Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:
Ստանալ զոհված զինծառայողների ծնողների բժշկական օգնության ծախսերի մասնակի փոխհատուցում
Ծրագրի շրջանակներում փոխհատուցվում են զինծառայողների ծնողների բժշկական ծախսերի մի մասը՝ դոնորական ձվաբջիջ կամ փոխնակ մոր ծառայություններ ձեռք բերելու համար:
Աջակցությունը տրամադրվում է զոհված, մարտական գործողությունների կամ ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ անհայտ կորած կամ դատական կարգով մահացած ճանաչված զինծառայողների ծնողներին։
Աջակցությունից ֆիզիկապես օգտվելու համար գրավոր դիմումը և պահանջվող փաստաթղթերը անհրաժեշտ է ներկայացնել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն (հասցե՝ ՀՀ, ք. Երևան Կառավարական 3 տուն)։
Ներկայացվող պահանջները
Ծրագրի շահառու կարող են դառնալ զինծառայողների ծնողները, ում զավակները զոհվել են կամ համարվել անհայտ կորած ՀՀ պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելիս կամ մահացել են այդ գործողություններին ստացած վնասվածքների հետևանքով։
Պահանջվող փաստաթղթերը
Փոխհատուցում ստանալու համար տեղում լրացվում է դիմում, որին կից անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը․
-
շահառու ծնողներից յուրաքանչյուրի անձը հաստատող փաստաթուղթը,
-
հանրային ծառայությունների համարանիշի (ՀԾՀ) կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքի պատճենը,
-
դիմող շահառու ծնողի բանկային տվյալները, որը հավաստող փաստաթուղթն անհրաժեշտ է ստանալ բանկից,
-
Առողջապահության նախարարի հրամանի պատճենը արտամարմնային բեղմնավորումը պետական պատվերի շրջանակներում իրականացնելու վերաբերյալ,
-
փոխնակ մոր հղիության ժամկետի վերաբերյալ բժշկական կազմակերպության տված տեղեկանքը (եթե դիմումը ներկայացվում է մինչև երեխայի ծնվելը),
-
փոխնակ մոր հետ կնքված և նոտարական կարգով վավերացված պայմանագրի բնօրինակը,
-
վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառման արդյունքում ծնված երեխայի ծննդյան վկայականի պատճենը (եթե դիմումը ներկայացվում է երեխայի ծնվելուց հետո),
-
զինծառայողի զոհվելու մասին տեղեկանքը։
Ըստ անհրաժեշտության՝ ներկայացվում են նաև՝
-
զինվորական ծառայությունից արձակվելուց հետո մահացած զինծառայողի մահվան պատճառական կապի մասին բժշկասոցիալական տեղեկանքը` մարտական գործողությունների ժամանակ ստացած վնասվածքի կամ խեղման կամ ձեռք բերած հիվանդության պատճառով զինծառայողի մահացած լինելու վերաբերյալ,
-
զինծառայողին անհայտ բացակայող կամ մահացած ճանաչելու վերաբերյալ վճռի պատճենը՝ ըստ անհրաժեշտության։
Աջակցության չափը
1․ փոխնակ մոր ծառայություններից օգտվելու համար՝
- պայմանագրով նախատեսված գումարի չափով, բայց ոչ ավելի, քան 8,000,000 դրամը,
- պայմանագրով նախատեսված գումարի 50 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան 2,750,000 դրամը, եթե շահառուները ծառայությունից օգտվել են 2021 թվականի հունվարի 1-ից հետո՝ առանց Առողջապահության նախարարի հրամանի։
2․ դոնորական ձվաբջջի ձեռքբերման համար՝ առավելագույնը 600,000 դրամ։
Տրամադրման ժամկետը և կարգը
Ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրությունից հետո, 15 աշխատանքային օրվա ընթացքում կայացվում է որոշում՝ փոխհատուցումը նշանակելու կամ մերժելու մասին:
Ծննդաբերությունից հետո փոխհատուցման գումարը նշանակվում և վճարվում է, եթե շահառու ծնողը դիմումը ներկայացնում է երեխայի ծնվելու ամսվանից հետո՝ 6 ամսվա ընթացքում:
Հղում օրենսդրությանը
- ՀՀ Կառավարության՝ 2022 թվականի հունվարի 13-ի N 64-Լ որոշում։
- ՀՀ Կառավարության՝ 2013 թվականի նոյեմբերի 28-ի N 77-Ն որոշում։
Իրավական ակտերը հնարավոր է գտնել arlis.am-ում։
09:00-18:00
Հեռախոսահամար`
Թեժ գիծ՝ 114
Տելեգրամյան ալիք
09:00-18:00
Հեռախոսահամար`
Թեժ գիծ՝ 114
Տելեգրամյան ալիք