Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:
Ստանալ տեղեկանք անձնագրի մասին
ՀՀ քաղաքացիները կարող են ստանալ տեղեկանք անձնագրի վերաբերյալ առցանց, այնպես էլ ֆիզիկապես՝ այցելելով անձնագրային ծառայությունների գրասենյակ։
Անձնագրի վերաբերյալ տեղեկանք ստանալու համար կարող են դիմել 16 տարին լրացած ՀՀ քաղաքացիները:
Անձնագրի վերաբերյալ տեղեկանքը ֆիզիկապես ստանալու համար անհրաժեշտ է անձամբ ներկայանալ անձնագրային բաժանմունք։
Ներկայացվող պահանջները
- 16 տարին լրացած քաղաքացիները տեղեկանք ստանալու համար դիմում են անձամբ կամ լիազորված անձի միջոցով։
- Մինչև 16 տարեկան երեխայի անձնագրի վերաբերյալ տեղեկանք ստանալու համար պետք է դիմի երեխայի ծնողը կամ օրինական ներկայացուցիչը (հոգաբարձուն կամ խնամակալը)։
Վճարման չափը
Տեղեկանքը տրամադրվում է անվճար։
Տրամադրման ժամկետը
Տեղեկանքը տրամադրվում է 5 աշխատանքային օրվա ընթացքում։
Աշխատանքային ժամեր`
10:00 - 18:00
Հեռախոսահամար`
0-8000-2020
(+374) 010 58-59-80
Աշխատանքային ժամեր`
09:00 - 17:00
Հեռախոսահամար`
(+374 10) 37-02-64
Ծառայությունից տարբեր եղանակներով օգտվելիս կարող են տարբեր քանակությամբ ռեսուրսներ և ժամանակ պահանջվել։
Աշխատանքային ժամեր`
10:00 - 18:00
Հեռախոսահամար`
0-8000-2020
(+374) 010 58-59-80
Աշխատանքային ժամեր`
09:00 - 17:00
Հեռախոսահամար`
(+374 10) 37-02-64