Աջակցության ծրագիր
Աջակցության ծրագրեր

Բեռնաթափման և կանխարգելման ծառայություններ

ՀՀ երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատություններում խնամվող երեխաներին կենսաբանական ընտանիք վերադարձնելու, ինչպես նաև նրանց մուտքը սահմանափակելու հետ կապված ծառայությունների տրամադրում:

Ծառայության մասին բովանդակությունը մշակման փուլում է
Ո՞վ կարող է դիմել
ՀՀ քաղաքացիներ
Դիմելու տևողությունը
-
Ծառայության արժեքը
-
Տրամադրման տևողությունը
10-150 րոպե

Ծառայությունները՝

 

1. Սոցիալ-հոգեբանական ծառայությունների մատուցում.
2. Երեխայի կրթության կազմակերպում` հանրակրթական ուսումնական հաստատությունում կամ նախնական մասնագիտական (արհեստագործական) ուսումնական հաստատությունում կամ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունում.
3. Ծրագրում ընդգրկված երեխաներինին աջակցություն` նրանց ընտանիքներին սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմին ուղղորդելու միջոցով.
4. Երեխաների ընտանիքների չափահաս աշխատանք փնտրող անդամներին, ինչպես նաև 16 տարեկանը լրացած երեխաներին ուղղորդում նախարարության աշխատակազմի «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության զբաղվածության տարածքային մարմին` զբաղվածության ծրագրերում ընդգրկելու նպատակով:
5. Հաստատություններում գտնվող երեխաների տվյալների ուսումնասիրություն, վերլուծություն և նրանց կարիքների գնահատում.
6. Հաճախորդներին տրամադրվում է ծրագրի շրջանակներում նախատեսված բնաիրային օգնության փաթեթ:
 

Դիմելու եղանակը՝

 

Ծրագրում ընդգրկվելու նպատակովանձամբ կամ ներկայացուցչի միջոցովիր բնակության վայրի՝ Հայաստանի Հանրա­պե­տության մարզպետարան կամ ծրագիրն իրականացնող կազմակերպություն է ներկայացնում` գրավոր դիմում:
 

Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը՝

 

Հաստատությունում խնամվող երեխայի տվյալները  փոխանցվում են հաստատությունից, ուստի փաստաթղթերի ցանկի անհրաժեշտություն դիմողից չկա:
Իսկ ընտանիքում գտնվող երեխաների դեպքում միայն դիմումը, քանի որ երեխան գտնվում է ընտանիքում:
 

Ծառայությունը ստանալու հիմքերը՝

 

Ծառայություն ստանալու հիմքը՝ ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված ծրագրին համապատասխան կազմակերպության կողմից ընտրված երեխաների ցանկն է, որը ներկայացվում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն:
 

Ծառայության մատուցումը մերժելու հիմքերը՝

 

Երեխայի կարգավիճակը կարող է պատճառ լինել ծառության մատուցումը մերժելու հիմք: 
Տեխնիկական աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր`
09:00-18:00

Հեռախոսահամար` 
(+374) 010 56-53-83
Ծառայության գծով աջակցության համար՝
Ծառայությունը մատուցող՝
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
Այս էջը օգտակա՞ր էր