Հարթակը մշակման փուլում է․ քո կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:
Ստանալ ՀՀ քաղաքացիություն
Ազգությամբ հայերը և օտարերկրյա քաղաքացիները ՀՀ քաղաքացիություն ստանալու նախնական հայտը կարող են ներկայացնել քաղաքացիության գործերի էլեկտրոնային կառավարման համակարգի միջոցով։
Ինչպե՞ս դիմել
ՀՀ քաղաքացիություն ստանալու համար պետք է նախնական դիմում հայտ ուղարկել քաղաքացիության գործերի էլեկտրոնային կառավարման համակարգի միջոցով։
Ծառայությունից օգվտելու համար «Շարունակել» կոճակը սեղմելուց հետո անհրաժեշտ է․
- գրանցվել և մուտք գործել անձնական օգտահաշիվ,
- ցանկից ընտրել դիմումներ բաժինը,
- սեղմել նոր հայտ կոճակը,
- ընտրել ծառայության տեսակը,
- ընտրել քաղաքացիություն ստանալու համար դիմելու հիմքը,
- հաջորդ էջում կատարել տվյալների նույնականացում՝ կցելով անձնագրի և ծննդյան վկայականի լուսապատճենները,
- տվյալների անհամապատասխանության կամ փոփոխության դեպքում կցել հավաստող փաստաթուղթ,
- կցել 3x4 չափի լուսանկար,
- ստուգել անձնական տվյալների համապատասխանությունը (հնարավոր է ավելացնել հավելյալ բնակության հասցե, հեռախոսահամար),
- ըստ հիմքի՝ կցել անհրաժեշտ փաստաթղթերը,
- ցանկության դեպքում կցել մերձավոր ազգականների տվյալները,
- ստուգել տվյալների ամբողջականությունը և ուղարկել հայտը,
- կատարել պետական տուրքի վճարում՝ սեղմելով համապատասխան կոճակը։
Ներկայացվող պահանջներ
Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու համար կարող են դիմել ՀՀ քաղաքացիություն չունեցող 18 տարին լրացած գործունակ անձինք, ովքեր՝
- բնակվում կամ գտնվում են օտարերկրյա պետությունում կամ
- օրինական հիմքով բնակվում կամ գտնվում են ՀՀ-ում:
Պահանջվող փաստաթղթեր
Կախված հիմքից՝ քաղաքացիության ստանալու հայտի համար անհրաժեշտ փաստաթղթերը տարբերվում են։
Կցվող փաստաթղթերը՝ ըստ հիմքերի․
- ազգության հիմքով դիմելու համար պահանջվող փաստաթղթերը,
- օրենքով սահմանված կարգով վերջին 3 տարին Հայաստանում բնակվելու հիմքով դիմելու համար պահանջվող փաստաթղթերը,
- ՀՀ քաղաքացի ամուսին ունենալու հիմքով դիմելու համար պահանջվող փաստաթղթերը,
- ՀՀ քաղաքացի ծնող կամ զավակ ունենալու հիմքով դիմելու համար պահանջվող փաստաթղթերը,
- քաղաքացիությունը վերականգնելու հիմքով դիմելու համար պահանջվող փաստաթղթերը,
- փախստականի կարգավիճակ ունենալու հիմքով դիմելու համար պահանջվող փաստաթղթերը,
- քաղաքացիություն չունենալու հիմքով դիմելու համար պահանջվող փաստաթղթերը,
- ծնողների (կամ նրանցից մեկի)՝ նախկինում ՀՀ քաղաքացիություն ունենալու հիմքով դիմելու համար պահանջվող փաստաթղթերը։
Վճարման չափը և կարգը
Ընտրված հիմքերին համապատասխան պահանջվող բոլոր փաստաթղթերը կցելուց և տվյալները լրացնելուց հետո անհրաժեշտ է համակարգում իրականացնել պետական տուրքի վճարում առցանց եղանակով։
Քաղաքացիություն ստանալու համար պետական տուրքի վճարը 50,000 դրամ է։
Անհրաժեշտ փաստաթղթերը կցելուց հետո համակարգը կուղղորդի առցանց վճարման համապատասխան էջ։
Տրամադրման ժամկետը և կարգը
Հայտն ուղարկելուց հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում էլեկտրոնային փոստով և հարթակի միջոցով ծանուցվում է հայտի հաստատման մասին։
Եթե հայտում բացակայում են անհրաժեշտ թարգմանությունները կամ ներկայացված փաստաթղթերը չեն բավարարում ընտրված հիմքին, ապա հայտը ուղարկվում է շտկման, որի համար տրվում է 10 աշխատանքային օր։
Հայտի հաստատման դեպքում ուղարկվում է ծանուցում՝ այցի օր ընտրելու վերաբերյալ։ Ընտրված օրը և ժամին պետք է ներկայանալ ՄՔԾ գրասենյակ կամ հյուպատոսարան՝ անհրաժեշտ բոլոր փաստաթղթերի բնօրինակներով։
Օտարերկրյա քաղաքացիները, փաստաթղթերի վավերացումից հետո, պարտավոր են անցնել ՀՀ Սահմանադրության և հայոց լեզվի իմացության թեստ, որը ևս կատարվում է համակարգի միջոցով։
Հղում օրենսդրությանը
ՀՀ քաղաքացիության մասին օրենք
ՀՀ կառավարության 2026 թվականի հունվարի 22-ի N 97-Ն որոշում
Իրավական ակտերը հնարավոր է գտնել arlis.am-ում (անհրաժեշտ է կարդալ ակտերի վերջին տարբերակը)։
(+374) 011 21-21-02
Աշխատանքային ժամեր`
09:00 - 17:00
Հեռախոսահամար`
84-22
(+374) 011 21-21-02
Աշխատանքային ժամեր`
09:00 - 17:00
Հեռախոսահամար`
84-22