ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Քաղաքացիություն, նույնականացում և կացության կարգավիճակ

Ստանալ ժամանակավոր կացության կարգավիճակ

Հայաստանում ժամանակավոր կացության կարգավիճակ ստանալու համար անհրաժեշտ է ֆիզիկապես դիմել ՀՀ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության Օտարերկրացիների իրավական կարգավիճակի որոշման վարչություն (Թաիրով 14)՝ նախապես այց ամրագրելով։

Ժամակավոր կացության կարգավիճակ ստանալու դիմումը ներկայացնելուց հետո օտարերկրացին ստանում է կացությունը հիմնավորող փաստաթուղթ՝ ժամանակավոր կացության քարտ։ Այն տրամադրվում է 1 տարի ժամկետով՝ երկարաձգելու հնարավորությամբ։

Ծառայությունից հնարավոր է օգտվել ֆիզիկապես՝ նախապես այց ամրագրելով։
Ո՞վ կարող է դիմել
Օտարերկրացիներ կամ լիազորված անձինք
Դիմելու տևողությունը
20 րոպե
Ծառայության արժեքը
105,000 դրամ կամ անվճար
Տրամադրման տևողությունը
1 ամիս

Այց ամրագրելիս անհրաժեշտ է նշել այն անձի տվյալները, ով անձամբ ներկայանալու է ընդունելության: Յուրաքանչյուր այցելուի համար անկախ տարիքից անհրաժեշտ է կատարել անհատական հերթագրում։

Առցանց հերթագրվելու համար անհրաժեշտ է՝
  • նույնականացումից հետո «Դիմորդի էջ»-ում լրացնել պահանջվող տվյալները և սեղմել «Հաջորդ էջ» կոճակը,
  • բացվող էջի «Այցելության վայր» դաշտում ընտրել Թաիրով 14 հասցեում գործող բաժանմունքը,
  • «Լրացուցիչ այցելուներ» դաշտում լրացնել ուղեկցող անձանց տվյալները (օրինակ՝ երեխայի ծնողներ),
  • «Այցելության օր և ժամ» բաժնում ընտրել հասանելի օրերից ու ժամերից ամենահարմար տարբերակը և ամրագրել այցը։


Ներկայացվող պահանջները

ՀՀ-ում ժամանակավոր կացության կարգավիճակ ստանալու համար անձը պետք է հիմնավորի, որ գոյություն ունեն ՀՀ տարածքում մեկ տարի և ավել ժամկետով իր բնակվելը հիմնավորող հանգամանքներ, օրինակ՝ ուսումը, աշխատանքի թույլտվության առկայությունը, ձեռնարկատիրությամբ զբաղվելը, ազգությամբ հայ լինելը, ՀՀ քաղաքացու կամ ժամանակավոր կամ մշտական կացության կարգավիճակ ունեցող անձի ամուսինը կամ մերձավոր ազգականը լինելը, աշխատանքի թույլտվության առկայությունը, օրենքով սահմանված կարգով կնքված կամավոր աշխատանքի մասին պայմանագրով կամավոր աշխատանք կատարելը (վերջին երկու հիմքերով դիմումները ներկայացվում են առցանց տարբերակով՝ workpermit.am կայքով, առցանց հերթագրում անհրաժեշտ չէ):


Պահանջվող փաստաթղթերը

Տեղում կլրացվի դիմում, որին կից անհրաժեշտ է ներկայացնել՝

  • 35 x 45 մմ չափսի երեք գունավոր լուսանկար,

  • անձնագիրը, անձնագրի պատճենը և անձնագրի՝ նոտարական կարգով վավերացված հայերեն թարգմանությունը,

  • ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու (կացության կարգավիճակը երկարաձգելու) հանգամանքը հիմնավորող փաստաթղթեր,

  • ծննդյան վկայական, ծնողների անձնագրերի պատճենները և ծնողների ամուսնության վկայականի պատճենները, 
  • առողջական վիճակի մասին տեղեկանք,

  • պետական տուրքի վճարման անդորրագիրը:


