ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ քո կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Քաղաքացիություն, նույնականացում և կացության կարգավիճակ

Վերականգնել քաղաքացիական կացության ակտերի գրանցումը

Քաղաքացիական կացության ակտերի գրանցումը վերականգնելու համար ՀՀ քաղաքացիները, ինչպես նաև օտարերկրացիները և քաղաքացիություն չունեցող անձինք կարող են դիմել ՀՀ արդարադատության նախարարություն ՔԿԱԳ ծառայություն՝ նախապես այց ամրագրելով։

 

Ծառայությունից հնարավոր է օգտվել ֆիզիկապես՝ նախապես այց ամրագրելով։
Ո՞վ կարող է դիմել
ՀՀ քաղաքացիներ
Դիմելու տևողությունը
40 րոպե
Ծառայության արժեքը
5,000 դրամ
Տրամադրման տևողությունը
15 օր

Ինչպե՞ս դիմել

Այց ամրագրելու համար անհրաժեշտ է՝

  • լրացնել կոնտակտային տվյալները,
  • մուտքագրել էլեկտրոնային հասցեին ուղարկված մեկանգամյա կոդը,
  • հաջորդ էջում լրացնել անձնական տվյալները,
  • հաջորդիվ ընտրել այցելության վայրը,
  • անհրաժեշտության դեպքում ավելացնել այցելու,
  • ընտրել այցելության օր և ժամ,
  • ամրագրել այցը

 

Ներկայացվող պահանջներ

Քաղաքացիական կացության ակտերի գրանցումը վերականգնելու համար կարող են դիմել՝

  • 18 տարին չլրացած անձի վերաբերյալ ակտի համար դիմելիս՝ ծնողը կամ օրինական ներկայացուցիչը, 
  • մահացած անձի վերաբերյալ, կամ դատարանի/նոտարի կողմից հաստատված փաստի հիման վրա կազմված ակտի համար դիմելիս՝ շահագրգիռ անձը,
  • իր վերաբերյալ կազմված ակտի համար դիմելիս՝ լրիվ գործունակ, 16 տարին լրացած անձը,
  • անձը, ում վերաբերյալ կազմվել է կորսված քաղաքացիական կացության ակտը։ 

 

Պահանջվող փաստաթղթեր

Այցելության օրը պետք է ներկայացնել՝

  • դիմում,
  • դիմողի անձը հաստատող փաստաթուղթը,
  • դիմումով ներկայացվող պահանջը հիմնավորող փաստաթղթեր (բժշկական տեղեկանքներ, զինվորական/աշխատանքային գրքույկ, կրթությանը վերաբերող փաստաթղթեր, այլ ակտերի պատճեններ և այլն)։

 

Տրամադրման ժամկետը և կարգը

Քաղաքացիական կացության ակտերի գրանցումը վերականգնելը կատարվում է փաստաթղթերը ներկայացնելուց հետո 15-օրյա ժամկետում։ Դատարանի վճռի կամ նոտարական ակտի հիման վրա վերականգնելիս գործընթացը տևում է 3 օր։ 

Դիմումի հիման վրա կազմվում է ակտը վերականգնելու մասին եզրակացություն։

Եթե պահանջը հիմնավորված է, Գործակալությունը էլեկտրոնային համակարգով կատարում է ակտի գրանցում՝ ավելացնելով «Վերականգնված է» նշումը։ Վերականգնված ակտի մասին վկայականը տրամադրվում է դիմողին։

Վերականգնումը կատարելուց հետո՝ 1 աշխատանքային օրվա ընթացքում, այդ մասին հաղորդվում է ՀՀ օրենսդրությամբ նախատեսված իրավասու մարմիններին։ 

 

Վճարման չափը և կարգը 

Ծառայության արժեքը 5,000 դրամ է։ 

Օրենքով սահմանված ժամկետից շուտ՝ 

  • երկրորդ աշխատանքային օրը ստանալու դեպքում ծառայության արժեքը 30,000 դրամ է,  
  • հինգերորդ աշխատանքային օրը ստանալու դեպքում՝ 20,000 դրամ,
  • յոթերորդ աշխատանքային օրը ստանալու դեպքում՝ 10,000 դրամ։ 

 

Հղում օրենսդրությանը

Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մասին ՀՀ օրենք

Օրենքը հնարավոր է գտնել arlis.am-ում (անհրաժեշտ է կարդալ ակտի վերջին տարբերակը)

Ծառայության գծով աջակցության համար՝

Աշխատանքային ժամեր՝

երկուշաբթիից ուբաթ՝ 09:00-18:00
ընդմիջում 13:00-14:00

Հեռախոսահամար՝
(+374) 010 59-39-35

Ծառայությունը մատուցող՝
ՀՀ արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալություն
Այս էջը օգտակա՞ր էր