Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:
Անձը հաստատող փաստաթուղթ չունենալու դեպքում դիմել անձի կարգավիճակը որոշելու համար
Անձի քաղաքացիության կարգավիճակը որոշելու նպատակով (ՀՀ-ում մշտապես բնակվելու և քաղաքացիություն չունենալու դեպքում) անհրաժեշտ է ֆիզիկապես դիմել Դավթաշեն, 4-րդ թաղամաս, 17/10 հասցեում գտնվող անձնագրային և վիզաների վարչության գլխավոր գրասենյակ (ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայություն)։
Ովքեր կարող են դիմել
- ՀՀ-ում մշտապես բնակվող ազգությամբ հայ նախկին ՀԽՍՀ-ի (Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության) այն քաղաքացիները, ովքեր ձեռք չեն բերել այլ պետության քաղաքացիություն,
- նախկին ԽՍՀՄ-ի (Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն) այլ հանրապետությունների քաղաքացիները, ովքեր ձեռք չեն բերել այլ պետության քաղաքացիություն,
- ՀՀ-ում մշտապես բնակվող քաղաքացիություն չունեցող ազգությամբ հայերը,
- քաղաքացիություն և անձը հաստատող փաստաթուղթ չունեցող անձինք,
- ՀՀ-ում մշտապես բնակվող այլ պետության քաղաքացիությունից զրկված անձինք,
- որևէ պետության քաղաքացիություն չունեցող ՀՀ-ում փախստական ճանաչված անձինք։
Պահանջվող փաստաթղթերը
- ՀՀ-ում գտնվելու դեպքում անհրաժեշտ է Միգրացիայի և քաղաքացիության ծառայություն ներկայացնել քաղաքացիության հետ կապված բոլոր առկա փաստաթղթերը։
- Ըստ դեպքի՝ կարող են պահանջվել հավելյալ փաստաթղթեր, որոնց մասին կտեղեկացնի վարչության աշխատակիցը։
Վճարման չափը և կարգը
Քաղաքացիության կարգավիճակի որոշումն իրականացվում է անվճար։
Տրամադրման ժամկետը և կարգը
- Կախված դեպքից՝ դիմումի ուսումնասիրությունը կարող է տևել մի քանի ամիս։
- ՀՀ քաղաքացի ճանաչվելուց հետո անձը կարող է դիմել անձնագրային բաժանմունք, որտեղ կուղղորդվի Ծառայության աշխատակցի կողմից։
Հղում օրենսդրությանը
«Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» ՀՀ օրենք
Օրենքը հնարավոր է գտնել arlis.am-ում։
Աշխատանքային ժամեր`
10:00 - 18:00
Հեռախոսահամար`
0-8000-2020
(+374) 010 58-59-80
Աշխատանքային ժամեր`
09:00 - 17:00
Հեռախոսահամար`
(+374 10) 37-02-64
Աշխատանքային ժամեր`
10:00 - 18:00
Հեռախոսահամար`
0-8000-2020
(+374) 010 58-59-80
Աշխատանքային ժամեր`
09:00 - 17:00
Հեռախոսահամար`
(+374 10) 37-02-64