Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:
Դիմել «Մատչելի բնակարան զինծառայողներին» ծրագրին
Ծրագրի շրջանակում բնակարանի կամ բնակելի տան ձեռքբերման կամ բնակելի տան կառուցման նպատակով ֆինանսավորում կարող են ստանալ 500 զինծառայող հետևյալ բաշխմամբ.
- 450 պայմանագրային զինծառայող` սպայական և ավագ ենթասպայական կազմերից,
- 40 զինծառայող՝ ազգային անվտանգության մարմիններից,
- 10 զինծառայող՝ պետական պահպանության մարմնից։
Եթե նշված քանակից ավելի զինծառայող է դիմում ներկայացնում ծրագրին մասնակցելու համար, ապա վիճակահանությամբ է որոշվում, թե ովքեր են ստանում բնակարանի կամ բնակելի տան ձեռքբերման կամ բնակելի տան կառուցման նպատակով ֆինանսավորում։
Ինչպե՞ս դիմել
Ծրագրին մասնակցելու համար անհրաժեշտ է տվյալ տարվա հունվարից մինչև մարտի 31-ը դիմումին կից պահանջվող փաստաթղթերը ներկայացնել համապատասխան գերատեսչություն.
- սպայական և ավագ ենթասպայական կազմերից զինծառայողները՝ ՀՀ պաշպանության նախարարություն,
- Ազգային անվտանգության ծառայողները՝ Ազգային անվտանգության ծառայություն,
- պետական պահպանության զինծառայողները՝ Պետական պահպանության ծառայություն։
Աջակցության դիմելու համար քայլերի հաջորդականությունը ներկայաված է ուղեցույցում։
Ներկայացվող պահանջները
Ծրագրի շահառու կարող են դառնալ մինչև 500 զինծառայող.
- 450 պայմանագրային զինծառայող՝ ՀՀ պաշտմանության նախարարության սպայական և ավագ ենթասպայական կազմերից,
- 40 զինծառայող՝ ազգային անվտանգության ծառայությունից,
- 10 զինծառայող՝ պետական պահպանության ծառայությունից։
Եթե նշված քանակից ավելի զինծառայող է դիմում ծրագրին, ապա վիճակահանությամբ է որոշվում, թե ովքեր են ստանում բնակարանի կամ բնակելի տան ձեռքբերման կամ բնակելի տան կառուցման նպատակով ֆինանսավորում։
Ծրագրին կարող են դիմել այն զինծառայողները, ովքեր նախկինում չեն ստացել աջակցություն բնակարան կամ բնակելի տուն կամ նոր կառուցվող բնակելի տուն ձեռք բերելու համար։
Պահանջվող փաստաթղթերը
Դիմումին կից անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝
- զինծառայողի և համավարկառուների անձը հաստատող փաստաթղթերի պատճենները,
- ծառայողական վկայականի պատճենը,
- տեղեկանք բանկից՝ վարկ տրամադրելու պատրաստակամության մասին,
- ամուսնության վկայական (եթե կիրառելի է),
- անհատական բնակելի տան կառուցման դեպքում՝ տնամերձ հողամասի սեփականության իրավունքի վկայականի պատճենը,
- նախորդ 5 տարվա ընթացքում ռազմաուսումնական հատատությունը ավարտած լինելու դեպքում՝ դիպլոմ։
Աջակցության չափը
Ծրագրի շրջանակում հիպոթեքային վարկով բնակարան, բնակելի տուն և նոր կառուցվող բնակելի տուն ձեռք բերելու համար պետությունը միաժամանակ տրամադրում է․
- Կանխավճարի աջակցություն
Պետությունը տրամադրում է 2,500,000 դրամ՝ որպես կանխավճարի աջակցություն։
- Տոկոսադրույքի սուբսիդավորում
Պետությունը վարկի առավելագույնը 11% կամ 13%-ից վճարում է 5%-ը։
- Եկամտային հարկի վերադարձ
Առաջնային շուկայից բնակարան գնելու կամ տուն կառուցելու դեպքում դիմողը կարող է ստանալ վճարած եկամտային հարկը՝ վարկի տոկոսագումարների չափով, եթե բավարարում է եկամտահարկի վերադարձի պայմաններին։
Որոշ դեպքերում ծրագրի շրջանակում մարվում է նաև վարկի մայր գումարի մի մասը։
Մանրամասները՝ ուղեցույցում։
Տրամադրման կարգը և ժամկետը
Աջակցությունը տրամադրվում է դիմումին կից անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելուց և բանկի հետ հիպոթեքային պայմանագիրը կնքելուց հետո 30 աշխատանքային օրվա ընթացքում:
Հղում օրենսդրությանը
- ՀՀ Կառավարության՝ 2019 թվականի օգոստոսի 22-ի N 1091-Ն որոշում
- ՀՀ Կառավարության՝ 2023 թվականի մայիսի 18 N 786-Ն որոշում
Իրավական ակտերը հնարավոր է գտնել arlis.am-ում (անհրաժեշտ է կարդալ ակտերի վերջին տարբերակը)։
9:00 - 18:00
(+374) 010 29-44-30
9:00 - 18:00
(+374) 010 29-44-30