ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ քո կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Շրջակա միջավայր

Կազմել և համաձայնեցնել վտանգավոր թափոնների անձնագրերը

ՀՀ-ում վտանգավոր թափոնների անձնագրավորումն իրականացվում է ռեսուրսների խնայողության և վտանգավոր թափոնների անվտանգ գործածությունն ապահովելու նպատակով։ Անձնագիրը կազմում են թափոններ առաջացնողները։

Վտանգավոր թափոններ առաջացնող գործունեություն ծավալելու դեպքում անհրաժեշտ է կազմել և Շրջակա միջավայրի նախարարության հետ համաձայնեցնել վտանգավոր թափոնների անձնագիր։

Այս ծառայությունը հասանելի է միայն ֆիզիկապես, մենք աշխատում ենք առցանց տարբերակի ստեղծման ուղղությամբ։
Ո՞վ կարող է դիմել
Իրավաբանական անձինք, անհատ ձեռնարկատերեր
Դիմելու տևողությունը
10-15 րոպե
Ծառայության արժեքը
Անվճար
Տրամադրման տևողությունը
15 աշխատանքային օր

Ծառայությունը ստանալու համար անհրաժեշտ է դիմել ՀՀ Շրջական միջավայրի նախարարություն։

Պահանջվող փաստաթղթերը

Անձնագիրը կազմելու համար անհրաժեշտ է դրանում ներառել հետևյալ տեղեկատվությունը՝

  • թափոնի անվանումը, ծածկագիրը, կազմակերպության անվանումը և տվյալները,

  • անձնագրավորվող թափոնի քանակությունը, վտանգավոր հատկությունների ցանկը,

  • ծագումը (ըստ տեխնոլոգիական կանոնակարգի), կազմը և դրա բաղադրիչների թունունակությունը,

  • վնասազերծման կամ վերամշակման համար առաջարկվող եղանակը,

  • հրդեհապայթյունավտանգությունը, կոռոզիոն ակտիվությունը, ռեակցիայի մեջ մտնելու ունակությունը,

  • անհրաժեշտ նախազգուշական միջոցները թափոնի գործածության ժամանակ,

  • թափոնի տեղափոխման սահմանափակումները,

  • լրացուցիչ տեղեկություններ, թափոն արտադրողի հայտարարությունը։

Վճարման չափը և կարգը

Վտանգավոր թափոնների կազմումն ու համաձայնեցումն իրականացվում է անվճար։

Տրամադրման ժամկետը և կարգը

Անձնագիրը համաձայնեցվում է ներկայացնելուց հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում և գրանցվում գրանցամատյանում:

Հղում օրենսդրությանը

  • «Թափոնների մասին» ՀՀ օրենք

  • ՀՀ կառավարության՝ 2006 թվականի հունվարի 19-ի N 47-Ն որոշում

  • ՀՀ բնապահպանության նախարարի՝ 2007 թվականի փետրվարի 2-ի N 19-Ն հրաման

  • ՀՀ բնապահպանության նախարարի՝ 2006 թվականի դեկտեմբերի 25-ի N430-Ն հրաման

Իրավական ակտերը հնարավոր է գտնել arlis.am-ում (անհրաժեշտ է կարդալ ակտերի վերջին տարբերակները)։

Ծառայության գծով աջակցության համար՝

Աշխատանքային ժամեր`
09:00 - 18:00


Հեռախոսահամար`
(+374) 011 81-85-55 (5310)

Ծառայությունը մատուցող՝
ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն
Այս էջը օգտակա՞ր էր