ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ քո կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Աջակցության ծրագիր
Առողջապահություն

Ստանալ հոգեբուժական բժշկական օգնություն

Ծրագրի շրջանակում հոգեկան առողջության խնդիր ունեցող անձանց բնակչության առողջության պահպանման և բարելավման ծրագրերի, առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակներում տրամադրվում է անհետաձգելի հոգեբուժական օգնություն և սպասարկում, ինչպես նաև հիվանդանոցային և արտահիվանդանոցային պայմաններում հոգեբուժական օգնություն և սպասարկում:

Այս ծառայությունը հասանելի է միայն ֆիզիկապես, մենք աշխատում ենք առցանց տարբերակի ստեղծման ուղղությամբ։
Ո՞վ կարող է դիմել
ՀՀ քաղաքացիներ

Հոգեբուժական օգնության անհրաժեշտության դեպքում պետք է դիմել հոգեբուժական օգնություն և սպասարկում տրամադրող հիվանդանոց կամ պոլիկլինիկա։

Եթե բուժօգնությունը տրամադրվում է պլանային կարգով, պետք է դիմել հաշվառման վայրի հոգեբուժական կազմակերպություն։

Այս ծառայությունները տրամադրում են հետևյալ բժշկական հաստատությունները:
 

Պահանջվող փաստաթղթերը

Հոգեբուժական բժշկական օգնություն ստանալու համար անհրաժեշտ է ներկայացնել․

  • անձնագիր կամ նույնականացման քարտ (բացառությամբ անհետաձգելի հիվանդանոցային բժշկական օգնություն պահանջող դեպքերի, երբ անձի մոտ բացակայում են անձը հաստատող փաստաթղթերը),

  • հիվանդանոցային սպասարկման դեպքում՝ հոգեբուժական կազմակերպության ուղեգիր, իսկ անհետաձգելի դեպքերում` շտապ բժշկական օգնության ծառայության ուղեգիր կամ հոգեբուժական կազմակերպության ընդունարանի (հերթապահ) բժշկի եզրակացություն:


Աջակցության չափը

Հոգեմետ դեղերը և հոգեբուժական սպասարկումը հոգեկան առողջության խնդիր ունեցող անձանց հատկացվում են անվճար:

Հղում օրենսդրությանը

  • «Հոգեբուժական օգնության ու սպասարկման մասին» ՀՀ օրենք
  • «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» ՀՀ օրենք

Օրենքը հնարավոր է գտնել arlis.am-ում (անհրաժեշտ է կարդալ ակտի վերջին տարբերակը)։

ՀՀ ԱՆ թեժ գիծ՝

8003

Տեղեկատու՝

(+374) 060 80-80-03

Ծառայությունը մատուցող՝
ՀՀ առողջապահության նախարարություն
Այս էջը օգտակա՞ր էր