Հարթակը մշակման փուլում է․ քո կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:
Ստանալ մահվան վկայական
Մահվան վկայականը մահը հավաստող պետական փաստաթուղթ է, որն ունի եզակի համար։
Մահվան վկայականում նշվում են մահացածի անունը, անձը հաստատող փաստաթղթի համարը, ծննդյան և մահվան տվյալները։
Առանց մահվան վկայականի հնարավոր չէ իրականացնել մահվան հետ կապված որևէ գործարք, օրինակ՝ ստանալ թաղման նպաստ, կառավարել հանգուցյալի պարտավորությունները և նույնիսկ կազմակերպել հուղարկավորություն։
Անձի մահը ենթակա է գրանցման առանց ժամկետային սահմանափակման։
Ինչպե՞ս դիմել
Դիմումը ներկայացվում է սպասարկման կենտրոն կամ դիվանագիտական ծառայության մարմին:
Ներկայացվող պահանջները
Մահվան պետական գրանցման համար կարող է դիմել յուրաքանչյուր անձ: Գրանցման համար անհրաժեշտ է հետևյալ հիմքերից որևէ մեկի առկայությունը.
- Բժշկական հաստատության կամ բժշկի կողմից տրված՝ մահը հաստատող փաստաթուղթ,
- Անձի մահվան հաստատման կամ մահացած ճանաչելու մասին դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճիռը:
- Նոտարի կողմից հաստատված նոտարական ակտ։
Պահանջվող փաստաթղթերը
Դիմումին կից ներկայացվում են հետևյալ փաստաթղթերը․
- մահը հաստատող փաստաթուղթ,
- դիմողի անձը հաստատող փաստաթուղթը,
- մահացած անձի անձը հաստատող փաստաթուղթը կամ դրա տվյալները:
- դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռի պատճենը (առկայության դեպքում):
- նոտարական ակտը (առկայության դեպքում):
Պահանջվող տվյալները
Դիմումում պետք է նշվեն հետևյալ տեղեկությունները.
- Մահացածի անունը, հայրանունը, ազգանունը,
- դիմողի անունը, հայրանունը, ազգանունը,
- ազգությունը (եթե առկա է անձնագրում),
- ծննդյան վայրը և ամսաթիվը,
- սեռը,
- քաղաքացիությունը,
- վերջին բնակության վայրը,
- ընտանեկան կարգավիճակը,
- մահվան վայրը և ամսաթիվը:
Վճարման չափը և կարգը
Մահվան պետական գրանցման համար պետական տուրք նախատեսված չէ:
Տրամադրման ժամկետը և կարգը
Գրանցումը կատարվում է դիմումը ներկայացնելու նույն աշխատանքային օրը:
Մահվան պետական վկայականը տրվում է էլեկտրոնային եղանակով (էլ. փոստի միջոցով) կամ թղթային կրիչի վրա:
Հղում օրենսդրությանը
«Քաղաքացիական կացության ակտերի մասին» ՀՀ օրենք
Օրենքը հնարավոր է գտնել arlis.am-ում (անհրաժեշտ է կարդալ ակտի վերջին տարբերակը)։
Աշխատանքային ժամեր`
10:00 - 18:00
Հեռախոսահամար`
0-8000-2020,
(+374) 010 58-59-80
Աշխատանքային ժամեր՝
09։00-18։00
Թեժ գիծ՝ 8500
Ծառայությունից տարբեր եղանակներով օգտվելիս կարող են տարբեր քանակությամբ ռեսուրսներ և ժամանակ պահանջվել։
Աշխատանքային ժամեր`
10:00 - 18:00
Հեռախոսահամար`
0-8000-2020,
(+374) 010 58-59-80
Աշխատանքային ժամեր՝
09։00-18։00
Թեժ գիծ՝ 8500