Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:
Անցնել զինվորական հաշվառում արտասահմանում
Զինվորական հաշվառման նպատակը Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը ՀՀ քաղաքացիների մասնակցության ապահովումն է:
Զինվորական հաշվառման ենթակա են՝
-
տվյալ տարվա ընթացքում 16 տարին լրացող արական սեռի քաղաքացիները,
-
սահմանված ժամկետում զինվորական հաշվառում չանցած քաղաքացիները,
-
ՀՀ քաղաքացիություն ձեռք բերած արական սեռի քաղաքացիները:
Օտարերկրյա պետությունում զինվորական հաշվառումն իրականացվում է տվյալ երկրի ՀՀ դեսպանությունում կամ հյուպատոսական հիմնարկում։
Զինվորական հաշվառման կանգնելու համար անհրաժեշտ է այցելել տվյալ երկրի ՀՀ դեսպանություն կամ հյուպատոսական հիմնարկ՝ ներկայացնելով պահանջվող փաստաթղթերը։
Պահանջվող փաստաթղթերը
Զինվորական հաշվառման կանգնելու համար անհրաժեշտ է համապատասխան ՀՀ դեսպանություն կամ հյուպատոսական հիմնարկ ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝
-
դիմում,
-
պարտավորագիր,
-
ինքնակենսագրություն,
-
ծննդյան վկայականի պատճենը,
-
անձնագրի պատճենը,
-
35×45 մմ չափսի 2 գունավոր լուսանկար (առավելագույնը 6 ամիս վաղեմության),
-
բնակության վայրի մասին տեղեկանք,
-
ընտանիքի կազմի մասին տեղեկանք,
-
բնութագիր (ուսումնական հաստատությունից),
-
առողջական վիճակի մասին փաստաթղթեր (առկայության դեպքում):
Ուշադրություն
Զինվորական հաշվառման կանգնելուց հետո ծառայության ենթակա քաղաքացիները մինչև տվյալ տարվա մայիսի 1-ը և նոյեմբերի 1-ը ՀՀ դեսպանության կամ հյուպատոսական հիմնարկի կողմից ստորագրությամբ կամ էլեկտրոնային կապի միջոցով կստանան ծանուցագիր ՀՀ զինվորական կոմիսարիատ ներկայանալու մասին։
(+374) 010 58-59-80
(+374) 055 62-01-11
(+374) 010 58-59-80
(+374) 055 62-01-11