Ստանալ դեղատնային գործունեության լիցենզիա
Դեղատնային գործունեություն (դեղերի ձեռքբերում, պահպանում, մանրածախ վաճառք, պատրաստում կամ առաքում) իրականացնելու համար անհրաժեշտ է ունենալ համապատասխան լիցենզիա:
Լիցենզիան տրամադրում է ՀՀ Առողջապահության նախարարությունը։
Ինչպե՞ս դիմել
Դեղատնային գործունեության լիցենզիա ստանալու համար հայտատուն պետք է հայտ ներկայացնի ՀՀ Առողջապահության նախարարության լիցենզավորման գործակալություն (հասցե՝ Կառավարական տուն 3, Երևան
Ներկայացվող պահանջներ
Դեղատնային գործունեության լիցենզիա ստանալու համար կարող են դիմել իրավաբանական և ֆիզիկական անձինք:
Պահանջվող փաստաթղթերը
Դեղատնային գործունեության լիցենզիա ստանալու մասին հայտին կից ներկայացվում են հետևյալ փաստաթղթերը․
-
տարածքի սեփականության իրավունքի վկայականի պատճեն՝ հայտատուի անունով,
-
տարածքի հատակագծի պատճեն՝ հայտատուի անունով,
-
պետական տուրքի վճարման անդորրագիր։
Վճարման չափը և կարգը
Դեղատնային գործունեության համար պետական տուրքը տարեկան 50,000 դրամ է (գանձապետական հաշվեհամարը՝ 900005016648):
Տրամադրման ժամկետը և կարգը
Լիցենզիան տրվում է մինչև 5 տարի ժամկետով՝ 23 աշխատանքային օրվա ընթացքում:
Հղում օրենսդրությանը
- «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքը,
- «Դեղերի մասին» ՀՀ օրենքը,
- «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքը,
- ՀՀ կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի N 867-Ն որոշումը,
- ՀՀ կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 24-ի N 1283-Ն որոշումը:
Իրավական ակտերը հնարավոր է գտնել arlis.am-ում (անհրաժեշտ է կարդալ ակտերի վերջին տարբերակը)
Աշխատանքային ժամեր՝
09:00-18:00
Հեռախոսահամար`
(+374) 060 80-80-034
Թեժ գիծ՝
8003
Ծառայությունից տարբեր եղանակներով օգտվելիս կարող են տարբեր քանակությամբ ռեսուրսներ և ժամանակ պահանջվել։
Աշխատանքային ժամեր՝
09:00-18:00
Հեռախոսահամար`
(+374) 060 80-80-034
Թեժ գիծ՝
8003