Ընտանիք և երեխաներ

Հերթագրել երեխային մանկապարտեզում

Երեխաներին հնարավոր է առցանց հերթագրել Երևանի և մարզերի մանկապարտեզներում։

Անհրաժեշտ է նկատի ունենալ, որ Երևանում և մարզերում մանկապարտեզում հերթագրվելու գործընթացը տարբեր է։

Կոճակը կուղղորդի դեպի ուղեցույց, որը կօգնի կողմնորոշվել մանկապարտեզի ընտրության հարցում:
Ո՞վ կարող է դիմել
ՀՀ և օտարերկրյա քաղաքացիներ
Դիմելու տևողությունը
15-20 րոպե
Ծառայության արժեքը
Անվճար
Տրամադրման տևողությունը
Մինչև 2 աշխատանքային օր

Ինչպե՞ս դիմել

Երեխային Երևանի մանկապարտեզներում հերթագրելու համար անհրաժեշտ է՝

  • գրանցվել yes.yerevan.am կայքում կամ մուտք գործել, 
  • ընտրել «Մանկապարտեզներ» բաժինը, 
  • սեղմել «Հերթագրում» կոճակը, 
  • սեղմել «Շարունակել» կոճակը,
  • կցել երեխային/ներին՝ լրացնելով պահանջվող տվյալները,
  • ստորագրել դիմումը։

Երեխայի հերթագրման մասին տեղեկությունը անմիջապես հասանելի կլինի անձնական էջում։ 


Երեխային մարզերի մանկապարտեզում հերթագրելու համար անհրաժեշտ է․

  • ընտրել համայնքը,
  • հղումով բացված առցանց հերթագրման էջում լրացնել երեխայի տվյալները։ 


Ներկայացվող պահանջները

Դիմում կարող է ներկայացնել երեխայի ծնողը կամ օրինական ներկայացուցիչը։

Ուշադրություն
Երեխային կարելի է հերթագրել միայն մեկ մանկապարտեզում։

Պահանջվող փաստաթղթերը

Առցանց հայտին անհրաժեշտ է կցել հետևյալ փաստաթղթերի լուսապատճենները.

  • երեխայի ծննդյան վկայականը,
  • ծնողի անձնագիրը կամ նույնականացման քարտը,
  • հաշվառումը հիմնավորող փաստաթուղթ (անձնագրի՝ գրանցման հասցեն նշող էջը)


Տրամադրման ժամկետը և կարգը

  • Դիմումի հաստատման կամ մերժման պատասխանը ուղարկվում է 2 աշխատանքային օրվա ընթացքում:
  • Դիմումի կարգավիճակին հնարավոր է հետևել օգտատիրոջ էջի «Դիմումներ» բաժնում:


Հղում օրենսդրությանը

Երևանի քաղաքապետի՝ 2022 թվականի ապրիլի 4-ի որոշում

Որոշումը հնարավոր է գտնել yerevan.am-ում։

Ծառայությունը մատուցող՝
ՀՀ մարզպետարաններ և համայնքապետարաններ
Այս էջը օգտակա՞ր էր