Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:
Մասնակցել «Դպրոցականի ֆիլհարմոնիա» կրթամշակութային ծրագրին
Ծրագրի նպատակն է աշակերտներին ծանոթացնել արվեստագետների և նրանց ստեղծագործությունների հետ, անմիջական շփման արդյունքում հաստատել և ամրացնել երիտասարդների ու երաժշտարվեստի միջև կապը։
«Դպրոցականի ֆիլհարմոնիա» կրթամշակութային ծրագրին մասնակցելու համար անհրաժեշտ է դիմել «Հայաստանի պետական ֆիլհարմոնիա» ՊՈԱԿ (ք․ Երևան, 0010, Աբովյան 2, հեռ․՝ (+374) 10 526 873) կամ «Դպրոցականի ֆիլհարմոնիա» կրթամշակութային ծրագիր, հեռ․՝ (+374) 98 578 002։
Ծրագրին նախապես գրանցվել հնարավոր է Facebook և Instagram սոցիալական հարթակների միջոցով կամ զանգահարելով։
Ծրագրի մասին
ՀՀ հանրակրթական դպրոցներում ուսումնական տարվա ընթացքում՝ ամեն ուրբաթ, անցկացվում են դաս-համերգներ, երաժշտական տարբեր ուղղություններ ներկայացնող երաժիշտները և երաժշտագետներն իրականացնում են բանախոսություններ, վարպետության դասեր։
Ծրագիրն իրականացնում է Հայաստանի պետական ֆիլհարմոնիան՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի, սպարոտի նախարարության աջակցությամբ:
Ներկայացվող պահանջները
Կրթամշակութային ծրագիրը նախատեսված է մայրաքաղաքի և մարզերի հանրակրթական դպրոցների, ինչպես նաև մշակութային և երաժշտական հաստատությունների աշակերտների համար։
(+374) 010 59-96-00
(+374) 010 52-73-43
(+374) 010 59-96-00
(+374) 010 52-73-43