանը

Օզոնային շերտը քայքայող նյութեր, որոնց տեղափոխումը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքով սահմանափակ է արտահանման և ներմուծման դեպքում (ներմուծումը կամ արտահանումը ֆիզիկական անձանց կողմից որպես անձնական օգտագործման ապրանք արգելված է)

Օզոնային շերտը քայքայող նյութերի Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից արտահանման ներմուծման մասին կարգ (2015 թ. ապրիլի 21-ի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի «Ոչ սակագնային կարգավորման միջոցների մասին» N 30 որոշում)

Բույսերի պաշտպանության միջոցներ (պեստիցիդներ), որոնց տեղափոխումը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքով սահմանափակ է ներմուծման դեպքում (ներմուծումը ֆիզիկական անձանց կողմից որպես անձնական օգտագործման ապրանք արգելված է)

Բույսերի պաշտպանության միջոցների (պեստիցիդներ) Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծման մասին կարգ (2015 թ. ապրիլի 21-ի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի «Ոչ սակագնային կարգավորման միջոցների մասին» N 30 որոշում)

Վտանգավոր թափոններ, որոնց տեղափոխումը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքով սահմանափակ է ներմուծման կամ արտահանման դեպքում (ներմուծումը կամ արտահանումը ֆիզիկական անձանց կողմից որպես անձնական օգտագործման ապրանք արգելված է)

Վտանգավոր թափոնների Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից արտահանման և ներմուծման մասին կարգ (2015 թ. ապրիլի 21-ի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի «Ոչ սակագնային կարգավորման միջոցների մասին» N 30 որոշում)

Հանքագիտության և հնէաբանության հավաքածուներ և հավաքածուների առարկաներ, բրածո կենդանիների ոսկորներ, որոնց տեղափոխումը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքով սահմանափակ է արտահանման դեպքում

Հանքագիտության և հնէաբանության հավաքածուների և հավաքածուների առարկաների, բրածո կենդանիների ոսկորների Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից արտահանման մասին կարգ (2015 թ. ապրիլի 21-ի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի «Ոչ սակագնային կարգավորման միջոցների մասին» N 30 որոշում)

Վայրի կենդանիներ և առանձին վայրի բույսեր և վայրի բույսերից դեղաբուսական հումք, որոնց տեղափոխումը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքով սահմանափակ է արտահանման դեպքում

Վայրի կենդանիների, առանձին վայրի բույսերի և վայրի բույսերից դեղաբուսական հումքի Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից արտահանման մասին կարգ (2015 թ. ապրիլի 21-ի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի «Ոչ սակագնային կարգավորման միջոցների մասին» N 30 որոշում)

Կենդանական ու բուսական աշխարհի վայրի տեսակներ, որոնք ընկնում են անհետացման եզրին գտնվող վայրի կենդանական ու բուսական աշխարհի տեսակների միջազգային առևտրի մասին 1973 թվականի մարտի 3-ի (ՍԻԹԵՍ) կոնվենցիայի գործողությունների տակ, որոնց տեղափոխումը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքով սահմանափակ է

(2015 թ. ապրիլի 21-ի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի «Ոչ սակագնային կարգավորման միջոցների մասին» N 30 որոշում)

Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների Կարմիր գրքերում ընդգրկված հազվագյուտ և անհետացման եզրին գտնվող վայրի կենդանիների և բույսերի տեսակներ, որոնց տեղափոխումը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքով սահմանափակ է արտահանման դեպքում

Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների Կարմիր գրքերում ընդգրկված հազվագյուտ և անհետացման եզրին գտնվող վայրի կենդանիների և բույսերի տեսակների Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից արտահանման մասին կարգ (2015 թվականի ապրիլի 21-ի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի «Ոչ սակագնային կարգավորման միջոցների մասին» N 30 որոշում)

Թանկարժեք քարեր, որոնց ներմուծումը և արտահանումը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից սահմանափակ է (բացառությամբ ֆիզիկական անձանց կողմից որպես անձնական օգտագործման ապրանքներ ներմուծման կամ արտահանման դեպքում)

Թանկարժեք քարերի Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծման և Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից արտահանման մասին կարգ (2015 թ. ապրիլի 21-ի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի «Ոչ սակագնային կարգավորման միջոցների մասին» N 30 որոշում)

Թանկարժեք մետաղներ և թանկարժեք մետաղներ պարունակող հումքային ապրանքներ, որոնց ներմուծումը և արտահանումը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից սահմանափակ է (բացառությամբ ֆիզիկական անձանց կողմից որպես անձնական օգտագործման ապրանքներ ներմուծման կամ արտահանման դեպքում)

Թանկարժեք մետաղների և թանկարժեք մետաղներ պարունակող հումքային ապրանքների Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծման և Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից արտահանման մասին կարգ (2015 թ. ապրիլի 21-ի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի «Ոչ սակագնային կարգավորման միջոցների մասին» N 30 որոշում)

