Ստանալ անվճար և համավճարով ստոմատոլոգիական ծառայություններ
Պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով ստոմատոլոգիական բժշկական օգնության ծառայություններից կարող են օգտվել բնակչության սոցիալապես անապահով և հատուկ խմբերում ընդգրկված անձինք:
Ինչպե՞ս դիմել
Ծրագրի մասին
Աջակցության շրջանակում իրականացվում են՝
- ատամի հեռացում,
- պուլպիտի բուժում,
- պերիօդոնտիտի բուժում,
- կարիեսի բուժում,
- մինչև 18 տարեկան երեխաների լորձաթաղանթի հիվանդությունների բուժում, լրիվ կամ մասնակի շարժական թիթեղային պրոթեզի, պրոթեզավորման համար անհրաժեշտ ատամնաշապիկի պատրաստում, տեղադրում և վերանորոգում (յուրաքանչյուր 3 տարին մեկ անգամ)։
Ներկայացվող պահանջները
Ստոմատոլոգիական բժշկական օգնությունը և սպասարկումը անվճար մատուցվում է․
Առողջության համընդհանուր ապահովագրության շահառուների հետևյալ խմբերին`
- մինչև 18 տարեկանների համար թերապևտիկ, վիրաբուժական և օրթոպեդիկ բժշկական օգնության և սպասարկման ապահովում,
- 6 և 12 տարեկանների համար կանխարգելիչ սքրինինգային հետազոտություն՝ բերանի խոռոչի զննման միջոցով, իսկ ծկթման ժամկետների շեղման, ախտաբանական կծվածքի հետ կապված խնդիրների հայտնաբերման դեպքում նաև օրթոդոնտոլոգիական խորհրդատվությունը,
- 18 տարեկան և բարձր տարիքի ապահովագրված անձանց` միայն անհետաձգելի ստոմատոլոգիական բժշկական օգնություն (զննում և ատամի հեռացում),
- 65 և բարձր տարիքի անձանց համար` զննում և ատամի հեռացում, ատամների պրոթեզավորում` երեք տարվա համար),
- Հղիների հսկողության ընթացքում ստոմատոլոգիական կանխարգելիչ այց՝ բերանի խոռոչի զննման միջոցով:
Առողջության ապահովման և բարելավման ծրագրերի շրջանակներում` անվճար կամ համավճարային սկզբունքով բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների նվազագույն ծավալից և լրացուցիչ ծառայություններից օգտվելու իրավունք ունեցող բնակչության խմբերում ընդգրկված հետևյալ անձանց`
- ՀՀ քաղաքացի, ռեզիդենտ և ֆունկցիոնալության համապատասխանաբար խորը, ծանր, միջին աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող անձինք և հաշմանդամության 1-ին, 2-րդ, 3-րդ խումբ ունեցող անձանց,
- ՀՀ-ում փախստական ճանաչված և ապաստան ստացած, այդ թվում` ժամանակավոր պաշտպանություն ստացած անձինք, ԼՂ-ից բռնի տեղահանվածները,
- ՀՀ քաղաքացի և ռեզիդենտ հանդիսացող ընտանիքի անապահովության միավոր կամ աստիճան ունեցող ընտանիքի անդամներ.
Պահանջվող փաստաթղթերը
Անվճար և համավճարով ատամնաբուժական ծառայություններ ստանալու համար անհրաժեշտ է ներկայացնել․
- անձնագիր կամ նույնականացման քարտ,
- հանրային ծառայությունների համարանիշ (ՀԾՀ),
- բնակչության սոցիալապես անապահով ու հատուկ խմբերի ցանկում ընդգրկված համապատասխան փաստաթուղթ:
Վճարման չափը և կարգը
Ծրագրի շրջանակներում գործող ստոմատոլոգիական ծառայությունները կարող են մատուցվել անվճար կամ համավճարի տարբերակով, ընդ որում՝ համավճարի դեպքում պետության մասնակցության մասը կազմում է ընդհանուր գնի 65%-ը, իսկ շահառուն վճարում է մնացած 35%-ը:
Հղում օրենսդրությանը
ՀՀ կառավարության՝ 2004 թվականի մարտի 4-ի N 318-Ն որոշում
Որոշումը հնարավոր է գտնել arlis.am-ում (անհրաժեշտ է կարդալ ակտի վերջին տարբերակը)։
Աշխատանքային ժամեր՝
09:00-18:00
Հեռախոսահամար`
(+374) 060 80-80-034
Թեժ գիծ՝
8003
Աշխատանքային ժամեր՝
09:00-18:00
Հեռախոսահամար`
(+374) 060 80-80-034
Թեժ գիծ՝
8003