Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:
Ստանալ երեխայի ծննդյան միանվագ նպաստը
Երեխայի ծննդյան միանվագ նպաստը պետության կողմից նորածին երեխայի ընտանիքին տրամադրվող ֆինանսական աջակցություն է, որի նպատակը ժողովրդագրական իրավիճակի բարելավումն ու ծնելիության խթանումն է։
Աջակցության ծրագիրը նախատեսված է նաև ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց համար։
Երեխայի միանվագ նպաստը ֆիզիկապես ստանալու համար անհրաժեշտ է դիմել միասնական սոցիալական ծառայության ցանկացած տարածքային կենտրոն՝ ներկայացնելով պահանջվող փաստաթղթերը։
Ներկայացվող պահանջները
Երեխայի ծննդյան միանվագ նպաստը տրամադրվում է, եթե ծնողը և նոր ծնված երեխան հաշվառված են ՀՀ բնակության վայրի հասցեով ու դիմելու օրվա դրությամբ գտնվում են ՀՀ-ում։
Օտարերկրյա քաղաքացի ծնողին երեխայի ծննդյան միանվագ նպաստը նշանակվում է, եթե նոր ծնված երեխայի ծննդյան օրվա դրությամբ ծնողն առնվազն երեք տարի անընդմեջ հաշվառված է ՀՀ-ում բնակության վայրի հասցեով, և օտարերկրյա պետությունում երեխայի ծննդյան կապակցությամբ միանվագ նպաստ չի նշանակվել (վճարվել):
Պահանջվող փաստաթղթերը
Նպաստը ստանալու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը․
- դիմում,
- անձնագիր կամ նույնականացման քարտ,
- հանրային ծառայությունների համարանիշ՝ սոցիալական քարտի համարը (նույնականացման քարտ ունենալու դեպքում պարտադիր չէ),
- երեխայի ծննդյան վկայական։
Ուշադրություն
Կարևոր է փաստաթղթերը ներկայացնել երեխայի ծննդյան ամսվան հաջորդող 12 ամիսների ընթացքում (մինչև երեխայի 1 տարին լրանալը), այլապես դիմումը կմերժվի։
Աջակցության չափը
Երեխայի ծննդյան միանվագ նպաստը կազմում է՝
- 300,000 դրամ՝ առաջին և երկրորդ երեխաների ծննդյան դեպքում,
- 1,000,000 դրամ՝ երրորդ և չորրորդ երեխաների ծննդյան դեպքում,
- 1,500,000 դրամ՝ հինգերորդ և հաջորդ երեխաների ծննդյան դեպքում։
Տրամադրման ժամկետը և կարգը
Դիմումը հաստատվում կամ մերժվում է ներկայացնելուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում։ Դիմումի հաստատոիւմից հետո 1 տարվա ընթացքում կարելի է անձը հաստատող փաստաթղթով այցելել բանկ և ստանալ նպաստը։
Հղում օրենսդրությանը
«Պետական նպաստների մասին» ՀՀ օրենք
Օրենքը հնարավոր է գտնել Arlis.am-ում։
09:00-18:00
Հեռախոսահամար`
Թեժ գիծ՝ 114
Տելեգրամյան ալիք
Ծառայությունից տարբեր եղանակներով օգտվելիս կարող են տարբեր քանակությամբ ռեսուրսներ և ժամանակ պահանջվել։
09:00-18:00
Հեռախոսահամար`
Թեժ գիծ՝ 114
Տելեգրամյան ալիք