ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Քաղաքացիություն, նույնականացում և կացության կարգավիճակ

Ստանալ ՀՀ քաղաքացիություն, եթե դիմողը ԼՂ-ից բռնի տեղահանված անձ է

Լեռնային Ղառաբաղից բռնի տեղահանված անձանց ՀՀ քաղաքացիություն է շնորհվում պարզեցված ընթացակարգով և առանց առցանց հերթագրման։

ՀՀ քաղաքացիություն ստանալու համար Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված լինելու դեպքում անհրաժեշտ է անձամբ դիմել Երևանում՝ Դավթաշեն, 4-րդ թաղամաս, 17/10 հասցե (Քաղաքացիության շնորհման վարչություն), իսկ մարզերում՝ ՄՔԾ տարածքային ստորաբաժանումներ։

Այս ծառայությունը հասանելի է միայն ֆիզիկապես, մենք աշխատում ենք առցանց տարբերակի ստեղծման ուղղությամբ։
Ո՞վ կարող է դիմել
ԼՂ-ից բռնի տեղահանված անձինք
Դիմելու տևողությունը
15 րոպե
Ծառայության արժեքը
1,000 դրամ
Տրամադրման տևողությունը
1-2 ամիս

Ուշադրություն
Անչափահասի դեպքում վերջինիս ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմումը ներկայացնում է ծնողը։

Քաղաքացիության շնորհման վարչությունում մինչև 18 տարեկան անչափահասների ՀՀ քաղաքացիության շնորհման գործեր չեն վարվում։


Ներկայացվող պահանջները

ՀՀ քաղաքացիություն ստանալու համար անհրաժեշտ է՝

  • լինել ՀՀ ժամանակավոր պաշտպանություն ստացած անձ:


Պահանջվող փաստաթղթերը

ՀՀ քաղաքացիություն ստանալու համար տեղում կլրացվի դիմում, որին կից անհրաժեշտ է ներկայացնել՝

  • «070» ծածկագրով վավեր անձնագիրը և ժամանակավոր պաշտպանության վկայականը,
  • 35 x 45 մմ չափի 6 լուսանկար (գունավոր),
  • ծննդյան վկայականը և դրա պատճենը,
  • ամուսնության (ամուսնալուծության) վկայականը, դրա պատճենը և ամուսնու անձնագրի պատճենը (եթե փոխել է ազգանունը ամուսնության հիմքով),
  • անձնական տվյալներում փոփոխություն կատարելու վերաբերյալ փաստաթուղթ (եթե անձը կատարել է նման փոփոխություն),
  • պետական տուրքի վճարման անդորրագիր։

Օտար լեզվով փաստաթղթերը անհրաժեշտ է ներկայացնել հայերեն թարգմանված և նոտարական կարգով հաստատված։ 

  • Հայկական ազգություն չունեցող անձինք ՀՀ քաղաքացիության դիմում ներկայացնելուց տեղում պետք է հանձնեն ՀՀ Սահմանադրության թեստ։
  • 1981 թվականի նոյեմբերի 28-ից հետո ծնված դիմումատուները պետք է ներկայացնեն նաև ծնողների անձը հաստատող փաստաթղթերը, ծնողների ամուսնության վկայականը (բացակայության դեպքում՝ հայրության ճանաչման վկայականը կամ միայնակ մայր հանդիսանալու վերաբերյալ տեղեկանքը, կամ մահվան վկայականը)։


Անչափահասի դեպքում անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝

  • ծննդյան վկայականը,
  • ծնողների գրավոր համաձայնությունը, եթե ծնողներից միայն մեկն է ՀՀ քաղաքացի,
  • ծնողների ամուսնության վկայականը, մահվան վկայականը, հայրության ճանաչման վկայականը կամ միայնակ մայր լինելու մասին տեղեկանք կամ անհայտ բացակայող կամ մահացած ճանաչվելու վերաբերյալ դատարանի վճիռը,
  • ծնողների անձը հաստատող փաստաթուղթը,
  • 35 x 45 մմ չափսի 2 լուսանկար,
  • պետական տուրքի վճարման անդորրագիրը։


Վճարման չափը և կարգը

ՀՀ քաղաքացիություն ստանալու համար դիմելիս անհրաժեշտ է վճարել 1,000 դրամ։

Վճարումն իրականացվում է հետևյալ եղանակներից մեկով՝ 

  • E-payments համակարգի միջոցով,
  • բանկային փոխանցման միջոցով ՀՀ պետական բյուջեի հաշվեհամարին՝ 900005160529 (եթե բանկային հավելվածում չի ստացվում փոխանցում կատարել այս հաշվեհամարին, ապա խնդրում ենք ընտրել «Փոխանցում պետական բյուջե» տարբերակը)։

Ուշադրություն
2025 թվականի սեպտեմբերի 1-ից Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և ժամանակավոր պաշտպանություն ստացած անձինք ազատվում են պետական տուրքի վճարից։ 

Տրամադրման ժամկետը և կարգը

  • Քաղաքացիություն ստանալու դիմումները քննարկելու համար սահմանված է 90 աշխատանքային օր, սակայն ԼՂ ժամանակավոր պաշտպանություն ստացած անձանց դիմումները քննարկվում են հնարավորինս սեղմ ժամկետներում։
  • Քաղաքացիություն ստանալու դիմումը ներկայացնելուց հետո անձը ստանում է իր անհատական ծածկագիրը SMS հաղորդագրությամբ՝ իր դիմումի համարով կամ նամակ էլեկտրոնային հասցեին, որով կարող է հետևել դիմումի ընթացքին։
  • ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմումը բավարարվելու դեպքում անձը այդ մասին տեղեկացվում է SMS հաղորդագրությամբ կամ էլեկտրոնային հասցեին ուղարկված նամակով։
  • Այնուհետև անհրաժեշտ է կրկին դիմել Միգրացիայի և քաղաքացիության ծառայություն՝ ՀՀ քաղաքացու անձնագիր ձեռք բերելու համար։

Ուշադրություն 
ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց դեպքում հաղորդագրությունը ստանալուց հետո «070» կոդով անձնագիրը և ժամանակավոր պաշտպանության վկայականը ճանաչվում են անվավեր․ անհրաժեշտ է դիմել ՀՀ քաղաքացու անձնագիր ստանալու համար։ 

Հղում օրենսդրությանը

  • «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենք
  • «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» ՀՀ օրենք
  • ՀՀ կառավարության 2007 թվականի նոյեմբերի 11-ի N 1390-Ն որոշում
  • ՀՀ կառավարության 2007 թվականի հոկտեմբերի 4-ի N 154-Ն որոշում

Իրավական ակտերը հնարավոր է գտնել arlis.am-ում։

Տեխնիկական աջակցության համար՝

Աշխատանքային ժամեր`
10:00 - 18:00

Հեռախոսահամար`
0-8000-2020
(+374) 010 58-59-80

Ծառայության գծով աջակցության համար՝

Աշխատանքային ժամեր`
09:00 - 17:00
Հեռախոսահամար`
(+374 10) 37-02-64

Ծառայությունը մատուցող՝
ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայություն
Այս էջը օգտակա՞ր էր