Հանքային հումքի տեսակներ, որոնց տեղափոխումը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքով սահմանափակ է արտահանման դեպքում (ֆիզիկական անձանց կողմից որպես անձնական օգտագործման ապրանք արգելված է)

Հանքային հումքի Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից արտահանման մասին կարգ (2015 թ. ապրիլի 21-ի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի «Ոչ սակագնային կարգավորման միջոցների մասին» N 30 որոշում)

Թմրամիջոցներ, հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր և դրանց պրեկուրսորներ, որոնց ներմուծումը և արտահանումը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքով թույլատրվում է լիցենզիայի հիմքով

Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծման և Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից արտահանման մասին կարգ (2015 թ. ապրիլի 21-ի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի «Ոչ սակագնային կարգավորման միջոցների մասին» N 30 որոշում)

Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի պրեկուրսորներ չհամարվող թունավոր նյութեր, որոնց տեղափոխումը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքով սահմանափակ է ներմուծման դեպքում (ներմուծումը ֆիզիկական անձանց կողմից որպես անձնական օգտագործման ապրանք արգելված է)

Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր և դրանց պրեկուրսորներ չհամարվող թունավոր նյութերի Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծման մասին կարգ (2015 թ. ապրիլի 21-ի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի «Ոչ սակագնային կարգավորման միջոցների մասին» N 30 որոշում)

Դեղեր և դեղանյութեր, որոնց տեղափոխումը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքով սահմանափակ է ներմուծման դեպքում

Դեղերի և դեղանյութերի Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծման մասին կարգ (2015 թ. ապրիլի 21-ի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի «Ոչ սակագնային կարգավորման միջոցների մասին» N 30 որոշում)

Ռադիոէլեկտրոնային և (կամ) քաղաքացիական օգտագործման բարձր հաճախականության սարքեր, այդ թվում` ներկառուցված կամ այլ ապրանքների կազմի մեջ մտնող, որոնց ներմուծումը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք սահմանափակ է

Ռադիոէլեկտրոնային և (կամ) քաղաքացիական օգտագործման բարձր հաճախականության սարքերի, այդ թվում` ներկառուցված կամ այլ ապրանքների կազմի մեջ մտնող, Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծման մասին կարգ (2015 թ. ապրիլի 21-ի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի «Ոչ սակագնային կարգավորման միջոցների մասին» N 30 որոշում)

Հատուկ տեխնիկական միջոցներ` նախատեսված գաղտնի տեղեկատվության ստացման համար, որոնց ներմուծումը և արտահանումը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից սահմանափակ է (ներմուծումը և արտահանումը ֆիզիկական անձանց կողմից որպես անձնական օգտագործման ապրանք արգելված է)

Հատուկ տեխնիկական միջոցներ` նախատեսված գաղտնի տեղեկատվության ստացման համար, Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծման և Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից արտահանման մասին կարգ (2015 թ. ապրիլի 21-ի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի «Ոչ սակագնային կարգավորման միջոցների մասին» N 30 որոշում)

Ծածկագրային (կրիպտոգրաֆիկական) միջոցներ, որոնց ներմուծումը և արտահանումը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից սահմանափակ է

Ծածկագրային (կրիպտոգրաֆիկական) միջոցների Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծման և Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից արտահանման մասին կարգ (2015 թ. ապրիլի 21-ի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի «Ոչ սակագնային կարգավորման միջոցների մասին» N 30 որոշում)

Մշակութային արժեքներ, ազգային արխիվային ֆոնդերի փաստաթղթեր, արխիվային փաստաթղթերի բնօրինակներ, որոնց տեղափոխումը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքով սահմանափակ է արտահանման դեպքում

Մշակութային արժեքների, ազգային արխիվային ֆոնդերի փաստաթղթերի, արխիվային փաստաթղթերի բնօրինակների Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից արտահանման մասին կարգ (2015 թ. ապրիլի 21-ի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի «Ոչ սակագնային կարգավորման միջոցների մասին» N 30 որոշում)

Մարդու օրգաններ և հյուսվածքներ, արյան և դրա բաղադրամասեր, մարդու կենսաբանական նյութերի նմուշներ, որոնց ներմուծումը և արտահանումը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից սահմանափակ է

Մարդու օրգանների և հյուսվածքների, արյան և դրա բաղադրամասերի, մարդու կենսաբանական նյութերի նմուշների Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծման և Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից արտահանման մասին կարգ (2015 թ. ապրիլի 21-ի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի «Ոչ սակագնային կարգավորման միջոցների մասին» N 30 որոշում)

Ծառայողական և քաղաքացիական զենք, դրա հիմնական (բաղադրիչ) մասեր և փամփուշտներ, որոնց ներմուծումը, արտահանումը և տարանցումը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքով սահմանափակ են

