Ստանալ վերապատրաստում՝ որպես սփյուռքի ուսուցիչ
Ծրագրի շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն ամեն տարի կազմակերպում է սփյուռքահայ ուսուցիչների և տնօրենների վերապատրաստում:
Ծրագրին մասնակցելու համար անհրաժեշտ է դիմել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն:
Ծրագրի մասին
Սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստումն անցկացվում է հետևյալ ուղղություններով՝ յուրաքանչյուրը 120 դասաժամ.
- ուսուցում մանկապարտեզում,
- ուսուցում մեկօրյա դպրոցում,
- տարրական ուսուցում ամենօրյա դպրոցում,
- հայոց լեզվի և գրականության դասավանդում,
- հայոց պատմության դասավանդում,
- հայ մշակույթի պատմության և արվեստի դասավանդում (առկա և հեռավար),
- տնօրենների վերապատրաստում:
Ներկայացվող պահանջները
Սփյուռքի ուսուցիչների վերապատրաստման ծրագրին կարող են դիմել սփյուռքում գործող բոլոր տեսակի կրթօջախներում աշխատող ուսուցիչներն ու տնօրենները:
Պահանջվող փաստաթղթերը
Տրամադրման ժամկետը և կարգը
Մասնակցության հայտերը հավաքագրվում են ամեն տարվա մարտ, ապրիլ և մայիս ամիսներին:
Մասնակցության պաշտոնական հաստատումները Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից ուղարկվում են ուսուցիչների կողմից նշված էլեկտրոնային փոստի հասցեներին:
(+374) 010 59-96-99
(+374) 010 52-73-43
(+374) 010 59-96-99
(+374) 010 52-73-43