ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Ֆինանսներ և հարկեր

Ներկայացնել բողոք հարկային պարտավորությունների վերաբերյալ

Պետական եկամուտների կոմիտեին ուղղված բողոքների ներկայացման ծառայությունը նախատեսված է հարկ վճարողների համար, ովքեր ցանկանում են իրենց անհամաձայնությունը հայտնել հարկային պարտավորությունների վերաբերյալ որոշումների կամ ծանուցումների նկատմամբ: Այս ծառայության միջոցով օրինական կարգով հնարավոր է բողոքարկել հարկային գնահատումները, տույժերը կամ տուգանքները, անճշտությունները հաշվարկներում, ներկայացնել հիմնավորող փաստաթղթեր և պաշտպանել իրավունքները: Բողոքը հնարավոր է ներկայացնել էլեկտրոնային հարցումների միասնական հարթակի՝ e-request-ի միջոցով։

Կոճակը կուղղորդի ծառայությունը մատուցողի կայք, որը կբացվի նոր էջում։
Ո՞վ կարող է դիմել
ՀՀ քաղաքացիներ և օտարերկրյացիներ
Դիմելու տևողությունը
5-10 րոպե
Ծառայության արժեքը
Անվճար
Տրամադրման տևողությունը
Մինչև 1 աշխատանքային օր

Պետական եկամուտների կոմիտեին ուղղված բողոքների ներկայացման ծառայությունը նախատեսված է այն հարկ վճարողների համար, ովքեր անհամաձայնություններ ունեն իրենց հարկային պարտավորությունների կամ վճարների հետ կապված: Այս ծառայության միջոցով հնարավոր է բողոքարկել հարկային գնահատումները, տույժերը կամ տուգանքները, վիճարկել հաշվարկներում հայտնաբերված անճշտությունները, ներկայացնել հիմնավորող փաստաթղթեր և պաշտպանել իրավունքները: 

e-request հարթակում գրանցվելու համար անհրաժեշտ է «Շարունակել» կոճակը սեղմելուց հետո կատարել հետևյալ գործողությունները՝

  • սեղմել բացվող էջի վերին աջ անկյունում գտնվող «Մուտք» կոճակը, այնուհետև անցնել բացվող էջի ներքևում գտնվող «Գրանցվել հիմա» հղումով, 
  • նշել քաղաքացիությունը, այնուհետև լրացնել անհրաժեշտ տվյալները,
  • մուտքագրել էլեկտրոնային փոստի հասցեին ստացված կոդը, այնուհետև՝ բջջային հեռախոսահամարին ստացված կոդը,
  • ստեղծել գաղտնաբառ և հաստատել այն։

Հարթակում գրանցվելուց հետո բողոք ներկայացնելու համար անհրաժեշտ է՝

  • մուտք գործել հարթակ՝ լրացնելով էլեկտրոնային փոստի հասցեն և գաղտնաբառը,
  • սեղմել «Ուղարկել դիմում, հարցում կամ բողոք» պատուհանի «Ուղարկել» կոճակը,
  • բացվող էջում ընտրել «Բողոք» տարբերակը,
  • ընտրել դիմումատուի տեսակը՝ «Անհատ» կամ «Իրավաբանական անձ»,
  • բացվող էջում ընտրել, թե որ պետական մարմնին է ուղղված դիմումը, այս դեպքում ընտրել Պետական եկամուտների կոմիտե,
  • հայատառ և հնարավորինս հստակ ձևակերպել բողոքը,
  • կցել անհրաժեշտ փաստաթղթերը, 
  • սեղմել «Առաջ» կոճակը։

Հարցման ընթացքին հնարավոր է հետևել անձնական էջում առկա հսկիչ կոդի միջոցով։

Պահանջվող փաստաթղթերը

Անձնագիր կամ նույնականացման քարտ։

Տրամադրման ժամկետը և կարգը

  • Պետական եկամուտների կոմիտեին ուղղված բողոքն ուսումնասիրվում է 1 աշխատանքային օրվա  ընթացքում։
  • Դիմումատուի հետ հետադարձ կապ է ստեղծվում հեռախոսազանգի կամ էլեկտրոնային փոստի միջոցով։
Ծառայության գծով աջակցության համար՝

Աշխատանքային ժամեր` 09:00-18:00

Հեռախոսահամար՝

08000 1008
(+374) 060 84-44-44

Ծառայությունը մատուցող՝
ՀՀ պետական եկամուտների կոմիտե
Այս էջը օգտակա՞ր էր