ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Բիզնես և արդյունաբերություն

Փոփոխել կազմակերպության իրավաբանական հասցեն

Կազմակերպության իրավաբանական հասցեի փոփոխությունը կատարվում է ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից։ 

Ծառայությունից հնարավոր է օգտվել ֆիզիկապես՝ անձամբ այցելելով գրասենյակ։
Ո՞վ կարող է դիմել
Իրավաբանական անձինք, անհատ ձեռնարկատեր
Դիմելու տևողությունը
15-30 րոպե
Ծառայության արժեքը
5,000-10,000
Տրամադրման տևողությունը
2 աշխատանքային օր

Փոփոխության համար անհրաժեշտ է պահանջվող փաստաթղթերով դիմել ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության տարածքային սպասարկման գրասենյակներ։

Պետական գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը դիմողը ներկայացնում է գործակալություն թղթային կրիչի վրա անձամբ կամ ներկայացուցչի միջոցով:

Ներկայացվող պահանջները 

Դիմելու համար անհրաժեշտ է լինել իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավարը կամ վերջինիս կողմից լիազորված անձ։ 

Պահանջվող փաստաթղթերը

Իրավաբանական հասցեի փոփոխության համար անհրաժեշտ է ներկայացնել՝

  • դիմում,
  • կանոնադրության փոփոխությունները, լրացումները կամ նոր խմբագրությամբ կանոնադրությունը հաստատելու մասին որոշում,
  • կանոնադրության փոփոխությունները կամ լրացումները (կամ նոր խմբագրությամբ կանոնադրությունը),
  • պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ,
  • լիազորագիր և անձը հաստատող փաստաթուղթ (լիազորված անձի դեպքում):


Վճարման չափը և կարգը

Իրավաբանական հասցեի փոփոխության համար անհրաժեշտ է վճարել՝ 

  • Առևտրային կազմակերպությունների փոփոխությունների համար՝ 10,000 դրամ՝
    ՀՀ պետական բյուջեի 900005160719 հաշվեհամարին։
  • Ոչ առևտրային կազմակերպությունների փոփոխությունների համար՝ 5,000 դրամ՝
    ՀՀ պետական բյուջեի 900005160727 հաշվեհամարին։


Տրամադրման ժամկետը և կարգը

Իրավաբանական հասցեի փոփոխության պետական գրանցումը կատարվում է 2 աշխատանքային օրվա ընթացքում։ 

Փոփոխությունները համարվում են կատարված դրանք գործակալության կողմից գրանցամատյանում գրառելու պահից:

Հղում օրենսդրությանը

  • «Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» ՀՀ օրենք 
  • «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենք 

Օրենքը հնարավոր է գտնել arlis-ում։

 



Ծառայության գծով աջակցության համար՝

Հեռախոսահամար՝

(+374) 033 72-67-63

Տեխնիկական աջակցության համար՝

Հեռախոսահամար՝

(+374) 010 20-14-48 

Ծառայությունը մատուցող՝
ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն
Այս էջը օգտակա՞ր էր