ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Ֆինանսներ և հարկեր

Ստանալ հարկային պարտավորությունների բացակայության վերաբերյալ տեղեկանք

Ծառայությունը նախատեսված է ֆիզիկական, իրավաբանական անձանց և կազմակերպությունների համար, որոնք ցանկանում են ստանալ պաշտոնական հաստատում, որ չունեն չկատարված հարկային պարտավորություններ ՀՀ պետական բյուջեի նկատմամբ։

Ծառայությունից հնարավոր է օգտվել ֆիզիկապես՝ անձամբ այցելելով գրասենյակ։
Ո՞վ կարող է դիմել
Իրավաբանական և ֆիզիկական անձինք, անհատ ձեռնարկատերեր
Դիմելու տևողությունը
15-20 րոպե
Ծառայության արժեքը
Անվճար
Տրամադրման տևողությունը
Մինչև 3 աշխատանքային օր

Հարկային պարտավորությունների բացակայության մասին տեղեկանք ստանալու համար անհրաժեշտ է ֆիզիկապես այցելել հարկ վճարողի սպասարկման կենտրոններից մեկը և ներկայացնել դիմում։

Պահանջվող փաստաթղերը

Անձնագիր կամ նույնականացման քարտ։

Տրամադրման ժամկետը և կարգը

Տեղեկանքը տրամադրվում է դիմումը ներկայացնելուց հետո մինչև 3 աշխատանքային օրվա ընթացքում և վավեր է տրամադրման պահից 30 օր։ Այն պարունակում է տեղեկատվություն դիմումատուի հարկային կարգավիճակի վերաբերյալ՝ հաստատելով հարկային պարտավորությունների բացակայությունը կամ նշելով առկա պարտքերի մասին։

Վճարման չափը և կարգը

Հարկային պարտավորությունների բացակայաության մասին տեղեկանքը տրամադրվում է անվճար։

Հղում օրենսդրությանը

ՀՀ հարկային օրենսգիրք

Օրենսգիրքը հնարավոր է գտնել arlis.am-ում։

Ծառայության գծով աջակցության համար՝

Աշխատանքային ժամեր` 09:00-18:00

Հեռախոսահամար՝

08000 1008
(+374) 060 84-44-44

Ծառայությունը մատուցող՝
ՀՀ պետական եկամուտների կոմիտե
Այս էջը օգտակա՞ր էր