Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:
Դադարեցնել ՀՀ քաղաքացիությունը ՀՀ-ում
Անձը կարող է դադարեցնել ՀՀ քաղաքացիությունը իր իսկ որոշման հիման վրա։
18 տարեկանը լրացած լինելու դեպքում ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելու համար անհրաժեշտ է ֆիզիկապես դիմել Դավթաշեն, 4-րդ թաղամաս, 17/10 հասցեում գտնվող քաղաքացիության շնորհման վարչություն (ՀՀ ներքին գործերի նախարարաության Միգրացիայի և քաղաքացիության ծառայություն)՝ նախապեսայցամրագրելով migration-e.gov.am կայքի կամ earlyone հավելվածի միջոցով։
Այց ամրագրելիս անհրաժեշտ է նշել այն անձի տվյալները, ով անձամբ ներկայանալու է ընդունելության: Յուրաքանչյուր այցելուի համար անկախ տարիքից անհրաժեշտ է կատարել անհատական հերթագրում։ Ընդ որում՝ 75 տարեկանից բարձր անձանց սպասարկումը իրականացվում է «կենդանի հերթ» ձևաչափով:
- նույնականացումից հետո լրացնել պահանջվող տվյալները (անունն ու ազգանունն անհրաժեշտ է լրացնել այնպես, ինչպես գրված է անձնագրում) և սեղմել «Հաջորդ էջ» կոճակը,
- բացվող էջում մուտքագրել էլ․ փոստի հասցեն և հեռախոսահամարը, այնուհետև՝ էլ․ փոստին ուղարկված կոդը,
- բացվող էջի «Այցի ամրագրում» դաշտում ընտրել «Դավթաշեն, 4-րդ թաղամաս, 17/10» հասցեն (Քաղաքացիության շնորհման վարչություն),
- անհրաժեշտ է լրացնել այն անձի տվյալները, ում համար ներկայացվում է դիմումը,
- «Ընտրել օր և ժամ» պատուհանում ընտրել հասանելի օրերից ու ժամերից ամենահարմար տարբերակը։
Իսկ earlyone հավելվածով՝ մուտք գործել «Պետական» դաշտը, ընտրել «Միգրացիայի և քաղաքացիության ծառայություն» բաժինը, մասնաճյուղերից՝ «Քաղաքացիության շնորհման վարչություն»-ը, որից հետո «Քաղաքացիություն ստանալու կամ քաղաքացիություն դադարեցնելու դիմումի ներկայացում» ենթաբաժինը և, ըստ պահանջվող հերթականության, լրացնել տվյալները։
Ուշադրություն
Հերթագրման հայտը համարվում է ամրագրված, եթե նշված էլեկտրոնային հասցեին դիմումատուն ստանում է այդ մասին համապատասխան հաղորդագրություն։
Պահանջվող փաստաթղթերը
18 տարեկանից բարձր անձինք ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելու համար դիմումին կից պետք է ներկայացնեն՝
-
ՀՀ քաղաքացու վավեր անձնագիր և դրա պատճենը,
- ծննդյան վկայականը և դրա պատճենը,
-
35 x 45 մմ չափի 6 լուսանկար (գունավոր),
- պետական տուրքի վճարման անդորրագիր։
Այն դեպքում, երբ դիմողը սահմանված կարգով կատարել է անձնական տվյալների փոփոխություն, ապա վավեր անձնագրում և ծննդյան վկայականում, առկա գրառումների անհամապատասխանության դեպքում ներկայացնում է նաև փոփոխությունը հավաստող փաստաթուղթ։
Անհրաժեշտության դեպքում կարող են պահանջվել նաև հետևյալ փաստաթղթերը.
- ամուսնության (ամուսնալուծության) վկայականը, դրա պատճենը և ամուսնու անձնագրի պատճենը (եթե փոխել է ազգանունը ամուսնության հիմքով),
- դիմողի երեխայի ծննդյան վկայականը և դրա պատճենը,
- զինվորական գրքույկ (զինապարտ քաղաքացիներ դեպքում),
- այլ պետության քաղաքացիություն ունենալու դեպքում տվյալ պետության իրավասու մարմնի կողմից տրված վավեր անձնագիրը,
- այլ պետության քաղաքացիություն չունենալու դեպքում օտարերկրյա պետության իրավասու մարմնի կողմից տրված գրավոր հավաստում (տեղեկանք) տվյալ պետության քաղաքացիություն ձեռք բերելու իրավական հնարավորության մասին։
Ուշադրություն
18 տարին լրացած չլինելու դեպքում՝ անչափահասի ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելու դիմումը ներկայացնում է ծնող։18 տարին չլրացած քաղաքացին իրավունք ունի փոխելու Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը ծնողների կամ նրանցից մեկի քաղաքացիությունը դադարեցնելու դեպքում:
Մինչև 18 տարեկան երեխաների ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելու համար դիմումին կից անհրաժեշտ է ներկայացնել փաստաթղթերն՝
-
երեխայի ՀՀ քաղաքացու վավեր անձնագիրը և դրա պատճենը,
-
դիմող ծնողի վավեր անձնագիրը և դրա պատճենը,
-
ծնողի Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցված լինելու փաստը հավաստող փաստաթուղթ,
-
35 x 45 մմ չափի 6 լուսանկար (գունավոր),
