Ծառայությունից հնարավոր է օգտվել ֆիզիկապես՝ անձամբ այցելելով գրասենյակ։
Առողջապահություն
Խնամատար ընտանիքում երեխայի խնամքի և դաստիարակության աջակցության տրամադրում
Խնամատար ընտանիքում երեխայի խնամքը և դաստիարակությունն իրականացվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխան: Խնամատար ծնողի և հոգեզավակի փոխհարաբերությունները կառուցվում են փոխադարձ հարգանքի հիման վրա: Խնամատար ծնողն իրականացնում է հոգեզավակի իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունը: Կազմակերպում է հոգեզավակի կենցաղը և ազատ ժամանցը՝ հոգեզավակի տարիքին և հասունության մակարդակին համապատասխան. Խնամատար ծնողը հոգ է տանում հոգեզավակի առողջության, ֆիզիկական, մտավոր, հոգեբանական, հոգևոր և բարոյական զարգացման մասին, ստեղծում անհրաժեշտ պայմաններ հոգեզավակի կրթություն ստանալու և օրենքով ամրագրված այլ իրավունքների իրականացումն ապահովելու համար: Խնամատար ծնողը վարձատրվում է իր կողմից տրամադրվող ծառայությունների դիմաց:
Ո՞վ կարող է դիմել
ՀՀ քաղաքացիներ
Դիմելու տևողությունը
10-15 րոպե
Տրամադրման տևողությունը
3 օր
Դիմելու եղանակը՝
Որպես խնամատար ծնող դառնալ ցանկացող անձ հաշվառվելու նպատակով, անձամբ կամ ներկայացուցչի միջոցով, իր բնակության վայրի՝ Հայաստանի Հանրապետության մարզպետարան (իսկ Երևանում՝ Երևանի քաղաքապետարան) է ներկայացնում` գրավոր դիմում ՀՀ օրենսդրությամբ հաստատված ձևին համապատասխան:
Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը՝
1) գրավոր դիմում՝ համաձայն կարգով հաստատված ձևին, որում պետք է նշվեն՝
ա. դիմողի անունը, ազգանունը և հայրանունը (անձը հաստատող փաստաթղթում հայրանվան առկայության դեպքում),
բ. դիմողի բնակության վայրը, հեռախոսահամարը, ինչպես նաև էլեկտրոնային փոստի հասցեն (դրա առկայության դեպքում) և (կամ) հետադարձ կապ հաստատելու համար անհրաժեշտ այլ տվյալներ,
գ. հայտարարություն առ այն, որ դիմումը ներկայացնելու օրվա դրությամբ առկա չեն Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքի 138.1-ին հոդվածի 1-ին մասի 1-9-րդ կետերով սահմանված հիմքերը, որոնք արգելք են հանդիսանում դիմողի՝ խնամատար ծնող լինելու համար,
դ. դիմողի համաձայնությունը՝ կենսապայմանների ուսումնասիրության նպատակով տնային այցելություն կատարելու մասին.
2) դիմողի անձնագիրը կամ նույնականացման քարտը.
3) նույնականացման քարտ չունենալու դեպքում՝ բնակչության պետական ռեգիստր վարող մարմնի կողմից տեղեկանքի տեսքով հատկացված հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանքը.
4) Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի մայիսի 5-ի N 517-Ն և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի օգոստոսի 6-ի N 811-Ն որոշումներով հաստատված ցանկերում ներառված հիվանդություններով դիմողի հիվանդ չլինելու հանգամանքը հիմնավորող փաստաթուղթ՝ տրված համապատասխան բժշկական կազմակերպության (կազմակերպությունների) կողմից.
5) Հայաստանի Հանրապետության ոստիկանության (այսուհետ՝ ոստիկանություն) տարածքային բաժնի կողմից տրված՝ մարդու կամ հասարակական կարգի և բարոյա-կանության դեմ ուղղված ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության, ընտանիքի և երեխայի շահերի դեմ ուղղված հանցագործության համար դիմողի դատվածության, ինչպես նաև ընտանիքում բռնություն գործադրած անձ հաշվառված լինելու (վերջին 5 տարում) մասին տեղեկանքները.
6) մեկ գունավոր լուսանկար` 3 x 4 չափսի.
7) դիմումը ներկայացուցչի միջոցով ներկայացնելու դեպքում՝ ներկայացուցչի նույնականացման համար անհրաժեշտ փաստաթղթերը՝ սույն կետի 2-րդ ենթակետին համապատասխան (իսկ եթե ներկայացուցիչն օտարերկրյա քաղաքացի է կամ քաղաքացիություն չունեցող անձ, ապա կացության քարտը կամ Հայաստանի Հանրապետությունում նրա օրինական գտնվելը հավաստող վավերական փաստաթուղթը), ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված պահանջներին համապատասխանող լիազորագիրը, իսկ այն դեպքում, երբ ներկայացուցիչը փաստաբան է՝ նաև փաստաբանական գործունեության արտոնագրի պատճենը:
Տեխնիկական աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր`
09:00-18:00
Հեռախոսահամար`
09:00-18:00
Հեռախոսահամար`
(+374) 010 56-53-83
Ծառայության գծով աջակցության համար՝
Թեժ գիծ՝ 114
Տելեգրամյան ալիք
Ծառայությունը մատուցող՝
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
Ո՞վ կարող է դիմել
ՀՀ քաղաքացիներ
Դիմելու տևողությունը
10-15 րոպե
Տրամադրման տևողությունը
3 օր
Տեխնիկական աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր`
09:00-18:00
Հեռախոսահամար`
09:00-18:00
Հեռախոսահամար`
(+374) 010 56-53-83
Ծառայության գծով աջակցության համար՝
Թեժ գիծ՝ 114
Տելեգրամյան ալիք
Այս էջը օգտակա՞ր էր