Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:
Ստանալ աջակցություն հրատապ կարիքի դեպքում
Հրատապ կարիքի հաշվառման շրջանակներում անձանց տրամադրվում է սննդի, կացարանի, կենցաղային պարագաների կամ խնամքի աջակցություն։
Ստորև ներկայացված քայլերն անհրաժեշտ է կատարել «Շարունակել» կոճակը սեղմելուց հետո։
Դիմելու համար անհրաժեշտ է՝
- մուտք գործել համակարգ՝ լրացնելով մուտքանուն և գաղտնաբառ,
- «Ծառայություններ» հատվածից ընտրել «կյանքի դժվարին իրավիճակ» բաժինը
- այնուհետև՝ «հրատապ կարիքի հաշվառում»,
- լրացնել պահանջվող բոլոր տվյալները,
- ընտրել անհրաժեշտ կարիքի 5 տեսակ,
- սեղմել «հաստատել» կոճակը։
Հրատապ կարիքի հաշվառմանը դիմելիս անձինք կարող են ստանալ՝
- կացարան,
- սնունդ,
- հագուստ,
- կոշիկ,
- աջակցող միջոցներ (պրոթեզաօրթոպեդիկ պարագաներ),
- հիգիենայի պարագաներ,
- տակդիր/միջադիր,
- մահճակալ (ներքնակ),
- անկողնային պարագաներ,
- կենցաղային պարագաներ,
- դեղորայք,
- դպրոցական պարագաներ,
- հոգեբանական աջակցություն,
- խնամք։
Ուշադրություն
Անձը կարող է ընտրել տրամադրվող աջակցություններից միայն 5-ը։
Տրամադրման կարգը և ժամկետը
Աջակցություն ստանալու դիմումը ներկայացնելուց հետո դիմողը իր էլեկտրոնային հասցեին ստանում է ծանուցում աջակցության հայտը ընդունված լինելու վերաբերյալ, ծանուցման մեջ նշվում է նաև, որ սոցիալական աշխատողը 5 աշխատանքային օրվա ընթացքում կապ կհաստատի դիմումատուի հետ։ Ծանուցման միջոցով դիմումատուն ստանում է նաև հսկիչ համար դիմումի կարգավիճակը անձնական էջում ստուգելու համար։
09:00-18:00
Հեռախոսահամար`
Թեժ գիծ՝ 114
Տելեգրամյան ալիք
09:00-18:00
Հեռախոսահամար`
Թեժ գիծ՝ 114
Տելեգրամյան ալիք