ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Առողջապահություն

Հերթագրվել ընտանեկան բժշկի մոտ ԱՐՄԵԴ համակարգի միջոցով

ԱՐՄԵԴ-ը առողջապահական տվյալների կառավարման միասնական համակարգ է, որտեղ մուտքագրվում և պահվում են օգտատիրոջ առողջությանը վերաբերող ամբողջական տվյալներ:

ԱՐՄԵԴ-ի միջոցով օգտատերը կարող է առցանց հերթագրվել տեղամասային բժշկի մոտ, ինչպես նաև տեսնել իր հիվանդության պատմությունը։

 

Կոճակը կուղղորդի Google Play` հավելվածը ներբեռնելու համար։
Ո՞վ կարող է դիմել
ՀՀ քաղաքացիներ, ՀՀ-ում կացության իրավունք (քարտ) ունեցող անձինք
Դիմելու տևողությունը
5-10 րոպե
Ծառայության արժեքը
Անվճար

ԱՐՄԵԴ հավելվածի միջոցով այց ամրագրելու համար անհրաժեշտ է․

  • գրանցվել՝ մուտքագրելով անձնական տվյալները,
  • սեղմել «Ամրագրել այց» կոճակը,
  • հաջորդող պատուհանում ընտրել «Այց բուժհաստատություն» կոճակը և սեղմել «Շարունակել» կոճակը,
  • ընտրել բուժհաստատությունը, որտեղ անձը գրանցված է, 
  • ընտրել բժշկին, սեղմել «Այցի գրանցում» կոճակը՝ նշելով այցի ամսաթիվը և ժամը։
Օժանդակության հարցերով՝

Աշխատանքային ժամեր`
Երկ-ուրբ՝ 10:00 - 18:00

Շուրջօրյա հեռախոսահամար`
(+374) 011 20-20-33

Ծառայությունը մատուցող՝
Էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատոր
Այս էջը օգտակա՞ր էր