Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:
Դիմել գյուղտեխնիկայի լիզինգի աջակցության ծրագրին
Ծրագրի հիմնական նպատակը լիզինգային պայմանագրերի միջոցով գյուղատնտեսական հողատեսքերի արդյունավետ օգտագործման և ապրանքային արտադրության կազմակերպման նպաստավոր պայմանների ստեղծումն է։
Աջակցության ծրագրից օգտվելու համար անհրաժեշտ է դիմում-հայտ ներկայացնել ծրագրին մասնակցող բանկերից մեկին։
Ծրագրի մասին
Ծրագրի շրջանակներում տնտեսավարողներին տրամադրվում է հետևյալ գյուղատնտեսական տեխնիկան՝
-
տրակտորներ՝ տարբեր մակնիշների,
-
կոմբայններ,
-
հավաքիչ-մամլիչներ,
-
շարքացաններ,
-
գութաններ,
-
խոտհնձիչներ,
-
կարտոֆիլատնկիչներ, կարտոֆիլաքանդիչներ,
-
կուլտիվատորներ, ֆրեզներ,
-
սրսկիչներ,
-
տրակտորային կցասայլակներ և այլ գյուղատնտեսական տեխնիկա։
Գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի պայմաններն են․
Տարեկան տոկոսադրույք
- Սովորական դեպքերում - 2%
- Արտոնյալ խմբերի համար - 0%
Արտոնյալ խնմբի շահառուներն են․
- սոցիալական աջակցություն ստացողները,
- աահմանամերձ բնակավայրերի տնտեսավարողներ
- մարտական գործողությունների հետևանքով հաշմանդամ դարձած զինծառայողներ
Վարկի մարման ժամկետներ
- Տեխնիկայի տեսակով
- Կոմբայններ - 10 տարի
- Տրակտորներ - 6 տարի
- Շարքացաններ, հավագիչ-մամլիչներ - 3-6 տարի
- Այլ գյուղտեխնիկա - 3 տարի
Ուշադրություն
- Տրակտոր + այլ տեխնիկա միասին գնելիս վարկի մարման ժամկետ է սահմանված 6 տարի։
- Տարին մինչև 6 ամիս կարելի է չվճարել մայր գումարն ու տոկոսները։
Ներկայացվող պահանջները
Աջակցության ծրագրից օգտվելու համար անհրաժեշտ է՝
-
ընտրել սարքավորման տեսակը, այն արտադրողին կամ մատակարարին,
-
դիմել ծրագրի մասնակից բանկերից և վարկային կազմակերպություններից որևէ մեկին,
-
Ֆինանսական կառույցի կողմից վարկունակության պահանջների բավարարման դեպքում վճարել 20% կանխավճարը՝ կնքելով լիզինգի պայմանագիր։
Պահանջվող փաստաթղթերը
Աջակցության չափը
Գյուղտեխնիկայի լիզինգի աջակցության առավելագույն չափը 500 միլիոն դրամ է։
Տրամադրման տևողությունը և կարգը
Վարկը տրամադրվում է դիմումն ու անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելուց հետո մինչև 28 աշխատանքային օրվա ընթացքում։
Հղում օրենսդրությանը
-
ՀՀ կառավարության` 2025 թվականի մայիսի 15-ի N 585-Լ որոշում
-
ՀՀ կառավարության` 2022 թվականի հունվարի 27-ի N 105-Լ որոշում
Իրավական ակտերը հնարավոր է գտնել arlis.am-ում։
09:00-18:00
(+374) 11 52-34-11
09:00-18:00
(+374) 11 52-34-11