ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Քաղաքացիություն, նույնականացում և կացության կարգավիճակ

Դիմել ՀՀ մուտքի վիզայի ժամկետը երկարաձգելու համար

Մուտքի վիզայի ժամկետը երկարաձգելու համար օտարերկրացին կամ նրա կողմից լիազորված անձը կարող են դիմել ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայություն (Թաիրովի 14 հասցե)՝ մինչև տրված մուտքի վիզայի ժամկետի լրանալը՝ ներկայացնելով մուտքի վիզայի երկարաձգման դիմում-հարցաթերթիկ, որտեղ նշվում է Հայաստանում գտնվելու ժամկետը երկարաձգելու պատճառը։

Այս ծառայությունը հասանելի է միայն ֆիզիկապես, մենք աշխատում ենք առցանց տարբերակի ստեղծման ուղղությամբ։
Ո՞վ կարող է դիմել
Օտարերկրացիներ
Դիմելու տևողությունը
5-10 րոպե
Ծառայության արժեքը
Յուրաքանչյուր օրվա համար՝ 500 դրամ
Տրամադրման տևողությունը
10-15 րոպե

Մուտքի վիզայի ժամկետը երկարաձգելու համար ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայություն կարող են դիմել․

  • Օտարերկրյա պետության քաղաքացիություն ունեցող անձինք,
  • Օտարերկրյա պետության կողմից քաղաքացիություն չունեցող անձ ճանաչվածները։

Պահանջվող փաստաթղթերը 

Մուտքի վիզայի ժամկետը երկարաձգելու համար անհրաժեշտ է ներկայացնել՝

  • անձնագիր,

  • 3,5 x 4,5 մմ գունավոր լուսանկար, 

  • պետական տուրքի վճարման անդորրագիրը։ 

Վճարման չափը և կարգը

ՀՀ մուտքի վիզայի ժամկետը երկարաձգելու համար անհրաժեշտ է վճարել երկարաձգման յուրաքանչյուր օրվա համար 500 դրամ։

Վճարումն իրականացվում է հետևյալ եղանակներից մեկով՝

  • E-payments համակարգի միջոցով,
  • բանկային փոխանցման միջոցով ՀՀ պետական բյուջեի հաշվեհամարին՝ 900005162111 (եթե
    բանկային հավելվածում չի ստացվում փոխանցում կատարել այս հաշվեհամարին, ապա խնդրում ենք ընտրել «Փոխանցում պետական բյուջե» տարբերակը),
  • վճարային տերմինալով։

Տրամադրման ժամկետը և կարգը

ՀՀ մուտքի վիզայի ժամկետը երկարաձգվում է դիմելու օրվա ընթացքում։ 

Մուտքի վիզայի ժամկետը անվճար երկարաձգվում է հետևյալ դեպքերում՝ 

  • անչափահասներին (մինչև 18 տարեկան անձանց),

  • ՀՀ քաղաքացու մերձավոր ազգականներին (ամուսին, երեխա, հայր, մայր, քույր, եղբայր),

  • Հայաստանի ուսումնական հաստատություններում սովորող օտարերկրացի ուսանողներին, դասավանդող մանկավարժներին և դասախոսներին,

  • ՀՀ-ին մարդասիրական կամ տեխնիկական օգնություն տրամադրելու նպատակով ՀՀ ժամանող անձանց,

  • ՀՀ Նախագահի, Ազգային ժողովի և Կառավարության կողմից աշխատանքի հրավիրված օտարերկրյա մասնագետների և նրանց ընտանիքի անդամներին,

  • դիվանագիտական անձնագրերով ՀՀ մուտք գործող անձանց, ինչպես նաև ՀՀ-ում օտարերկրյա պետությունների դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների աշխատակիցներին ու նրանց ընտանիքի անդամներին,

  • ՀՀ Նախագահի, Ազգային ժողովի նախագահի, սահմանադրական դատարանի նախագահի, վարչապետի կամ արտաքին գործերի նախարարի, մարդու իրավունքների պաշտպանի հրավերով Հայաստանի Հանրապետություն այցելող պաշտոնական անձանց և պատվիրակությունների անդամներին,

  • ազգությամբ հայ այն օտարերկրյա քաղաքացիներին, որոնց մշտական բնակության օտարերկրյա պետությունում ստեղծվել է քաղաքացիների կյանքին կամ առողջությանը սպառնացող  արտակարգ իրավիճակ,

  • փախստականի կարգավիճակ ստացած անձի՝ ՀՀ ժամանող մերձավոր ազգականներին։

Հղում օրենսդրությանը

«Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենք

Օրենքը հնարավոր է գտնել arlis.am-ում։

Տեխնիկական աջակցության համար՝

Աշխատանքային ժամեր`
10:00 - 18:00

Հեռախոսահամար`
0-8000-2020
(+374) 010 58-59-80

Ծառայության գծով աջակցության համար՝

Աշխատանքային ժամեր`
09:00 - 17:00
Հեռախոսահամար`
(+374 10) 37-02-64

Ծառայությունը մատուցող՝
ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայություն
Այս էջը օգտակա՞ր էր