Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:
Գրանցել անաշխատունակությունը (գործատուի կողմից)
Ծառայությունը նախատեսված է գործատուների համար, ովքեր պետք է հաշվառեն իրենց աշխատակիցների ժամանակավոր անաշխատունակության դեպքերը։ Անաշխատունակությունը վիճակ է, երբ աշխատողը հիվանդության, վնասվածքի կամ այլ առողջական խնդիրների պատճառով ժամանակավորապես չի կարող կատարել իր աշխատանքային պարտականությունները։ Այս ծառայության միջոցով գործատուն file-online.taxservice.am կայքում կարող է գրանցել աշխատողի անաշխատունակության սկիզբը, տևողությունը և պատճառը՝ հիմնվելով բժշկական հաստատության կողմից տրամադրված համապատասխան փաստաթղթերի վրա։
Առցանց եղանակով աշխատողի անաշխատունակությունը գրանցելու համար գործատուն պետք է մուտք գործի Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգ։ Համակարգում գրանցվելու և մուտք գործելու վերաբերյալ տեղեկատվությունը ներկայացված է «Գրանցվել Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգում (taxservice.am) որպես լիազոր և օգտվող» ծառայության էջում։
Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգում՝ file-online.taxservice.am-ում գրանցվելուց հետո անհրաժեշտ է․
- անցնել «189. ՀԱՇՎԱՐԿ՝ Եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական» բաժինը,
- լրացնել անհրաժեշտ տվյալները,
- «Նպաստների և հետպահման դասակարգման կոդ» դաշտում ընտրել «Հիվանդության նպաստ»-ի տեսակը, հիվանդության սկիզբը և ավարտը,
- դաշտերը լրացնելուց հետո համակարգը ինքնաշխատ եղանակով կհաշվարկի անաշխատունակության նպաստի չափը, որը վճարվում թե՛ գործատուի կողմից, թե՛ պետության կողմից։
Ուշադրություն
Վարձու աշխատողի ժամանակավոր անաշխատունակության նպաստը ժամանակավոր անաշխատունակության առաջին աշխատանքային օրվա համար չի վճարվում, դրան հաջորդող 5 աշխատանքային օրվա համար վճարում է գործատուն, իսկ նպաստի մնացած մասը` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեն:
Ներկայացվող պահանջներ և փաստաթղթեր
Աշխատողի անաշխատունակությունը գրանցելու համար գործատուն պետք է ունենա․
- հարկ վճարողի հաշվարկային համար (ՀՎՀՀ),
- աշխատողի կողմից տրամադրված անաշխատունակության թերթիկը։
Տրամադրման ժամկետը և կարգը
Ժամանակավոր անաշխատունակության նպաստը վճարվում է աշխատողի աշխատավարձի հետ միաժամանակ ամսվա վերջում կամ հաջորդ ամսվա սկզբին:
Հղում օրենսդրությանը
ՀՀ աշխատանքային օրենսգիրք
Օրենսգիրքը հնարավոր է գտնել arlis.am-ում։
Աշխատանքային ժամեր` 09:00-18:00
Հեռախոսահամար՝
08000 1008
(+374) 060 84-44-44
Աշխատանքային ժամեր` 09:00-18:00
Հեռախոսահամար՝
08000 1008
(+374) 060 84-44-44