Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:
Ստանալ անձնագիր առաջին անգամ՝ ՀՀ քաղաքացիություն ստանալուց հետո
ՀՀ քաղաքացիություն ստանալուց հետո առաջին անգամ անձնագիր ստանալու համար անհրաժեշտ է ֆիզիկապես ներկայանալ Դավթաշեն, 4-րդ թաղամաս, 17/10 հասցեում գտնվող ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության գլխամասային գրասենյակ՝ նախապես այց ամրագրելով, կամ տեղում՝ կենդանի հերթով։
Կենդանի հերթով սպասարկվելու հնարավորություն ունեն ԼՂ տեղահանված անձինք, 75 տարին լրացած անձինք, հաշմանդամներ, բժշկական փաստաթղթեր ներկայացնող անձինք։
Այց ամրագրելիս անհրաժեշտ է նշել այն անձի տվյալները, ով անձամբ ներկայանալու է ընդունելության: Յուրաքանչյուր այցելուի համար անկախ տարիքից անհրաժեշտ է կատարել անհատական հերթագրում։
Առցանց հերթագրվելու համար անհրաժեշտ է՝
- բացվող էջում մուտքագրել էլ․ փոստի հասցեն և հեռախոսահամարը, այնուհետև՝ էլ․ փոստին ուղարկված կոդը, սեղմել «Հաջորդ էջ» կոճակը
- բացված էջի «Այցելության վայր» դաշտում ընտրել «Դավթաշեն, 4-րդ թաղամաս, 17/10 հասցե»-ում գործող բաժանմունքը,
- լրացնել պահանջվող անձնական տվյալները (անունն ու ազգանունն անհրաժեշտ է լրացնել հայատառ, ինչպես գրված է անձնագրում)
- «Ընտրել օր և ժամ» պատուհանում ընտրել հասանելի օրերից ու ժամերից ամենահարմար տարբերակը։
Պահանջվող փաստաթղթերը
Նախատեսված այցի օրը և ժամին անհրաժեշտ է Միգրացիայի և քաղաքացիության ծառայություն ներկայացնել՝
- անձը հաստատող փաստաթուղթը (ցանկալի է օտարերկրյա անձնագիր),
- պետական տուրքի վճարման անդորրագիրը։
Վճարման չափը և կարգը
ՀՀ քաղաքացիություն ստանալու համար դիմելիս անհրաժեշտ է վճարել 1,000 դրամ։
Վճարումը հնարավոր է կատարել՝
- առցանց եղանակով,
- տեղում՝ վճարային տերմինալի միջոցով,
- ցանկացած բանկում՝ 900005160529 հաշվեհամարին փոխանցում կատարելով,
- բանկային հավելվածի միջոցով (եթե բանկային հավելվածում չի ստացվում փոխանցում կատարել այս հաշվեհամարին, ապա անհրաժեշտ է ընտրել «Փոխանցում պետական բյուջե» տարբերակը)։
Տրամադրման ժամկետը և կարգը
Անձնագիրը տրամադրվում է դիմումը ներկայացնելուց հետո 5-րդ աշխատանքային օրը։
Անձնագիրն ավելի շուտ ստանալու նպատակով վճարումը կատարվում է հետևյալ չափով՝
- 1,000+10,000 ՀՀ դրամ՝ անձնագիրը 3 աշխատանքային օրվանից հետո ստանալու համար,
- 1,000+20,000 ՀՀ դրամ՝ անձնագիրը 1 աշխատանքային օր հետո ստանալու համար։
Այս դեպքում վճարումը հնարավոր է կատարել միայն Միգրացիայի և քաղաքացիության ծառայության բաժնում՝ վճարային տերմինալի միջոցով։
Հղում օրենսդրությանը
- «ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» ՀՀ օրենք
- «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենք
Իրավական ակտերը հնարավոր է գտնել arlis.am-ում։
0-8000-2020
+374 10 54-69-14
+374 10 54-69-12
0-8000-2020
+374 10 54-69-14
+374 10 54-69-12