Վճարման չափը և կարգը

Ժամանակավոր կացության կարգավիճակ ստանալու համար անհրաժեշտ է վճարել 105,000 ՀՀ դրամ։

Վճարումն իրականացվում է հետևյալ եղանակներից մեկով՝

  • E-payments համակարգի միջոցով,
  • բանկային փոխանցման միջոցով ՀՀ պետական բյուջեի հաշվեհամարին՝ 900005162111 (եթե
  • բանկային հավելվածում չի ստացվում փոխանցում կատարել այս հաշվեհամարին, ապա խնդրում ենք ընտրել «Փոխանցում պետական բյուջե» տարբերակը),
  • բաժանմունքում տեղադրված վճարային տերմինալով։


Ժամանակավոր կացության կարգավիճակը անվճար տրամադրվում է հետևյալ անձանց

  • անչափահասներին (մինչև 18 տարեկան անձանց),
  • ՀՀ քաղաքացու մերձավոր ազգականներին (ամուսին, երեխա, հայր, մայր, քույր, եղբայր),
  • Հայաստանի ուսումնական հաստատություններում սովորող օտարերկրացի ուսանողներին, դասավանդող մանկավարժներին և դասախոսներին,
  • ՀՀ-ին մարդասիրական կամ տեխնիկական օգնություն տրամադրելու նպատակով ՀՀ ժամանող անձանց,
  • ՀՀ Նախագահի, Ազգային ժողովի և Կառավարության կողմից աշխատանքի հրավիրված օտարերկրյա մասնագետների և նրանց ընտանիքի անդամներին,
  • դիվանագիտական անձնագրերով ՀՀ մուտք գործող անձանց, ինչպես նաև ՀՀ-ում օտարերկրյա պետությունների դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների աշխատակիցներին ու նրանց ընտանիքի անդամներին,
  • ՀՀ Նախագահի, Ազգային ժողովի նախագահի, սահմանադրական դատարանի նախագահի, վարչապետի կամ արտաքին գործերի նախարարի, մարդու իրավունքների պաշտպանի հրավերով Հայաստանի Հանրապետություն այցելող պաշտոնական անձանց և պատվիրակությունների անդամներին,
  • ազգությամբ հայ այն օտարերկրյա քաղաքացիներին, որոնց մշտական բնակության օտարերկրյա պետությունում ստեղծվել է քաղաքացիների կյանքին կամ առողջությանը սպառնացող  արտակարգ իրավիճակ,
  • փախստականի կարգավիճակ ստացած անձի` ՀՀ ժամանող մերձավոր ազգականներին։


Տրամադրման ժամկետը և կարգը

  • Կացության քարտը տրամադրվում է դիմելուց հետո 30 օրվա ընթացքում։
  • Օրենքով սահմանված կարգով այն կարող է երկարաձգվել ևս 30 օր։
  • Այն ստանալու համար անհրաժեշտ է այցելել Վազգեն Սարգսյան 3 հասցեում գտնվող Հանրային ծառայություններ միասնական գրասենյակ (երկուշաբթիից ուրբաթ՝ ժամը 09։00-18։00, ընդմիջում՝ 14։00-15։00)։
  • Կացության կարգավիճակ ստանալու դիմումը մերժվելու դեպքում մերժման վերաբերյալ որոշումը փոստային առաքման միջոցով ուղարկվում է դիմողին։


Հղում օրենսդրությանը

  • «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենք
  • «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենք
  • «Վարչարարության հիմքունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենք
  • Կառավարության 2008 թվականի փետրվարի 7-ի N 134-Ն որոշում

Իրավական ակտերը հնարավոր է գտնել arlis.am-ում։

Տեխնիկական աջակցության համար՝

Աշխատանքային ժամեր`
10:00 - 18:00

Հեռախոսահամար`
0-8000-2020
(+374) 010 58-59-80

Ծառայության գծով աջակցության համար՝

Աշխատանքային ժամեր`
09:00 - 17:00
Հեռախոսահամար`
(+374 10) 37-02-64

Ծառայությունը մատուցող՝
ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայություն
Այս էջը օգտակա՞ր էր