-
ամուսնության կամ հայրության ճանաչման վկայականը կամ միայնակ մայր լինելու վերաբերյալ փաստաթուղթ և դրա պատճենը,
-
երեխայի ծննդյան վկայականը և դրա պատճենը,
-
մյուս ծնողի համաձայնությունը և անձը հաստատող փաստաթղթի պատճենը, եթե ծնողներից մեկը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության քաղաքացի։ Ընդ որում՝ ծնողի կողմից համաձայնությունը ծառայությունում կա՛մ դեսպանությունում, կա՛մ հյուպատոսական հիմնարկում անձամբ ներկայացնելու անհնարինության դեպքում ներկայացվում է համաձայնության՝ օրենքով սահմանված կարգով կատարված և հաստատված հայերեն թարգմանությունը,
-
երեխայի՝ այլ պետության քաղաքացիություն ունենալու դեպքում տվյալ պետության իրավասու մարմնի կողմից տրված վավեր անձնագիրը,
-
օտարերկրյա պետության իրավասու մարմնի կողմից տրված գրավոր հավաստում (տեղեկանք) տվյալ պետության քաղաքացիություն ձեռք բերելու իրավական հնարավորության մասին, եթե երեխան չունի այլ պետության քաղաքացիություն և դրա օրենքով սահմանված կարգով կատարված և հաստատված հայերեն թարգմանությունը,
-
14-ից մինչև 18 տարեկան երեխայի քաղաքացիությունը դադարեցնելու դեպքում՝ երեխայի գրավոր համաձայնությունը: Ընդ որում, երեխայի կողմից համաձայնությունը ծառայությունում կա՛մ դեսպանությունում, կա՛մ հյուպատոսական հիմնարկում անձամբ ներկայացնելու անհնարինության դեպքում ներկայացվում է համաձայնության՝ օրենքով սահմանված կարգով կատարված և հաստատված հայերեն թարգմանությունը։
-
ներկայացվող փաստաթղթերում անձնական տվյալների փոփոխությունների առկայության դեպքում փոփոխությունը հավաստող փաստաթուղթ,
-
պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ։
Օտար լեզվով փաստաթղթերը անհրաժեշտ է ներկայացնել հայերեն թարգմանված և նոտարական կարգով հաստատված։
Վճարման չափը և կարգը
ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելու համար անհրաժեշտ է վճարել 25,000 դրամ։
Վճարումն իրականացվում է հետևյալ եղանակներից մեկով՝
- E-payments համակարգի միջոցով,
- բանկային փոխանցման միջոցով ՀՀ պետական բյուջեի հաշվեհամարին՝ 900005160529 (եթե բանկային հավելվածում չի ստացվում փոխանցում կատարել այս հաշվեհամարին, ապա խնդրում ենք ընտրել «Փոխանցում պետական բյուջե» տարբերակը)։
Ուշադրություն
2025 թվականի սեպտեմբերի 1-ից պետական տուրքը ՀՀ քաղաքացիություն ստանալու համար կազմելու է 150,000 ՀՀ դրամ։
Տրամադրման ժամկետը և կարգը
- Դիմումը ներկայացնելուց հետո 6 ամսվա ընթացքում դիտարկվում է անձի դիմումը։
- Քաղաքացիությունը դադարեցնելու դիմումը ներկայացնելուց հետո անձը ստանում է SMS հաղորդագրություն կամ էլեկտրոնային փոստին նամակ իր դիմումի համարով, որով կարող է հետևել դիմումի ընթացքին։
- ՀՀ քաղաքացիություն դադարեցնելու դիմումը բավարարվելու կամ մերժելու դեպքում անձը այդ մասին տեղեկացվում է SMS հաղորդագրությամբ կամ էլեկտրոնային հասցեին ուղարկված նամակով։
- ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելու դիմումը բավարարվելու դեպքում անձը այդ մասին տեղեկացվում է SMS հաղորդագրությամբ կամ էլեկտրոնային հասցեին ուղղված նամակով, որից հետո անհրաժեշտ է անձամբ կամ լիազորված անձի միջոցով (լիազորագրի նոտարական վավերացում չի պահանջվում) դիմել Քաղաքացիության շնորհման վարչություն ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելու վերաբերյալ տեղեկանք ստանալու համար՝ ներկայացնելով իր ՀՀ քաղաքացու անձը հաստատող բոլոր փաստաթղթերը։
Հղում օրենսդրությանը
- «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» ՀՀ օրենք
- «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենք
- ՀՀ կառավարության՝ 2007 թվականի նոյեմբերի 23-ի N 1390-Ն որոշում
Իրավական ակտերը հնարավոր է գտնել arlis.am-ում։
Աշխատանքային ժամեր`
10:00 - 18:00
Հեռախոսահամար`
0-8000-2020
(+374) 010 58-59-80
Աշխատանքային ժամեր`
09:00 - 17:00
Հեռախոսահամար`
(+374 10) 37-02-64
Աշխատանքային ժամեր`
10:00 - 18:00
Հեռախոսահամար`
0-8000-2020
(+374) 010 58-59-80
Աշխատանքային ժամեր`
09:00 - 17:00
Հեռախոսահամար`
(+374 10) 37-02-64