Ծառայողական և քաղաքացիական զենքի, դրա հիմնական (բաղադրիչ) մասերի և փամփուշտների Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծման և Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից արտահանման մասին կարգ (2015 թ. ապրիլի 21-ի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի «Ոչ սակագնային կարգավորման միջոցների մասին» N 30 որոշում)

Տեղեկատվություն ընդերքի մասին` վառելիքաէներգետիկ և հանքահումքային, ըստ շրջանների ու հանքավայրերի, որոնց տեղափոխումը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքով սահմանափակ է արտահանման դեպքում (ընդերքի մասին տեղեկատվության արտահանումը ֆիզիկական անձանց կողմից որպես անձնական օգտագործման ապրանք արգելված է)

Տեղեկատվություն ընդերքի մասին` ըստ վառելիքաէներգետիկ և հանքահումքային շրջանների ու հանքավայրերի Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից արտահանման մասին կարգ (2015 թ. ապրիլի 21-ի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի «Ոչ սակագնային կարգավորման միջոցների մասին» N 30 որոշում)

Ապրանքներ, որոնց ներմուծման կամ արտահանման համար նախատեսված են քանակական սահմանափակումներ:

Նշված սահմանափակումը կիրառվում է Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից Բելառուսի Հանրապետությունում ծագած ապրանքների արտահանման նկատմամբ, և սահմանափակման կիրառման կարգը որոշվում է Բելառուսի Հանրապետության օրենսդրության համապատասխան (ԵԱՏՄ հանձնաժողովի Կոլեգիայի 2012 թվականի օգոստոսի 16-ի N 134 որոշում)

Ապրանքներ, որոնց ներմուծման կամ արտահանման համար նախատեսված են սահմանափակումներ

Հայաստանի Հանրապետության համար ապրանքների ցանկը սահմանվում է «Հայաստանի Հանրապետության` «Եվրասիական տնտեսական միության մասին 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» պայմանագրի N 3 հավելվածի 42-րդ կետով

Ապրանքներ, որոնց ներմուծման կամ արտահանման համար նախատեսված է բացառիկ իրավունք:

Նշված սահմանափակումը կիրառվում է Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից Ռուսաստանի Դաշնությունում և Բելառուսի Հանրապետությունում ծագած ապրանքների արտահանման նկատմամբ, ինչպես նաև Բելառուսի Հանրապետության տարածք ներմուծվող երրորդ երկրներում ծագած ապրանքների նկատմամբ (ԵԱՏՄ հանձնաժողովի Կոլեգիայի 2012 թվականի օգոստոսի 16-ի N 134 որոշում)

Գյուղատնտեսական ապրանքների առանձին տեսակներ, որոնց հանդեպ ընդունվել է սակագնային քվոտայի և թույլտվության տրամադրման սահմանման մասին որոշում

 

Ապրանքներ, որոնց նկատմամբ Եվրասիական տնտեսական միության պետությունների կողմից կիրառվում են սահմանափակումներ` Առևտրի համաշխարհային կազմակերպությանն անդամակցության պարտավորություններին համապատասխան:

Նշված սահմանափակումը կիրառվում է Եվրասիական տնտեսական միության պետություններում ծագած ապրանքների արտահանման քվոտավորման նկատմամբ, որը սահմանվում է ԱՀԿ անդամակցության շրջանակներում (ԵԱՏՄ հանձնաժողովի Կոլեգիայի 2012 թվականի օգոստոսի 16-ի N 134 որոշում)

Շիկագլոցված երկաթից կամ չլեգիրված պողպատից հարթ գլանվածք, որի հանդեպ ընդունվել է հատուկ քվոտայի և թույլտվության տրամադրման սահմանման մասին որոշում

2019 թ. օգոստոսի 6-ի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի N 137 որոշում

Բույսերի պաշտպանության միջոցներ և այլ կայուն օրգանական աղտոտիչներ, նախատեսված լաբորատոր հետազոտություններում, ինչպես նաև որպես էտալոնային ստանդարտ օգտագործման համար (ներմուծումը ֆիզիկական անձանց կողմից որպես անձնական օգտագործման ապրանք արգելված է)

Բույսերի պաշտպանության միջոցների և այլ կայուն օրգանական աղտոտիչների, նախատեսված լաբորատոր հետազոտություններում, ինչպես նաև որպես էտալոնային ստանդարտ օգտագործման համար, Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծման մասին կարգ (2015 թ. ապրիլի 21-ի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի «Ոչ սակագնային կարգավորման միջոցների մասին» N 30 որոշում)

Ապրանքներ, որոնց հանդեպ ներդրված է ավտոմատ լիցենզավորում (հսկողություն)

Առանձին տեսակի պողպատե խողովակներ, որոնց հանդեպ ներդրված է ավտոմատ լիցենզավորում (հսկողություն) ներմուծման ժամանակ

2019 թ. հունիսի 4-ի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի N 90 որոշում

 

Այս էջը օգտակա՞ր էր