ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Աջակցության ծրագիր
Անվտանգություն և պաշտպանություն

Ստանալ միանվագ հատուցում որպես զինհաշմանդամ կամ զոհված զինծառայողի ընտանիքի անդամ

Ծրագիրը նախատեսված է

  • ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ զոհված կամ հաշմանդամություն ստացած զինծառայողներին և նրանց ընտանիքներին,
  • զինվորական ծառայության ընթացքում զոհված կամ հաշմանդամություն ստացած զինծառայողներին և նրանց ընտանիքներին։

Բացի այդ՝ ծրագիրը փոխհատուցում է զոհված զինծառայողների հուղարկավորության ծախսերը՝ ներառյալ գերեզմանի բարեկարգումը, տապանաքարի պատրաստումն ու տեղադրումը:

Ծառայությունից հնարավոր է օգտվել ֆիզիկապես՝ անձամբ այցելելով գրասենյակ։
Ո՞վ կարող է դիմել
ՀՀ քաղաքացիներ
Դիմելու տևողությունը
45-50 րոպե
Տրամադրման տևողությունը
Մինչև 28 աշխատանքային օր

Միանվագ հատուցում ստանալու համար անհրաժեշտ է դիմել ՀՀ Պաշտպանության նախարարության զինծառայողների սոցիալական պաշտպա­նության վարչություն՝ ներկայացնելով պահանջվող փաստաթղթերը։

Ներկայացվող պահանջները

Միանվագ դրամական աջակցություն ստանալու համար կարող են դիմել՝

  • զինհաշմանդամները,
  • զոհված, անհայտ կորած և դատական կարգով մահացած ճանաչված զինծա­ռայողների ծնողները, ամուսինը և զավակները:

Աջակցության չափը

Աջակցության չափը կախված է ներկայցված իրավիճակից և տատանվում է 300,000 դրամից մինչև 2,000,000 դրամի սահմաններում։

Պահանջվող փաստաթղթերը

Բոլոր երեք դեպքերում դիմումին կից անհրաժեշտ է ներկայացնել․

Զինհաշմանդամները հավելյալ ներկայացնում են՝

  • բժշկասոցիալական փորձաքննության տեղեկանքը,
  • ՀՀ պաշտպանության նախարարության կենտրոնական ռազմաբժշկական փորձաքննական կենտրոնի եզրակացությունը։

Զոհված, անհայտ կորած և դատական կարգով մահացած ճանաչված զինծա­ռայողների ընտանիքների անդամները պետք է ներկայացնեն զինծառայողի՝

  • մահվան վկայականը կամ անհայտ բացակայող կամ մահացած ճանաչելու վերաբերյալ դատարանի վճիռը։

Անհրաժեշտության դեպքում ՀՀ Պաշտպանության նախարարության զինծառայողների սոցիալական պաշտպա­նության վարչությունը կարող է խնդրել ներկայացնել այլ փաստաթղթեր։

Տրամադրման ժամկետը և կարգը

Դրամական միանվագ աջակցությունը տրամադրվում է դիմումի և կից փաստաթղթերի ուսումնասիրությունից հետո մինչև 28 աշխատանքային օրվա ընթացքում։

Հղում օրենսդրությանը

ՀՀ կառավարության՝ 2018 թվականի օգոստոսի 9-ի N 916-Ն որոշում

Որոշումը հնարավոր է գտնել arlis.am-ում (անհրաժեշտ է կարդալ ակտի վերջին տարբերակը)

Տեխնիկական աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր`
Երկ-ուրբ ՝ 10:00 - 18:00
 
Հեռախոսահամար`
 0-8000-2020
(+374) 010 58-59-80
Ծառայության գծով աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր`
9:00 - 18:00
 
Հեռախոսահամար`
(+374) 010 29-44-30
(+374) 010 29-46-99
Ծառայությունը մատուցող՝
ՀՀ պաշտպանության նախարարություն
Այս էջը օգտակա՞ր էր