Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:
Ստանալ թանկարժեք իրերի փորձաքննության իրավունք
Թանկարժեք մետաղների և քարերի փորձաքննությունները կատարվում են ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով: Այս փորձաքննությունները վերաբերում են թանգարանային նմուշներին, արխիվային արժեքներին, ինչպես նաև պետական մարմինների և դատարանների ընդունած որոշումների հիման վրա իրականացվող ուսումնասիրություններին:
Պահանջները, որոնց անհրաժեշտ է բավարարել
Թանկարժեք իրերի փորձաքննության իրավունք ստանալու համար դիմողը պետք է բավարարի մի շարք պարտադիր պահանջների, որոնք վերաբերում են՝
- փորձաքննությունից առաջ կազմված նախնական հանձնման - ընդունման ակտին,
- թանկարժեք իրերի համառոտ արտաքին բնութագրությանը (անվանումը, քանակը, ընդհանուր քաշ)։
Պահանջվող փաստաթղթերը
Փորձաքննության իրավունք ստանալու համար անհրաժեշտ է ՀՀ ֆինանսների նախարարություն ներկայացնել փորձաքննություն իրականացնելու վերաբերյալ գրություն:
Տրամադրման ժամկետը և կարգը
- Իրի փորձաքննության մասին եզրակացությունն ստորագրվելուց հետո 5 օրվա ընթացքում կազմվում է հանձնման-ընդունման ակտ` 3 օրինակից, որոնք ստորագրվում են հանձնող կազմակերպության և գանձարանի կողմից:
- Հանձնման-ընդունման ակտի 2 օրինակը մնում է գանձարանում, իսկ 1 օրինակը տրվում է իրերը հանձնող անձին:
- Հանձնման-ընդունման ակտին կցվում է գանձարանի կողմից տրված եզրակացությունը, որը հաստատում է յուրաքանչյուր իրի իսկությունը:
- Հաստատումից հետո 5-օրյա ժամկետում համապատասխան փաստաթղթերը ներկայացվում են ՀՀ Ֆինանսների նախարարության աշխատակազմի հաշվապահական հաշվառման ստորաբաժանում` նախարարության աշխատակազմի հաշվեկշռում արտացոլման համար:
Հղում օրենսդրությանը
ՀՀ կառավարության՝ 2007 թվականի մայիսի 5-ի N 484-Ն որոշում
Որոշումը հնարավոր է գտնել arlis.am-ում։
Աշխատանքային ժամեր`
10:00 - 18:00
Հեռախոսահամար`
0-8000-2020,
(+374) 010 58-59-80
Աշխատանքային ժամեր՝
09։00-18։00
Հեռախոսահամար՝
(+374) 010 593935
Թեժ գիժ՝ 8500
Աշխատանքային ժամեր`
10:00 - 18:00
Հեռախոսահամար`
0-8000-2020,
(+374) 010 58-59-80
Աշխատանքային ժամեր՝
09։00-18։00
Հեռախոսահամար՝
(+374) 010 593935
Թեժ գիժ՝ 8500