Աջակցության ծրագրեր

Խորհրդատվության տրամադրում՝ թեժ գծի միջոցով

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «114 թեժ գիծ» տարեկան սպասարկում է ավելի, քան 125 հազար հեռախոսազանգ: Ծառայությունը քաղաքացիներին ապահովում է շարունակական խորհրդատվությամբ սոցիալական ապահովության ոլորտում, ներառյալ բաշխողական կենսաթոշակային համակարգի և կուտակային կենսաթոշակային բաղադրիչի շրջանակներում, իրենց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ:
Ծառայության մասին բովանդակությունը մշակման փուլում է
Ո՞վ կարող է դիմել
ՀՀ քաղաքացիներ և օտարերկրյա քաղաքացիներ
Դիմելու տևողությունը
10-15 րոպե
Ծառայության արժեքը
Անվճար
Տրամադրման տևողությունը
Սահմանված չէ

Ծառայության նկարագրությունը՝

 

Ծառայությունը քաղաքացիներին ապահովում է շարունակական խորհրդատվությամբ սոցիալական ապահովության ոլորտում, ներառյալ բաշխողական կենսաթոշակային համակարգի և կուտակային կենսաթոշակային բաղադրիչի շրջանակներում, իրենց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ, այդ թվում`
1) Սոցիալական ոլորտի վերաբերյալ քաղաքացիների հեռախոսազանգերի (բողոքների) գրանցման համակարգի շարունակական գործարկում, քաղաքացիների հեռախոսազանգերի (բողոքների) ընդունում և համապատասխան ընթացքի ապահովում՝ ըստ անհրաժեշտության ապահովելով հետադարձ կապ,
2) Հաճախ տրվող հարցերի շտեմարանի շարունակական թարմացում` ըստ թեժ գիծ ծառայության հարցադրումների, հաճախ տրվող հարցերի հիման վրա` համապատասխան իրազեկող նյութերի և հոդվածների տարածում ԶԼՄ-ների և տեղեկատվության տարածման էլեկտրոնային գործիքների միջոցներով:
3) 24/7 աշխատանքային ռեժիմի պահպանում` քաղաքացիների համար ստեղծելով հնարավորություն` իրենց հուզող հարցերը ներկայացնել նաև ոչ աշխատանքային ժամերին:
4) Ստացված հաղորդագրությունների վերծանում, մուտքագրում զանգերի գրանցման շտեմարան, հետադարձ կապի միջոցով քաղաքացիներին հուզող հարցերի վերաբերյալ պարզաբանումների տրամադրում:
5) Թեժ գծի անխափան աշխատանքի ապահովում` տեխնիկական և ծրագրային շարունակական բարելավումների և պրոֆիլակտիկ միջոցառումների ձեռնարկման միջոցով:
6) Զանգերի քանակի և հարցերի հիմնական ուղղությունների վերաբերյալ ամսական հաշվետվությունների գեներացում զանգերի գրանցման էլեկտրոնային համակարգից, տվյալների վերլուծություն և հարցերի խմբավորում:
7) Թեժ գծին ստացված բողոքների և դրանցից յուրաքանչյուրին տրված ընթացքի վերաբերյալ առանձին հաշվետվությունների կազմում` ըստ ԱՍՀՆ ենթակառուցվածքների` ՍԱՊԾ, ԲՍՓՀ, ՍԾՏԳ, ԶՊԳ:
8) Ամսական հաշվետվությունների ներկայացում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին` ներառելով զանգերի քանակի և ուղղությունների մասին տեղեկությունները, ինչպես նաև առանձին` բողոքների և դրանցից յուրաքանչյուրին տրված ընթացքի մասին կազմվող էլեկտրոնային մատյանները:

 

 

Դիմելու եղանակը՝

 

Հեռախոսազանգի միջոցով

 

 

Ծառայության մատուցումը մերժելու հիմքերը՝

 

Եթե հարցը դուրս է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության իրավասությունների շրջանակից:

 

Տեխնիկական աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր`
09:00-18:00

Հեռախոսահամար` 
(+374) 010 56-53-83
Ծառայության գծով աջակցության համար՝
Ծառայությունը մատուցող՝
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
Այս էջը օգտակա՞ր էր