Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:
Գրանցել ՀՀ քաղաքացիություն չունեցողների ամուսնությունը
ՀՀ քաղաքացիություն չունեցող անձինք կարող են գրանցել իրենց ամուսնությունը պետական կարգով։
Ամուսնությունը ՀՀ-ում գրանցելու համար զույգի ֆիզիկական ներկայությունը պարտադիր է, սակայն դիմումը հնարավոր է ներկայացնել լիազորված անձի միջոցով։
Օտարերկրյա քաղաքացիների ամուսնությունը Հայաստանում գրանցելու համար անհրաժեշտ է․
- այցելել ամուսնացող անձանցից մեկի հաշվառման կամ բնակության վայրի Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալություն (ՔԿԱԳ, տարածված է նաև ռուսերեն տերմինը՝ ЗАГС),
- լրացնել դիմում և ներկայացնել ստորև նշված պահանջվող փաստաթղթերը։
Անհրաժեշտ է հաշվի առնել, որ բնակության վայրի ՔԿԱԳ գրասենյակ այցելելու դեպքում պահանջվում է ներկայացնել բնակության վայրում ապրելու վերաբերյալ տեղեկանք։
Պահանջվող փաստաթղթերը
Ամուսնության գրանցում կատարելու համար ներկայացվում են հետևյալ փաստաթղթերը․
-
ամուսնացող անձանց համատեղ գրավոր դիմումը,
-
ամուսնության բացակայության մասին տեղեկանք` տրված օտարերկրյա պետության իրավասու մարմինների կողմից,
- անձնագրերի պատճենները` հայերեն թարգմանված և նոտարական հաստատումով,
-
նախկինում ամուսնության մեջ գտնված լինելու դեպքում՝ նախկին ամուսնության դադարումը հաստատող փաստաթուղթ (փաստաթղթում առկա ստորագրությունների վավերականությունը պետք է հաստատված լինի ապոստիլով),
-
անհրաժեշտության դեպքում՝ միջազգային կոնվենցիաներին համապատասխանող այլ փաստաթղթեր։
Լիազորված անձի միջոցով դիմում ներկայացնելու դեպքում վերջինս պետք է ներկայացնի նաև՝
- ամուսնացող անձի կողմից լրացված և նոտարական կարգով հաստատված դիմում, որը պետք է պարունակի հետևյալ տեղեկությունները․
-
ամուսնացող անձանցից յուրաքանչյուրի անունը, հայրանունը, ազգանունը, ծննդյան վայրը և ժամանակը, քաղաքացիությունը, բնակության վայրը, անձը հաստատող փաստաթղթի սերիան և համարը, ըստ դիմողի ցանկության՝ նաև ազգությունը, կրթությունը, աշխատանքի վայրը,
-
ընտանեկան դրությունը՝ մինչև ամուսնանալը,
-
ամուսնացող անձի ազգանունը՝ ամուսնության պետական գրանցումից հետո,
-
ամուսնության պետական գրանցման ընտրված օրը,
-
ամուսնության պետական գրանցումը հանդիսավոր պայմաններում կատարելու ցանկության մասին,
-
ամուսնության պետական գրանցման ժամկետը կրճատելու ցանկության մասին:
-
Վճարման չափը և կարգը
Ամուսնության պետական գրանցումն անվճար է։
Այնուամենայնիվ, զույգի ցանկությամբ հնարավոր է նաև ամուսնությունը գրանցել հանդիսավոր կարգով։
Ամուսնության հանդիսավոր կարգով գրանցման արժեքը կարող է փոփոխվել՝ կախված վայրից կամ գրանցման օրվանից։ Վճարումը հնարավոր է կատարել առցանց՝ E-payments համակարգի միջոցով․
- 20,000 դրամ՝ ՔԿԱԳ-ի գրասենյակում կամ գործակալության նշած այլ վայրում (վճարումը կատարելու համար անցնել այս հղումով),
- 40,000 դրամ՝ ամուսնացողների նշած վայրում (վճարումը կատարելու համար անցնել այս հղումով),
- 60,000 դրամ՝ ամուսնացողների նշած վայրում՝ ոչ աշխատանքային ժամերին և (կամ) ոչ աշխատանքային օրերին (վճարումը կատարելու համար անցնել այս հղումով)։
Վճարումը կատարելուց հետո անհրաժեշտ է ներկայացնել վճարման անդորրագիրը։
Տրամադրման ժամկետը և կարգը
Ամուսնության պետական գրանցումը կատարվում է ամուսնացող անձանց ներկայացրած համատեղ դիմումում նշված օրը։ Այն իրականացվում է դիմումը ներկայացնելու հաջորդ աշխատանքային օրվանից ոչ շուտ և 6 ամսվանից ոչ ուշ։
Հղում օրենսդրությանը
- «Քաղաքացիական կացության ակտերի մասին» ՀՀ օրենք
- «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենք
Իրավական ակտերը հնարավոր է տեսնել arlis.am-ում (անհրաժեշտ է կարդալ ակտերի վերջին տարբերակները)։
Աշխատանքային ժամեր՝
երկուշաբթիից ուբաթ՝ 09:00-18:00
ընդմիջում 13:00-14:00
Հեռախոսահամար՝
(+374) 010 59-39-35
Աշխատանքային ժամեր՝
երկուշաբթիից ուբաթ՝ 09:00-18:00
ընդմիջում 13:00-14:00
Հեռախոսահամար՝
(+374) 010 59-39-35